BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[FB ասուլիս] Ի՞նչ ասաց Մխիթարյանը, ի՞նչ պլաններ ու

[FB ասուլիս] Ի՞նչ ասաց Մխիթարյանը, ի՞նչ պլաններ ունի Հայաստանի հետ կապված. Հենոյի ասուլիսի մանրամասները

Սա գեղեցիկ մշակույթ է, երբ հանրաճանաչ մարզիկները շփվում են իրենց երկրպագուների, սոցկայքերում հետեւողների հետ: Լավ է, որ Մխիթարյանը եւս արեց: Ի դեպ, առաջին անգամն էր:

Երբ սկսեցիր խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում», կարճ ժամանակ անց երկրպագուները սկսեցին երգելով վանկարկել քո անունը. #WhooaMkhitaryan: Ամբողջ տրիբունաներում այս երգն էր: Այսպես պատահել է ընդամենը մի քանի ֆուտբոլիստների դեպքում: Ի՞նչ զգացողություններ են, երբ լսում ես այդ երգը:
Ես շատ եմ սիրում այդ պահը: Հիանալի է, որ մեր երկրպագուները երգ են պատրաստել իմ պատվին: Երբ ստադիոնից լսում եմ այդ երգը, ինձ մեծ մոտիվացիա է տալիս:
Բարեւ, Միկի: Առաջին բանը, որ ցանկանում եմ ասել, ես քեզ շատ սիրում եմ: Հիմա հարցս. անձնական եւ ակումբի հետ կապված ի՞նչ նպատակներ ունես գալիք մրցաշրջանում:
Սիրում եմ շատ գոլեր եւ գոլային փոխանցումներ կատարել: Կօգնեմ հաղթել որքան հնարավոր է շատ տիտղոսներ: Ես կտամ իմ առավելագույնը:
Ես ամբողջ մրցաշրջանի ընթացքում «Օլդ Թրաֆորդ» ստադիոնից հետեւել եմ Ձեր խաղին: Տեսել եմ, թե որքան բարդ աշխատանք եք կատարում նաեւ հավաքականում: Հիմա Հայաստանում եք, չեք ցանկանո՞ւմ գնալ ծովափ եւ հանգստանալ: Դուք արժանի եք:
Խոստանում եմ: Հիմա էլ ես արձակուրդում եմ, բայց իսկապես, ինձ պետք է հանգստանալ:
Ի՞նչ զգացողություններ ունեք Չեմպիոնների լիգայից առաջ: Առջեւում ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթն է: Դրանից բացի, ինչ է պտտվում մտքումդ հաջորդ մրցաշրջանի համար:
Ուրախ ենք, որ վերադառնում ենք Չեմպիոնների լիգա ու խաղալու ենք այս հիանալի մրցաշարում: Նոր մրցաշրջանում ցանկանում ենք պայքարել տիտղոսի համար: Ինչ վերաբերում է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթին, ապա Մադրիդի «Ռեալի» հետ ֆանտաստիկ հանդիպում է սպասվում:
Միկի, Աֆրիկա այցելելու ծրագրեր ունե՞ք: Ես Նիգերիայից եմ: Ուրախ կլինենք Ձեզ տեսնել, քանի որ Դուք շատ երկրպագուներ ունեք մեզ մոտ:
Ողջույններ Աֆրիկայում գտնվող իմ երկրպագուներին: Գիտեմ, որ շատ կրքոտ եք, երբ խոսքը գնում է ֆուտբոլի մասին:
Դուք շատ գեղեցիկ գոլեր եք խփել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Ո՞րն եք ամենաշատը սիրում:
«Կարիճ» ոճով գոլը լավագույնն էր, իսկ Եվրոպա լիգայի եզրափակիչում խփած գոլը` ամենակարեւորը:
Իմ որդին 4 տարեկան է, Ձեր մեծ երկրպագուն: Ցանկանում է ֆուտբոլիստ դառնալ: Ի՞նչ խորհուրդ կտաք նրան:
Խորհուրդ եմ տալիս անկեղծորեն հավատել սեփական ուժերին` անկախ ամեն ինչից: Շատ աշխատել, քանի որ կյանքում ամեն ինչ հնարավոր է, եթե վստահ ես քո ուժերին:
Հարգելի Մխիթարյան, մտադի՞ր եք առաջիկայում ֆուտբոլի ակադեմիա բացել Հայաստանում:
Ես մտածել եմ այդ ուղղությամբ: Կցանկանայի ապագայում իրականություն դարձնել այդ գաղափարը եւ իմ ֆուտբոլային փիլիսոփայությունը փոխանցել հայ երեխաներին:
Ձեզ պատկերացնո՞ւմ եք 15 տարի անց: Ի՞նչ եք անելու:
Ես չեմ մտածել, թե ինչ եմ անելու կարիերայիս ավարտից հետո: Ֆուտբոլում դեռեւս երկար տարիներ ունեմ անցկացնելու:
Բարեւ, Միկի: Ողջույններ Թայլանդից: Երբեւե եղե՞լ եք Թայլանդում:
Թայլանդ այցելել եմ ընտանիքիս հետ: Այդտեղ ես սիրեցի մարդկանց հյուրընկալությունը: Գեղեցիկ երկիր է:
Hi Micki: Ո՞վ է եղել բոլոր ժամանակների Ձեզ սիրած ֆուտբոլիստը:
Ողջույն: Զինեդին Զիդանը: Իսկական հաճույք էր նրա խաղին հետեւելը:
Ողջույններ Հնդկաստանից: Ի՞նչ գիտեք Հնդակաստանի մասին: Կցանկանայի՞ք այցելել: Այստեղ «Մանչեսթեր Յունայթեդի» միլիոնավոր երկրպագուներ կան:
Գիտեմ, որ Հնդկաստանում շատ են սիրում կրիկետը: Ուրախ եմ, որ շատ երկրպագուներ կան: Կցանկանայի մեկ օր այցելել:
Ի՞նչն է, որ Ձեզ ամենից շատն է բարկացնում մարդու մեջ:
Ես փորձում եմ միշտ հանգիստ լինել եւ ինձ բարկացնելը շատ բարդ է:
Ո՞ր խոհանոցն եք նախընտրում:
Հայկական եւ իտալական:
 
Վերջում Մխիթարյանը Ֆեյսբքուքում շնորհակալություն հայտնեց հարցերի համար. «Որքան հնարավոր է, պատասխանեցի շատ հարցերի: Հետաքրքիր եւ զվարճալի էր շփվել Ձեզ հետ: Ես իսկապես գնահատում եմ Ձեր աջակցությունը եւ անհամբեր սպասում նոր մրցաշրջանին»:

Տարածել