[InterPress] Թուրքերը շտապում են Ստամբուլ՝ հայ կինոռեժիսոր Փարաջանովի արվեստի առաջին ցուցահանդեսին
Թուրքիայում հանգուցյալ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների առաջին ցուցադրությունն ընդգծում է թե մարտահրավերները, թե փակ սահմաններից մշակութային փոխանակման անհրաժեշտությունը:
Ցուցահանդեսը, որը բացվել է դեկտեմբերին Ստամբուլի «Պերա» թանգարանում՝ Թուրքիայի կարևորագույն մշակութային հաստատություններից մեկում, ավելի քան 45 հազար արվեստասեր է ընդունել: Երևանի Սերգեյ Փարաջանովի թանգարանից բերել են 76 արվեստի գործ, այդ թվում `կոլաժներ, կոստյումներ, գծանկարներ ու լուսանկարներ: Սա թանգարանի հավաքածուի ամենախոշոր ցուցահանդեսն է արտերկրում:
Դա հաջողվեց կազմակերպել, չնայած Թուրքիայի և Հայաստանի միջև պաշտոնական դիվանագիտական կապերի բացակայությանը: Այն ընդհատվեց քառորդ դար առաջ: 1993 թ.-ին Անկարան փակեց իր սահմանը՝ ցուցադրելով իր բողոքը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիային և աջակցությունն իր դաշնակից Ադրբեջանին: Հարաբերություններին խանգարում է նաև ավելի մեծ վերք: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայի տարածքում ապրող հայերի բռնի տեղահանումը վերացրեց հազարամյակների մշակույթը, իսկ հայերը, ինչպես նաև պատմաբանների մեծ մասը, կոտորածները բնորոշում են ցեղասպանություն: Թուրքիան ժխտում է, որ դրանք համակարգված են իրականացվել:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան