Սիրո տրանսֆերային գինը. Սուրբ Վալենտինի դրամական ցուցանիշներն աշխարհում
Գերմանիայում ապրող ֆիլիպինցիները ամենաշռայլ ու առատաձեռն հեռավորության վրա ապրող սիրեկաններն են: Դրամական փոխանցումները ուսումնասիրող լոնդոնյանWorl Remit ընկերության մոնիտորինգը պարզել է, որ ֆիլիպինցիները այս տարի Սուրբ Վալենիտինի շաբաթում հայրենիքում ապրող իրենց հարազատներին փոխանցել են միջինը 32.5 դոլար:
Գերմանաբնակ ֆիլիպինցիներից քիչ են հետ մնում Նորվեգիայում ապրող Ֆիլիպինների քաղաքացիները: Նրանք փոխանցել են միջինը 24 դոլար: Հաջորդում են Նոր Զելադիայի ֆիլիպինցիները, որոնք Սուրբ Վալենտինի շաբաթը միջինը 12 դոլարի դրամական փոխանցում են կատարել:
Ընդհանուր առմամբ` դեպի Ֆիլիպիններ դրամական ամենաշատ տրանսֆեր կատարվում է ԱՄՆ-ից, Սաուդիան Արաբիայից, ԱՄԷ-ից: Համաշխարհային բանկի տվյալով` 2015-ին Ֆիլիպիններ դրամական փոխանցումը կազմել է 28,48 մլդ դոլար: Այս ցուցանիշը երրորդն է աշխարհում` Հնդկաստանից ու Չինաստանից հետո:
Տրանսֆերները կազմում են Ֆիլիպինների ՀՆԱ-ի 10 տոկոսը:
Կարդա նաև
Newmag-ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել է բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» վեպը (տեսանյութ)
«Հույս ունեմ շուտով այցելել Հայաստան». Լուչիանո Վերնիկեն տեսաուղերձ է հղել հայ ընթերցողներին (տեսանյութ)
«Գիրք կարդալը դիմադրության ձև է». Գեորգի Գոսպոդինովը դիմել է հայ ընթերցողին
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)