Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Facebook - «դավադիտ». Սոցցանցը գնալով անտանելի է դ

Facebook - «դավադիտ». Սոցցանցը գնալով անտանելի է դառնում

Ողջույն,
Մենք քո ֆեյսբուքյան ընկերներն ենք` քո նոր ընկերները: Մայրիկներ, որոնք սկսել են մարզասրահ հաճախել, ուսանողական տարիների ծանոթներ, աշխատանքից ազատվելու համար Best Buy-ին դատի տված նախկին ընկերը, հեռու Ամազոնում ապրող մորաքույրը, որն իր մեկնաբանություններից հետո միշտ գրում է` «Սիրով` քո մեծ մորաքույր Մարջորի» և իհարկե այն աղջիկը, որը կարծես համալսարանն ավարտելուց հետո միշտ հղի է:
Համացանցին շատ բան ունենք առաջարկելու, ունենք բազմաթիվ հետաքրքիր ընկերներ: Երբեմն էլ` անկանխատեսելի ենք: Ուրիշ էլ ո՞վ կարող է հայհոյել Applebee պաշտոնական կայքէջը կամ Fall Out Boy երգի տեքստը պատին տեղադրել որպես հանրագիր: Կարծում եք` շատ նորմա՞լ է, որ ամեն օր ձեր մասին եք հիշեցնում: Շարունակում եք պնդել, որ ամեն բան հիանալի՞ է:
Տեսե՞լ եք ռազմածովայինների այն պաստառը, որտեղ ասվում է` «OK, Իսլամական Պետություն, արի և տար նրանց»: Գրողը տանի՜:
Եկեք ընդունենք, որ համացանցում մեր ծավալած գործողությունները երբեմն սադրիչ են: Հնարավոր է, որ Օբաման իրականում չի կառավարում համաշխարհային տնտեսությունը, սակայն ինչպե՞ս կարող ենք իմանալ: Կամ ինչքա՜ն սահմռկեցուցիչ և վիրավորական են այն փաստերը, ըստ որոնց պատվաստանյութերն ազդում են մեր երեխաների սեռական կողմնորոշման վրա: Կամ պատրաստվո՞ւմ եք արդյոք մայրիկներին սովորեցնել, թե ինչպես է պետք մեծացնել երեխաներին, կամ համոզել նրանց, որ իրենց մեթոդները սխալ են: Լա՜վ, լա՜վ, իրավացի եք` մի փոքր շեղվեցինք ընդհանուր կոնտեքստից:
Ցանկանում ենք ասել, որ իրականում մենք ավելի լավն ենք, քան Ֆեյսբուքում մեր հրապարակած մտքերը, որոնք քերականական սխալներով են, չափն անցած կամ վատ տոնով գրված: Իրականում, պատկերացում անգամ չունենք, թե ինչ են bitcoin-ները, զայրանում ենք, որ ռադիոյով չի հնչում մեր սիրած երաժշտությունը:Եվ ցանկանում ենք նորություններ կարդալ շների մասին: Մի՞թե դա այդքա՜ն սարսափելի է:
Ընդառաջե'ք մեզ: Երբեք չեք ընդունել Candy Crush խաղին մասնակցելու մեր հրավերը, ուշադրություն չեք դարձրել ձեր պատին հրապարակված այլ խաղերին մասնակցելու առաջարկներին, չեք մասնակցել «սառցե դույլ» մարտահրավերին: Դրանով շատ գումար է հանգանակվել, ավելին` բարձրացվել է տեղեկացվածության մակարդակը, ինչը քիչ կարևոր չէ:
Կներեք: Մենք չենք ցանկանում ագրեսիվ տպավորություն թողնել:
Եվ ի վերջո` ինչո՞ւ չենք կարող ընդունել, որ Ֆեյսբուքում բոլորս հավասար ենք: Մի՞թե մեկ-երկու բաժակ կոկտեյլից հետո թեթևակի արբեցած սելֆիներն ավելի վատն են, քան Instagram-ում տեղադրված սուշիի կամ այլ ուտեսների նկարները: Իրոք խենթություն է կարծելը, թե Քանյե Ուեսթն ատում է բոլոր սպիտակամորթներին: Ինչևէ, Ամերիկայում ամեն ոք իրավունք ունի արտահայտել սեփական կարծիքը: Էլ որտե՞ղ կարող ենք քննարկել «House of Cards» սերիալը, լսել և տարածել մեր ընտրած երաժշտությունը, արտահայտել տարատեսակ մտքեր: Էլ որտե՞ղ կարող ենք անել այդ ամենը. Twitter-ո՞ւմ, որտեղ լրագրողների պակաս չի զգացվում, և որը չափազանց արագընթաց է և որտեղ բոլորն անընդհատ բղավում են սեռափոխված ոմն Քայլի Ջենների մասին:
Եկեք պայմանավորվենք: Եթե խոստանաք ամեն օր չթարմացնել ձեր նախաճաշի լուսանկարները, մենք էլ կխոստանանք քիչ խոսել Նիքի Մինաժի առօրյայի մասին: Սակայն ոչ մի խոստում:
Այսպիսով, շնորհակալ ենք ձեր ժամանակի համար, բայց հիշեք` գույն փոխող զգեստն իրականում սպիտակ և ոսկեգույն էր, Քիմ Քարդաշյանն իրականում դաշնային գործակալ է: Եվ եթե այս հրապարակումը չփոխանցեք ձեր տասն ընկերներին, ծանր ճակատագիր կունենաք առաջիկա յոթ տարիների ընթացքում:


Թարգմանությունը՝ Տաթևիկ Թումասյանի

Տարածել