FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Դմբոներին հասկանալ է պետք

Դմբոներին հասկանալ է պետք

Երբ արաբական երկրներում շղթայական հեղափոխություններ սկսվեցին, ամբողջ աշխարհը խոսեց սոցցանցերի, մասնավորապես Ֆեյսբուքի հեղափոխակերտ դերի մասին: Սոցցանցի ազդեցությունը հիմնականում բացատրում էին մարդկանց խմբեր մոբիլիզացնելու տեխնիկական հնարավորութամբ, բայց շատ քչերը փորձեցին գտնել կապի նորագույն հնարավորության և հեղափոխության միջև իրական կապը:
Ֆեյսբուքը հեղափոխութուն կազմեկերպելու գործիք լինել չի կարող: Այն մի դաշտ է, որը մարդուն հնարավորություն է տալիս ցույց տալ իրեն այնպիսին,  ինչպիսին նա կցանկանա, որ մյուսները տեսնեն. սրանով ցանցի տեխնիկական հնարավութուններն ավարտվում են: Բայց հենց այստեղ է սկսվում ցանցի ֆենոմենալ ազդեցութունը հասարակական տեղաշարժերի վրա: Տեսնելով, թե որքան շատ ու տարբեր են կայանալու, կյանքը «սպառելու»  հնարավորութունները, երիտասարդ ու անփորձ մարդիկ կտրվում են իրականությունից, ոչ ոք իրեն ցանցում չի ներկայացնում որպես անհաջողակի, բոլորը ստեղծում են իրենց դրական կերպարը, ցույց են տալիս միայն իրենց ապրելակերպի ճշմարտացիությունը՚` չխոսելով դժվարությունների մասին: Ամբողջ աշխարհում միգրացիոն հոսքերն աճում են, դժբախտ մարդկանց քանակն ավելանում է, քանի որ մարդիկ գնում են իրենց տեսած ապրելակերպի հետևից` հաճախ փորձելով ապրել միաժամանակ մի քանի կյանքով:






Հետևանքներն ուղղակի ազդում են երիտասարդների գործողությունների վրա, մարդիկ սկսում են կայանալ շատ ավելի ուշ, ավելանում է ապրելակերպի քանակը, ընտրւթյուն կատարելու ժամկետն էլ հետևաբար հետ է ընկնում: Ուշ կայանալու հետևանքը ավելացնում է ինքն իրեն փնտրող մարդկանց քանակը, ապրելակերպի փնտրտուքը ստիպում է հեռու մնալ պատասխանատվությունից, ընտանիք կազմելուց, երեխա ունենալուց:
Ֆեյսբուքում տեսնելով նոր հնարավորություններ` մարդիկ փորձում են հասնել դրանց, բայց ճանապարհին հանդիպում են խոչընդոտների, որոնց մասին ցանցում չես կարդա. ճանապարհի նկարագրութուն չկա, կա միայն արդյունքը. Հետևաբար մեծանում է այն մարդկանց թիվը, որոնք այդ ճանապարհի խնդիրների համար սկսում են մեղավորներ փնտրել: Ավելի լավ մեղավոր քան պետական համակարգը, չկա. քանի որ պետությունն ամեն տեղ է` վիզա ստանալուց մինչև դեկանատ, պետությունը արձագանքում է դանդաղ, համակարգը չի կարող ընկալել առանց պատասխանատվութան  իրավունքի յուրացում, առանց պայմանների պահանջների կատարում, առանց աշխատանքի վարձատրություն, իսկ սոցցանցները «մեր ընկերներն են», քանի որ այնտեղ հեշտ է, դրանք տալիս են միայն արդյունքը: Ստեղծվում է պետութան պահանջատիրական կերպար: Հենց սա է դրդում ամենատարբեր իռացիոնալ գործողությունների, դառնում ազատություն սանձարձակութունից չտարբերելու պատճառ:
Ցանկացած երկրում ցանկացած իշխանություն վատն է, բայց սոցցանցերը դրանք ավելի վատն են «դարձնում»:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` երիտասարդ լրագրողներին ու ցուցարարներին «հոգիս», «դմբո», «գժուկ» անվանելը մեծ հույս են ներշնչում: Գերնյարդային իրավիճակում այդպիսի մոտեցումը ողջունելի է: Դմբո լինելու տարիքային միջակայքն այսօր ավելացել է. պատճառները պետք է ճիշտ հասկանալ և ուղղորդել գործընթացը` ոչ մի դեպքում չփորձելով սահմանափակել դա, քանի որ ադ դեպքում պետության մեղավորի կերպարը լիովին կարդարացվի: Հեղափոխութունները լինում են հենց ու միայն այդ դեպքում. Այդպես եղավ Եգիպտոսում…
ՀԳ. Ադրբեջանում ուսանողներին ստիպում են ջնջել Ֆեյսբուքի իրենց էջերը, ոստիկանությունն էլ ծառայության է ընդունել հատուկ հաստիքով իրավապահների, որոնք պետք է հետևեն քաղաքական գրառումներին և զեկուցեն ղեկավարությանը:

Տարածել