BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Համաշխարհային 10 հայտնի նկարչուհիներ, որոնց պետք է

Համաշխարհային 10 հայտնի նկարչուհիներ, որոնց պետք է ճանաչել

Արտեմիզիա Ջենտիլեսկի



Արտեմիզիա Ջենտիլեսկին 17-րդ դարում պայքարում էր նկարիչ-կանանց իրավունքի համար: Նրա ամենաճանչված ստեղծագործությունն է «Հողոփեռնեսին գլխատող Հուդիթը», (1614-1620, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա):

Արտեմիզիա Ջենտիլեսկին մեծացել է արվեստագետների միջավայրում: Նրա հայրը՝ Հորացիո Ջենտիլեսկին, Կարավաջոյի դպրոցի նկարիչ էր։ Արտեմիզիան մանուկ հասակում բռնության է ենթարկվել. նրան պատվազրկել է հոր հետ աշխատող ֆլորենտացի մի նկարիչ: Հետագայում արվեստը նկարչուհու համար դառնում է մանկական տրավման հաղթահարելու միջոց: Արտեմիզիայի կյանքի մասին պատմող մի քանի գրքեր կան: Վերջերս էլ՝ 1997-ին, գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել՝ նկարչուհու կենսագրության մոտիվներով:

Մարի Էլիզաբեթ Լուիզա Վիժե լը Բրոն



Ֆրանսիացի նկարչուհի մադամ Վիժե լը Բրոն բավականին հայտնի էր իր ժամանակակիցների մեջ: Էլիզաբեթ Վիժե լը Բրոնի գեղանկարչության առաջին ուսուցիչը եղել է նրա հայրը: Աղջկան վրձնի գործերն այնքան արագ էին վաճառվում, որ նա արդեն 15 տարեկանից կարողանում էր պատվերներ ընդունել, մեծ գումարներ աշխատել ու պահել է այրի մորն ու փոքր եղբորը: Վիժեյի ամուսինը գեղանկարիչ և արվեստի գործերի հայտնի վաճառական Ժան-Բատիստ Պիեռ լը Բրոնին էր, նրա կապերի շնորհիվ երիատասարդ դիմանկարչուհին հայտնի է դառնում ֆրանսիական արիստոկրատների միջավայրում, անգամ արքունիք է հրավիրվում՝ նկարելու թագուհի Մարիա Անտուանետայի դիմանկարը:

Ֆրանսիական հեղափոխության տարիներին նա հեռանում է Ֆրանսիայից, ճամփորդում է Եվրոպայում: Այդ ընթացքում կտավին է հանձնում Եվրոպայի թագավորական ընտանիքների, քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց դիմանկարները: 6 տարի բնակություն է հաստատում Ռուսաստանում, որտեղ և ծանոթանում է Եկատերինա II-ի հետ: Սակայն նկարչուհուն չի հաջողվում պատկել Եկատերինային դիմանկարը, քանի որ կայսրուհին մահնում է:

Մերի Մոզեր



Մերի Մոզերը եղել է այն եզակի կին նկարիչներից, որը թագավորական ակադեմիայի անդամն էր: Նա կլասիցիզմի հայտնի վարպետ էր: Շվեյցարական ծագումով նկարչուհու վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը՝ նկարիչ Ջորջ Մայքլ Մոզերը (1706-1783): Աղջկա տաղանդը Մոզերը նկատելի է դեռ վաղ տարիքից: 14 տարեկանում Մերի Մոզերը արժանացել է Արվեստի ընկերության իր առաջին մեդալին:

Մերի Մոզերը հիմանակում նկարում էր ծաղիկներ: Նրա կտավների պատվիրատուն բրիտանական թագավորական ընտանիքն էր: Հայտնի է նրա «Ծաղիկներով նատյուրմորտ» կտավը, որը գտնվում է Բրուքլինի թանգարանում:

Բերտա Մորիզո



Բերտա Մորիզոն առաջին կին-իմպրեսիոնիստներից էր: Նա փառքի գագաթնակետին հասավ Էդուարդ Մանեի հետ ընկերություն անելու տարիներին: Բերտան իրեն համարում էր Մանեի աշակերտը, նրա վրձնի երկրպագողը, մտերիմը: 1874-ին նա ամուսնացել է Էդուարդ Մանեի եղբոր՝ Էժեն Մանեի հետ։

Նատալյա Գոնչարովա



Նատալյա Գոնչարովայի ներդրումը ռուսական ավանգարդ արվեստի զարգացման գործում գնահատվում է նույն չափ, ինչ նրա ամուսնու՝ Մ. Լարիոնովինը: Նատալյա Գոնչարովայի կտավներում զգացվում են կուբիզմի և ֆուտուրիզմի ազդեցությունը։
Նա ռուսական պրիմիտիվիզմի և դեկորատիվ աբստրակցիոնիզմի առաջին փորձերից մեկի՝ «Լուչիզմի» հիմնադիրներից է։ 

Գոնչարովան թողել է ահռելի ժառանգություն. Տրետյակովյան պատկերասրահում ներկայացված են նրա ավելի քան 400 աշխատանքները: Նրա «Իսպանուհին» ռուսական ամենաթանկ նկարների տասնյակում է:

Ֆրիդա Կալո



Մագդալենա դել Կարմեն Ֆրիդա Կալո Կալդերոն 20-րդ դարի ամենահայտնի նկարչուհին է։ Նրա նկարչության ոճը մասամբ հարում է սյուրռեալիզմին։ Գեղանկարչության մեջ յուրահատուկ տեղ ունեցող Ֆրիդա Կալոյին փառքի են հասցրել երկու կարևոր դեպքեր: Առաջինն ավտովթարն էր, որը երիտասարդ նկարչուհուն գամեց անկողնուն և ստիպեց վրձին վերցնել ձեռքն ու նկարել:

Երկրորդը քաղաքական ակտիվիստ, մեքսիկացի նկարիչ Դիեգո Ռիվերայի հետ ամուսնությունն էր: Իր կտավներում նկարչուհին պատկերել է իր ծանր ապրումներն ու ամուսնու հետ բարդ հարաբերությունները: Մահվան պաշտոնական վարկածը ծանր հիվանդությունն է, սակայն շատերն այն կարծիքին են, որ նկարչուհին ինքնասպան է եղել։

Ջորջիա Օ՛Կիֆ



Ջորջիա Օ՛Կիֆ համարվում է ամերիկյան ժամանակակից արվեստի առաջին կին ներկայացուցիչը: Շատերը նրա նկարած ծաղիկների թերթիկների մեջ տեսնում են սեքսուալություն, սակայն նկարչուհին իր գործերում նմանատիպ թաքնված ենթատեքստերի առկայությունը միշտ հերքել է:

Վերա Մուխինա



Վերա Մուխինան խորհրդային քանդակագործ էր, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ: Մուխինայի վաղ շրջանի աշխատանքներում նկատելի է կուբիզմի որոշ ազդեցությունը։ 1930-ականներին նա զբաղվել է արվեստների սինթեզով: Արդյունքը՝ աշխարհահռչակ ,Բանվորը և կոլտնտեսուհինե 24-մետրանոց հուշարձանն է, որը համարվում էր նոր հասարակության խորհրդանիշը:

9. Լուիզ Բուրժուա
Նկարչուհուն փառքն ու հռչակն այցելել են ծեր հասակում: Նրա արվեստը նկատել են ֆեմինիստական շարժմանը զուգահեռ: Լուիզ Բուրժուան այն համոզմանն էր, որ այս կյանքում ապրելու և ստեղծագործելու իրավունքը պետք է վաստակել ամենօրյա ստեղծագործական աշխատանքով: Նրա հայտնի Սարդի քանդակը մանկական վախերի, մոր կերպարի ու պաշտպանի ամբողջացումն է:

Մարինա Աբրամովիչ



Մարինա Աբրամովիչն Art Review-ի 100 ամենաազդեցիկ կանանց շարքում 5-րդն է: Նա իր մասին հիշատակումներով կարող է մրցել անգամ հոլիվուդյան աստղերի հետ: Մարինա Աբրամովիչն իր ստեղծագործություններում ձգտում է առավելագույնի: Օրինակ, նրա արվեստի առավել հայտնի կատարումներից մեկը կարող էր ավարտվել Մարիայի մահվամբ: Նկարչուհին սեղանի վրա էր դրել 72 տարբեր առարկա ու հանդիսատեսին առաջարկել դրանք իր մարմնի վրա օգտագործել ըստ հայեցողությամբ: Առարկաների թվում էր նաև լիցքավորված ատրճանակ:

Տարածել