BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Facebook –ը հանում ենք ջրի երես. ինչպե՞ս պարզել, թ

Facebook –ը հանում ենք ջրի երես. ինչպե՞ս պարզել, թե սոցցանցը ինչ գիտի Ձեր մասին

WhatsApp-ի համահիմնադիր Բրայան Էքթոնը բոյկոտում է սոցիալական ցանցը և ակտիվորեն գովազդում #deletefacebook հեշթեգը: Պատճառը Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալային պատմությունն է, երբ օգտատերերն իմացան՝ Facebook-ից տվյալների արտահոսք է տեղի ունեցել: Բողոքի ակցիային միացել են բազմաթիվ օգտատերեր: 
Ինչ անել, եթե չեք ցանկանում փակել Ձեր էջը: Անհրաժեշտ է ճիշտ կարգավորել ձեր պրոֆիլը: Ստուգելու համար, թե ինչ տեղեկություն կա ձեր մասին սոցցանցում, օգտվեք ներկառուցված գործիքներից: Շատ պարզ գործողություն է:


  • Մտեք ձեր էջ

  • Բացեք կարգավորումներ բաժինը


Ներքևում կտեսնեք «Ներբեռնել Ֆեյսբուքյան ձեր պրոֆիլի տվյալների կրկնօրինակը» գրությունը, սեղմեք դրա վրա:
Նոր պատուհանում սեղմեք «ստեղծել արխիվ», մուտքագրեք գաղտնաբառն ու սպասեք
Որոշ ժամանակ անց ծանուցում կստանաք, ներբեռնեք արխիվը:
Երբ ֆայլը բացեք index.html, կհայտնվեք յուատեսակ օֆլայն Ֆեյսբուքում, որտեղ կգտնեք ձեր մասին ամբողջ տեղեկությունն ըստ կատեգորիաների; Դրանք ձախ կողմի վերևի հատվածում են: Օրինակ «Պրոֆիլ» էջի վրա կտեսնեք էլ. Հասցեի. Նախասիրությունների մասին տեղեկություն: Կարճ ասած` այն, ինչ մուտքագրել եք գրանցվելիս:
«Կոնտակտներ» էջն ավելի հետաքրքիր տեղեկություն է պարունակում: Այստեղ կգտնեք ձեր հեռախոսահամարների ցանկը և որ ամենազարմանալին է` զանգերի պատմությունը:

«Ժամանակագրություն» բաժնի հետ ամեն բան պարզ է, այստեղ ձեր հրապարակումներն են:
Ընկերներ էջում կարելի է տեսնել՝ որքան սրտեր եք կոտրել մերժելով ընկերության առաջարկները:
«Անվտանգություն»-ը կպատմի՝ ինչ սարքերից եք մտել ձեր պրոֆիլ:
Ads –ում կարելի է տեսնել խմբեր, որոնցում ներգրավված եք, նաև գովազդատուներին, ձեր կոնտակտային տվյալներով:
Իհարկե, ամբողջ գաղտնի տեղեկությունը Մարկ Ցուկերբերգն իր համար է պահպանել, այդուհանդերձ կարող եք վերլուծել ձեր ակտիվությունը և մտածել, ինչ կարելի է փոխել:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։





 

Տարածել