Newmag-ը ներկայացնում է 10 փաստ Սաթի Սպիվակովայի մասին (լուսանկարներ, տեսանյութ)
2022-ի հունիսին Newmag-ը ներկայացրեց Սաթի Սպիվակովայի «Իրական դասական» գիրքը: Հատուկ շնորհանդեսի համար «Տեֆիի» մրցանակակիր, թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սպիվակովան համավարակի ընթացքում մեկ ժողովածուում փորձեց հավաքել տարբեր տարիներ
1. Դերասանուհի Սաթի Սպիվակովան՝ Սաթենիկ Սահակյանցը, ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Հայրը ջութակահար Զարեհ Սահակյանցն է, մայրը՝ դաշնակահարուհի Աիդա Ավետիսովան։
2. Մանկուց արվեստով շրջապատված աղջիկը չէր կարող այլ ուղղություն ընտրել։ Երաժիշտ չդարձավ, ընտրեց դերասանի մասնագիտությունը։ Սաթի Սպիվակովան ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտը։
3. Առաջին անգամ կինոէկրանին հայտնվել է 1980 թվականին՝ 18 տարեկանում և միանգամից գլխավոր դերով։ Առաջին ֆիլմը «Լիրիկական երթ» դրաման էր։
4. 1992-ին Սաթի Սպիվակովան ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ լեզվագիտություն և Ֆրանսիայի պատմություն է սովորել:
5. Մասնագիտական կարիերայում դադար վերցրած Սպիվակովան 2000 թվականից ի վեր հեղինակել և վարել է բազմաթիվ հաղորդաշարեր՝ «Սաթի Սպիվակովա. իմ պատմությունները», «Սաթի», «Կամերտոն», «Ոչ ձանձրալի դասականը»…
6. 2002 թվականին լույս է տեսել Սպիվակովայի առաջին՝ «Ոչ ամենը» գիրքը։
7. Մշակույթի ոլորտում մեծ ներդրման համար 2013-ին Սպիվակովան ստացել է բարեկամության շքանշան։
8. 2017 թվականին արժանացել է հեղինակավոր «ՏԵՖԻ» մրցանակի։ Նույն թվականին հայտնվել է «GQ» ամսագրի վարկանիշով Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։
9. Թատերական բեմում Սաթի Սպիվակովան առաջին անգամ հայտնվել է 2014-ին, Անրի Բարբյուսի «Քնքշություն» պիեսում։
10. Սաթի Սպիվակովան դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինն է։ Զույգն ունի երեք դուստր։
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը