JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ամենակայացած կանայք. վիճակագրություն ֆիննուհիների

Ամենակայացած կանայք. վիճակագրություն ֆիննուհիների մասին` որքան են աշխատում և երբ ամուսնանում

Ֆինլադիայի բնակչության 50.8 տոկոսը կանայք են (2.8 մլն.), որից միայն 6 տոկոսն են (167 հազ.) օտարազգիներ, մինացածը ֆիննուհիներ են:
Ֆիննուհիների կյանքի միջին տևողությունը 84.1 տարի է: Միայն 2015 թվականին Ֆինլադիայում ծնվել է 27 հազար աղջիկ. ամենատարածված անուններն են Վենլա, Սոֆյա, Ադա:
Չափահաս կանանց 44.3 տոկոսն ամուսնացած է: Ֆիննուհիներին ամուսնության միջին տարիքը 31.2 տարեկանն է: Առաջին երեխան ունենում են 28.8 տարեկանում:
Կանանց 2/3-ը աշխատում է:
2016-ին  զբաղվածության ցուցանիշը 15-75 տարեկան կանանց մոտ կազմել է 67,6%: Տղամարդկանց մոտ՝ 69,8%:  Կանանց միջին աշխատավարձը կազմում է 3077 եվրո, ինչը 17%-ով ցածր է տղամարդկանց վճարվող աշխատավարձից:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխատող ֆիննուհիները օրվա ընթացքում քնում են միջինը 8 ժամ 14 րոպե: Տնային գործերի վրա կանայք ծախսում են 3 ժամ 20 րոպե:  Կանայք ներկայացված են խորհրդարանում՝ 83 մանդատ (41%), սակայն բիրժային ընկերություններում ղեկավար պաշտոններ չեն զբաղեցնում. 2015-ին 22,5 %` բիրժային ընկերություններում, 38,4%` պետական ընկերություններում:
OECD (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, որը սոցիալ-տնտեսական համագործակությունը խթանելու նպատակով հիմնված կազմակերպություն է՝ 34 անդամ-պետությունով) երկրների շարքում Ֆինլանդիան ամենաշատ կին-նախարար ունեցող երկիրն է, իսկ պատգամավորների քանակով երկրորդն է: Տեղական կառավարման մարմին ղեկավարող կանանց քանակը կազմում է 17,6%:
Pisa-2015-ի ուսումնասիրության համաձայն, ֆինն աղջիկները աշխարհում գրագիտության մակարդակով համարվում են ամենաբարձրը, իսկ բնական գիտությունների գծով՝ OECD երկրների շարքում երկրորդն են:
2015-ին 15 տարեկանից բարձր կանանց 71,6 տոկոսն ավարտել է կամ ավագ դպրոց, կամ մասնագիտական ուսումնարան, 57,3 տոկոսը՝ բուհ:
Առողջապահական և սոցծառայությունների ուսումնական հաստատություններում, հումանիտար և գեղարվեստական համալսարաններում, սպասարկման և հասարակական գիտությունների ոլորտում սովորող կանայք մեծամասնություն են կազմում:

Աղբյուրը

Տարածել