Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

7 պատճառ, որ ֆեմինիզմն ավելի շահեկան է տղամարդկանց

7 պատճառ, որ ֆեմինիզմն ավելի շահեկան է տղամարդկանց համար

Ֆեմինիզմ երևույթը սխալ ենք հասկանում: Թվում է` այն տղամարդկային ամուր բնավորությամբ օժտված կանանց մասին է, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար: Ֆեմինիզմի այսպիսի մեկնաբանությունը վախեցնում է բոլորին:
Տղամարդիկ կարծում են, որ իրենց հետ պիտի մրցակցեն, պայքարեն, և նրանք էլ չեն կարողանա բավարարել սեփական էգոն:Կանայք վախենում են, որ բոլոր հանձնարարությունները իրենց գլխին կլցվեն միանգամից: Մյուս կողմից` կանայք ուզում են ունենալ հավասար իրավունքներ, ինքնադրսևորվելու հնարավորություն, սեփական ֆինանսական միջոցներ: Հաճախ նաև այն պատճառով, որ տղամարդկանց չի կարելի վստահել:
Քանի դեռ կանայք կատաղի պայքար են մղում իրենց իրավունքների համար, տղամարդիկ զայրացած պաշտպանվում են՝ «Ես եմ գլխավորը», «Ես պետք է որոշեմ»:  2 ծայրահեղությունների պայքար է:  Ծայրահեղություններին ուշադրություն դարձնելով`ք անիմաստ վատնում եք Ձեր էներգիան, այն հանգեցնում է անհամաձայնության ու հիասթափության:
Միշտ պետք է ձգտել հավասարակշռության: Կանայք պետք է ավելի խելամիտ լինեն և անընդհատ չշեշտեն տղամարդու թուլությունը կամ բացթողումները և հնարավորություն տան տղամարդուն դրսևորվելու որպես ուժեղ սեռ: Տղամարդիկ ավելի համբերատար ու ըմբռնող պետք է լինեն և գիտակցեն, որ պետք է հրաժարվել կարծրատիպերից:
Ֆեմինիզմի շնորհիվ են կանայք ձեռք բերել  ընտրելու իրավունք, կրթություն ստանալու ու աշխատելու իրավունք, բայց կան երևույթներ, որոնց համար դեռ պետք է պայքարել: Բացի այդ կանանց իրավունքների համար ընթացող պայքարը օգտակար է նաև տղամարդկանց:
Պարզենք, թե ինչու է ֆիմինիզմը տղամարդկանց համար նույնքան կարևոր, որքան կանաց համար:

Դուք 55 տարեկանում չեք մահանա սրտի կաթվածից, աշխատանքի վայրում


Տղամարդկանց կյանքի տևողությունն ավելի կարճ է, քան՝կանանցը: Ամենատարածվածը տղամարդկանց շրջանում սրտանոթային հիվանդություններն են: Իսկ ի՞նչ կապ ունի ֆեմինիզմը: Շատ անմիջական:
Երեխաներին դեռ վաղ տարիքից ասվում է, որ աշխատելն աղջկա գործը չէ, իսկ տղան պետք է ամբողջ ընտանիքը պահի, առավոտից երեկո աշխատի, այլ ընտրանք չունի:
Շարունակությունն ավելի վատ է: Աղջիկները կարող են մաթեմատիկա,  ֆիզիկա չսովորել: Նրանց բավարար է կեսդրույքով մի խանութում աշխատել, նրանք դեռ պետք է երեխաներ ունենան: Աղջիկները չպետք է բարդ ոլորտներ ուսումնասիրեն: Նրանք ախր «չեն կարող»: Կանանց չի կարելի ղեկավար լինել, ղեկավարը տղամարդ պետք է լինի:
Արդյունքում` տղամարդիկ ստիպված են լինում ավելի շատ աշխատել՝և իրենց և կանանց փոխարեն: Բացի այդ, տղամարդիկ մշտական լարվածության մեջ են ապրում, որպեսզի համապատասխանեն տղամարդկային պահվածքի «ոսկե ստանդարտին», իսկ այդ անհանգստությունը մեծացնում է ինֆարկտի հավանականությունը:
Կանանց մոտ իրոք ստացվում է և նրանք բավական թեթևացնում են տղամարդկանց հոգսը: Դադարեք ձեզ և շրջապատին ներկայացնել, որ կանայք ընդունակություններ չունեն և ժամանակն է, որ ինքներդ էլ ընդունեք, որ ձեր հոգսը նրանք թեթևացնում են:
Հնարավորություն տվեք նրանց էլ աշխատել ու ապրեք երկար:

Նա չի վնասի ձեր մեքենան


Առաջին հերթին, որովհետև նա իրենը կունենա: Եթե կանանց նույն աշխատանքի համար վճարեն այնքան, որքան տղամարդկանց, նրանք իրենց համար կգնեն մեքենա և չեն վնասի ձերը:

Դուք կունենաք սեքս կամ հարաբերություն


Դուք կունենաք սեքս, որովհետև կհանդիպեք հետաքրքիր կնոջ և փոխադարձ դուր կգաք իրար: Կանանց տվեք իրենց կյանքը տնօրինելու իրավունք և կտեսնեք, ինչպես կին-տղամարդ հարաբերությունները ինքնաբերաբար կհարթվեն:

Ամուսնանալ պարտադիր չէ


Ֆեմինիզմը պայքարում է, որ կինն ինքնուրույն դառնա ֆինանսապես անկախ, լինի սոցիումի ակտիվ անդամ:Կինը սկսում է գումար ստանալ իր աշխատանքից այլ ոչ թե ամուսնուց: Կամ էլ երիտասարդ աղջկան անընդհատ չեն հարցնում` երբ է ամուսնանալու:
Տղամարդկանց համար սա նշանակում է, որ նրանք կյանքի ուղեկից կարող են ընտրել հանգիստ տեմպի մեջ , որովհետև կանայք այս դեպքում դադարեցնում են տղամարդկանց «որսը»:

Դուք ավելի շատ ընկերներ կունենաք


Եթե կանայք չդիտարկվեն միայն որպես սեքսուալ օբյեկտներ, նրանց հետ կարելի նաև ընկերություն անել: Ուղղակի ընկերություն: Քննարկել միասին կյանքի ինչ որ իրադարձություններ, կիսվել անհանգստություններով, հարցնել խորհուրդներ այն ոլորտների վերաբերյալ, որտեղ կանայք հմուտ են: Միասին ֆուտբոլ գնալ, բարում նստել, պարտք վերցնել:Կնոջ և տղամարդու միջև ընկերություն լինում է և դա հրաշալի է:

Դուք կարող եք աշխատել ինչ ուզում եք


Դուք կարող եք աշխատել անգամ ռուսերենի ուսուցիչ կամ բուժեղբայր: Ոչ ոք չի ասի, որ դա կանանց մասնագիտություն է, որում տղամարդն անելիք չունի: Ֆեմինիզմն առաջարկում է հավասար իրավունքներ և պարտականություններ առանց սեռային խտրականության:Աշխատեք ինչ ուզում եք, ոչ մի խնդիր:

Պարտադիր չէ, որ լինեք զիլ տղա 


Ինչպես հայտնի է տղամարդը պետք է լինի կոպիտ, անմշակ, բայց միաժամանակ պետք է լինի հարուստ ղեկավար, թե չէ էլ ինչ տղամարդ: Նման մոտեցումներն ու կարծրատիպերը ամրանում են մանկությունից: Անհամապատասխանությունն այսպիսի «իդեալներին» հանգեցնում է լավագույն դեպքում մականունների առաջացման:
Գենդերային կարծրատիպերը, որոնք երազում են քանդել ֆեմինիստները, վնասում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց:
Անհրաժե՞շտ է ասել, որ վազելով ուրիշի ստանդարտների հետքերով, տղամարդիկ ձեռք են բերում նևրոզ և մի շարք կոմպլեքսներ, որոնց մասին ոչ ոքի հետ չեն կարող խոսել:Չէ որ տղամարդը միշտ պետք է առողջ լինի և իր խնդիրներն ինքնուրույն կարողանա լուծել:
Ժամանակակից աշխարհը բազմաժանր է, քան ավանդականը: Հին դերերն այլևս դոգմա չեն: Օգտակար է ապրել այս փոփոխվող աշխարհում: Ժամանակն է աշխարհն ավելի լավը դարձնելու և կանաց և տղամարդկանց համար:

Տարածել