Ֆեդերիկո Ֆելինի. 10 փաստ հանճարեղ կինեմաստուրբատորի մասին
1. Փոքրիկ Ֆեդերիկոն պաշտում էր կրկեսը: Նույնիսկ որոշ ժամանակ ծաղրածու է եղել: Նրա ֆիլմերում արտացոլվել են կրկեսային կյանքի հուշերն ու յուրահատուկ կրքով ու քնքշությամբ օժտված կոլորիտային մարմնավաճառուհիները, որոնց ծառայություններից նա պարբերաբար օգտվում էր:
http://www.youtube.com/watch?v=GFIT66EP5Qc
2. Ֆելինին միշտ ուռճացնում էր իր հետ պատահած դեպքերը, երբեմն պարզապես հորինում էր դրանք։ Իսկ երբ տարիներ անց լրագրողները «բռնացնում էին» նրան, ռեժիսորը խուսանավում էր՝ «Ամեն ինչ հնարավոր է...»
3. Ֆելինին շատ էր սիրում ուտել, իսկ ուտելուց շատ՝ կանանց։ Մի անգամ իր դավաճանությունների մասին նա ասել է՝ «Ավելի հեշտ է հավատարիմ մնալ մեկ ռեստորանին, քան միևնույն կնոջը»։ Նրա կինը և մուսան՝ Ջուլիետտա Մազինան, միշտ ներում էր հանճարեղ ամուսնուն։
http://www.youtube.com/watch?v=8OIiDiJNuoA
4. Ռեժիսորը կուրորեն հավատում էր էքստրասենսներին և մոգերին ու հաճախ էր դիմում նրանց։ Երբ հերթական ոգեհմայության սենասի ժամանակ գուշակները նրան հայտնեցին, որ գալիք երկու ֆիլմերը կտապալվեն, բազմաթիվ դերասաններ հենց միայն այդ պատճառով հրաժարվեցին նկարահանվել։ Եվ իսկապես՝ ֆիլմերը հաջողություն չունեցան։
5. Իտալացուն բնորոշ էներգետիկ էքսցենտրիկությամբ, Ֆելինին սիրում էր կատակներ անել և հաճույքով ֆռռացնում էր շրջապատին։ Կարող էր հյուրանոցի համարում գրանցվել կնոջ անունով` այդպես թաքցնելով իր գտնվելու վայրը։
6. «Պապարացի» հասկացությունը 60-ականներին հայտնվել է հենց Ֆեդերիկո Ֆելինիի շնորհիվ` «Քաղցր կյանքը» ֆիլմի ֆոտոռեպորտաժների որսորդ Պապարացոյի անվամբ։ Կինոկերպարի նախատիպն էր Տացիո Սեկիարոլին: Այս լուսանկարիչն առաջինը գլխի ընկավ, որ հայտնի անձանց անսպասելի նկարելու դեպքում կարելի է ավելի բարձր հոնորար ստանալ։
http://www.youtube.com/watch?v=lHpCgL4jZZU
7. Մի անգամ Նյու Յորքում, 1960-ականներին, երբ արդեն աշխարհահռչակ ռեժիսոր էր, Ֆելինին հիվանդացավ և անկողնային տաղտուկը փարատեց «Մարվելի» կոմիքսներով: Նրան այնքան դուր եկան սուպերհերոսների արկածները, որ զանգեց «Մարվելի» գրասենյակ և հանդիպման հրավիրեց գլխավոր խմբագիր Սթեն Լիին։ Ֆելինին և Լին ընկերացան։
8. Ունենալով ոչ ստանդարտ մտածելակերպ և սյուրռեալիստիկ երևակայություն, ռեժիսորը բժիշկներին խնդրեց LSD «հյուրասիրել» իրեն` ոգեշնչման այդ միջոցը փորձելու համար։ Հետո նա ութ ժամ չափչփում էր բժշկական փորձասենյակը և քթի տակ մրմրթում։ Իսկ երբ թմրանյութի ազդեցությունն անցավ, բողոքեց, որ հիասթափված է դեգուստացիայից։
11 հետաքրքիր փաստ աշխարհի «ամենադրամարկղային» ռեժիսորի մասին
Ֆրենկ Սինատրա. 13 հետաքրքիր փաստ 100-ամյակի կապակցությամբ
Ժան Լյուկ Գոդար. 10 անհայտ փաստ
9. Ֆելինին նկարահանման հրապարակից միշտ հեռացնում էր ավելորդ մարդկանց։ Իր որոշումը նա բացատրում էր այսպես՝
«Քննադատներն իմ ֆիլմերն անվանում են կինեմաստուրբացիա։ Այո, իմ ֆիլմերը հենց ինքնաբավարարում են։ Հետևաբար շատ մարդ չպետք է տեսնի դա»։
10. Մոսկովյան կինոփառատոնում «Ութ ու կես» ֆիլմի դիտման ժամանակ Նիկիտա Խրուշչովը չդիմացավ ու քնեց: Այդ լուրը հասավ Ֆելինիին, և նա պարզապես չներկայացավ մրցանակաբաշխությանը. կնոջ և ընկերների հետ գնաց քաղաքից դուրս` ամառանոց։
http://www.youtube.com/watch?v=1Xs5kbd6gtE