FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Ֆաինա Ռանևսկայա. 10 ասույթ-կնույթ-բնույթ

Ֆաինա Ռանևսկայա. 10 ասույթ-կնույթ-բնույթ

1. Տղամարդու ողբերգությունը. որոշ կանայք լավը չեն, որոշ կանայք անհասանելի են, որոշ կանայք էլ շատ թանկ են նստում:
2. Կինը գլխահակ է, ուրեմն սիրեկան ունի: Գլուխը հպարտ է պահում, ուրեմն սիրեկան ունի: Գլուխն ուղիղ է պահում, ուրեմն սիրեկան ունի: Եվ ընդհանրապես, եթե կինը գլուխ ունի, ուրեմն սիրեկան ունի:
3. Կինը տղամարդուց խելոք է: Երբևէ լսե՞լ եք, որ որևէ կին գլուխը կորցնի միայն այն պատճառով, որ տղամարդը գեղեցիկ ոտքեր ունի:
4. Ընտանիքը փոխարինում է ամեն ինչին: Ուրեմն ընտանիք կազմելուց առաջ լա՛վ մտածեք, թե որն է կարևոր` ընտանի՞քը, թե՞ ամեն ինչը:
5. Հեքիաթն այն է, որ ամուսնանում ես գորտի հետ, իսկ նա, պարզվում է, արքայադուստր է: Իրականությունն էլ այն է, որ կատարվում է ճիշտ հակառակը:
6. Միֆը, թե կնոջը միայն փողն է պետք, մոգոնել են աղքատ տղամարդիկ:
7. Եթե հիվանդը, իրոք, շատ է ուզում ապրել, ապա բժիշկներն անզոր են:
8. Եթե մեկը քեզ վատություն է անում, դու նրան կոնֆե՛տ տուր: Էլի վատություն կանի` էլի կոնֆե՛տ տուր: Եվ այնքան ժամանակ, մինչև որ այդ տականքը սկսի տառապել շաքարի դիաբետով:
9. Աստված կնոջը ստեղծել է գեղեցիկ, որ տղամարդը սիրի նրան, և անխելք, որ նա կարողանա սիրել տղամարդուն:
10. Նիհար մնալու համար կինը պետք է սնվի հայելու առջև ու մերկ:

Տարածել