JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[Անհավանական] Երբեք չմեռնեք այս դիրքով․ համացանցի

[Անհավանական] Երբեք չմեռնեք այս դիրքով․ համացանցի օգտատերերը ծաղրում են մահացածին

Թվիթերում ծաղրում են 79 թվականին Վեզուվի լավայի ժայթքումից մահացած մարդուն, որը քարացել է անպարկեշտ դիրքով։ Լուսանկարում զոհվածի ձեռքը մնացել է սեռական օրգանների հատվածում։
Օրիգինալ լուսանկարը հրապարակվել է Պոմպեի հնագիտական զբոսայգու Ինստագրամի էջում, բայց այն հայտնի է դարձել Թվիթերում՝ @PersianRose1 անունով գրանցված օգտատիրոջ շնորհիվ։ Նա հրապարակել է լուսանկարը հետևյալ մեկնանությամբ․ «Ձեռնաշարժությամբ զբաղվողը մարդը։ Պոմպեյ։ 79 թվական»։



Համացանցում այդ դիրքը անպարկեշտ են համարել և փորձել են գուշակել, թե այդ պահին ինչո՞վ էր զբաղված տղամարդը։
«Երբ ինչ-որ մեկը բղավել է «Էվակուացիա, դու լսել ես «էյակուլյացիա», - կատակել է օգտատերերից մեկը։ Մյուսները առաջարկել են այն տարբերակը, որ բնակիչը որոշել է կյանքի վերջին րոպեները անցկացնել «ձեռքում պահելով իր ամենասիրելի իրը»։
Սակայն ոչ բոլոր տարբերակներն են եղել գռեհիկ։ Օգտատերերից մեկը համարել է, որ տղամարդը այդ պահին նվագել է երևակայական կիթառով։

LENTA

Տարածել