Ինչպե՞ս վերացնել գարեջրային փորը, մարզել հետույքն ու սեքսով զբաղվել
-Ալեքսեյ, ենթադրենք մարդը գալիս է Ձեզ մոտ ու ասում` երկուշաբթիից անցնում է առողջ ապրելակերպի, ու այս պահից մարզասրահից դուրս չի գալու: Նրան ի՞նչ խորհուրդ կտաք:
-Սպորտի մեջ պետք է մտնել սահուն, սկսել փոքր ծանրաբեռնվածությունից:
-Իսկ եթե նպատակ է դրել նիհարե՞լ, ձգել փորն ու հետույքը:
-Ինձ դուր չի գալիս, երբ ցանկալի արդյունքն արտահայտվում է կիլոգրամներով կամ հետույքի շառավիղով: Ավելի կարևոր է նպատակ դարձնել առողջությունը: «Առողջություն» և «լավ արտաքին» հասկացությունները հաճախ համընկնում են, երբեմն`ոչ: Առողջ լինել` նշանակում է լիարժեք համապատասխանել ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական չափանիշներին:
Կանայք պետք է պարտադիր հաճախեն մարզասրահ, որովհետև մկանային զանգվածի պակասը մեջքի խնդիրներ է առաջացնում: Իսկ յոգան ու ձգումները ինչի՞ են հանգեցնում. կանանց մկանները քիչ են, դրանք արդեն ձգված են: Գուցե ինչ-որ մեկին զարմացնեք` շպագատ նստելով, բայց առողջության համար շպագատ պետք չէ: Որոշ հոդերի դեպքում, օրինակ, գոտկատեղի, չափազանց ճկունությունը հակացուցված է: Պետք է ձգել ազդրի հետևի հատվածը, այդտեղ շատ մկան է պետք: Իսկ տղամարդուն, հակառակը, ոչ թե մարզասարքերով մարզվել է պետք, այլ` աերոբիկա, խմբային պարապմունքներ ու ձգումներ: Իսկ այսօր տղամարդիկ միայն բիցեպսի մասին պատկերացում ունեն, քանի որ դա միակ մկանն է, որն երևում է շապիկի տակից: Իսկ կանայք գնում են մարզասրահ ու միանգամից սկսում են ոտքերը բացել-փակելու վարժություններ անել: Ինչո՞ւ. որովհետև ձգում է հենց ա’յն միակ մկանները, որոնք կարող են տղամարդուն պահել ընտանիքում:
ՍՆՎԵԼՈՒ, ՎԱԶԵԼՈՒ ԵՎ ՀԵԾԱՆԻՎԻ ՄԱՍԻՆ
-Վերադառնանք այն մարդուն, ով համառորեն որոշել է զբաղվել իրենով: Ինչ-որ տեղ կարդացել է` վազելը նորաձև է, ներբեռնել է հավելվածն ու վազում է:
-Վազելը ոչ բոլորին է օգտակար: Պետք է խորհրդակցել մասնագետի հետ: Եթե խնդիր ունի հոդերի հետ, կամ քաշն է չափազանց շատ, ուրեմն խնդիրներն անխուսափելի են. ցավալու են ծնկները, գոտկատեղը, վերջում նա կդադարի վազել ու կասի. «Գրողի տարած ֆիթնեսը վնաս է, իսկ չիփսերից ու համակարգչից ծնկներս չեն ցավում»:
-Ինչքա՞ն ժամանակ է պետք անցկացնել մարզասրահում:
-Շաբաթը երկու անգամը բավարար է: Մեկ պարապմունքը կարող է լինել 45 րոպեի սահմաններում: Նույնիսկ եթե մարզիչը քեզ ինչ-որ թերթիկ է տալիս` ինչպես մարզվել ու ինչ ուտել, դա շատ մակերեսային է: Մեթոդիկան պետք է ձևավորվի Ձեր գլխի մեջ մարզվելու ընթացքում: Իսկ դիետաներն առհասարակ հակացուցված են: Պետք է սնվել կանոնակարգված: Պետք է այնպիսի սնունդ ընտրել, որ կձևավորի քո պահանջած մարմինը: Ածխաջրերն օգտագործում են օրվա առաջին կեսին, երկրորդ կեսին` սպիտակուցներ:
-Այսինքն` կանոնակարգել սննդակարգն ու հաճախել մարզասրահ:
-Պարտադիր չէ մարզասրահ: Յուրաքանչյուրը կարող է իր համար վարժությունների համալիր ստեղծել ու կատարել դրանք տանը: Կարևորը, որ դրանք լինեն ուժային` մկանային զանգվածը մեծացնելու համար: Դրան գումարած հեծանիվը, լողը, վազքն ու արագ քայլը: Աերոբիկայի խմբի այդ վարժություններն ամենաօգտակարն են սրտամկանային համակարգի համար: Նրանք, ովքեր այդ կարգի վարժություններ են կատարում, երիտասարդ տեսք ունեն: Պետք է պարբերաբար, շաբաթական 300 րոպեից ոչ պակաս այնպիսի ծանրաբեռնվածություն ունենալ, որը կարագացնի զարկերակն ու շնչառությունը:
-Տեսակետ կա, որ նախ նիհարել է պետք, հետո գնալ մարզասրահ:
-Ո’չ, ամեն ինչ պետք է անել միաժամանակ:
Կարդացեք նաև.
- Ծխախոտն ու ալկոհոլը նորաձևությունից դուրս են գալիս. ինչո՞ւ և ի՞նչն է գալիս փոխարինելու
- Գիտնականներն ապացուցել են. 24-ժամյա սովը արագացնում է նյութափոխանակությունը
- Ինչպե՞ս պահպանել առողջությունը, եթե կանգնած եք աշխատում
ՓՈՐԻ ԵՎ ՀԵՏՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ
-Բոլորին երկու հարց է մտահոգում. տղամարդկանց` փորը, կանանց` հետույքը: Մեկը դժվար է մաշեցնել, մյուսը` մարզել:
-Ինչպե՞ս վերացնել գարեջրային փորը: Շատ պարզ` գարեջուր չխմել: 30-ից հետո պետք է վերանայել սննդակարգը: Մոլորության մեջ են նրանք, ովքեր կարծում են, որ միայն վարժություններով կլուծեն փորի ու հետույքի խնդիրը: Փորի «քառակուսիներ» ունեցողը դրանք ունի առանց մարզվելու: Դա նախ սնունդ է, հետո նոր վարժություն: Հետույքի ճարպերը վտանգավոր չեն, ինչը չեմ կարող ասել փորի մասին: Դրա դեմ պետք է պայքարել, եթե ուզում եք նվազեցնել սրտամկանային հիվանդությունների ռիսկը:
-Բոլորն ուզում են ձիգ հետույք ունենալ… Ինչպե՞ս պայքարել ցելյուլիտի դեմ:
-Հետույքը կարելի է փոքրացնել` քիչ ուտելով: Բայց եթե չմարզվեք, այն կլինի փոքր, կախված և տգեղ:
-Իսկ կուրծք հնարավո՞ր է մեծացնել` մարզվելով:
-Ո’չ: Կուրծքը հնարավոր է մեծացնել միայն սիլիկոնով: Եթե մարզիչն ասում է, որ պարապելով հնարավոր է ամուր կուրծք ունենալ` ստում է:
ՍԵՔՍԻ ԵՎ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
-Այսպիսի միֆ կա, որ եթե պարապմունքի նախօրեին սեքսով ես զբաղվել, վե՛րջ, մարզվելու ուժ չի մնում:
-Սկսենք նրանից, որ եթե Ձեր բախտը բերել է զուգընկերոջ հարցում, ավելի լավ. սեքսը հրաշալի աերոբիկա է, թեև միջինը յոթ րոպե է տևում: Դա լուրջ ծանրաբեռնվածություն չէ. նախավարժանք է:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։