Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Վերադարձ ակունքներին կամ հոնքերի նոր բյութի-թրենդը

Վերադարձ ակունքներին կամ հոնքերի նոր բյութի-թրենդը

Վերադառնում ենք բնականին: Հոլիվուդյան կորությամբ, սուր բարակ ծայրերով ունքերը առաջիկա տարում հնաոճ կհամարվեն: 2017-ի հոնքերի նոր բյութի-թրենդը բնական կամ բնականին շատ մոտ ունքերն են:

Որպեսզի գոնե գարնանը մոտենաք թրենդին, դադարեք հանել ունքերը, պահպանեք դրանց բնական ձևը: Այդպիսի ունքեր ունեն Balmain, Chloé, Giorgio Armani, Christian Dior, Dolce & Gabbana, Marni, Prada и Vera Wang բրենդների մոդելները: Մի քիչ շատ, մի քիչ խիտ, մի քիչ էլ անխնամ` մոդայիկ աղջիկների ունքերն այս տարի այսպիսի տեսք պետք է ունենան: Այսպիսի ունքերով կլինեք ավելի երիտասարդ, թարմ ու կանացի:

Հիշեք, որ նորաձև են ոչ թե պարզապես խիտ, այլ նաև` հաստ հոնքերը` սկզբից, մինչև ծայրեր:  Խնամված բարակ ծայրերով հոնքերը էլ ակտուալ չեն, պետք է  ընդգծել բնականությունը:  Թրենդն արտահայտիչ հայացքն է` ընդգծված դրամատիկ հոնքերով:

Հոքները պետք է ընդգծել ոչ թե մատիտով, այլ հատուկ չոր ստվերաներկերով, որպեսզի հստակ կոնտուրներից խուսափեք: Օգտագործեք նաև ունքերի խնամքի անգույն գելեր, որպեսզի հատուկ խոզանակով հարդարելուց հետո դրանք մի քիչ թափթփված տեսք ունենան ու պահպանվեն ամբողջ օրը:

Տարածել