Fifa The Best. Ովքե՞ր են տարվա լավագույնները
Ձայների գերակշռող առավելությամբ` աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Կրիշտիանու Ռոնալդուն: Մադրիդի Ռեալի եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատարը ստացել է 43 տոկոսից ավելի քվե ու արժանացավ ՖԻՖԱ-ի The Best մրցանակին... երկրորդ տարին անընդմեջ: 
«Շնորհակալ եմ նրանց, ովքեր քվերակել են իմ օգտին: Այս ամենը չէր լինի առանց թիմակիցներս, ցանկանում եմ նաեւ արժանին մատուցել Մեսսին ու Նեյմարին: Ես երջանիկ եմ, որ երկրորդ տարին անընդմեջ հաղթում եմ այս մրցանակը: Սա կարեւոր պահ է ինձ համար»
2017 թվականի լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակը ստացել է Հոլանդիայի հավաքականի խաղացող Լիկե Մարտենսը: 
Ռեալի հետ ֆանտաստիկ մրցաշրջան ունեցած Զինեդին Զիդանը ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ: Նա իրենից հետ թողեց Մասիմիլիանո Ալեգրիին եւ Անտոնիո Կոնտեին: 
ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն դարպասպահ ճանաչվեց Թուրինի Յուվենթուսի ավագ Ջանլուիջի Բուֆոնը: Ընդ որում, իտալացին այս մրցանակին արժանանում է 39 տարեկանում:
Տարվա լավագույն գոլի հեղինակ ճանաչվեց Լոնդոնի Արսենալի ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն: Կարիճ հարվածով ֆրանսիացու խփած գնդակն արժանացավ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին:
ՖԻՖԱ-ն ներկայացրեց նաեւ տարվա խորհրդանշական հավաքականը: 11 ֆուտբոլիստներից 5-ը Մադրիդի Ռեալից էին:
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)