Ֆիտնես` տանը. ինչպե՞ս ազատվել կոնքերի ավելորդ ճարպերից
Եթե անգամ Դուք ճիշտ եք սնվում և ֆիզիկապես ակտիվ եք, այնուամենայնիվ, ճարպեր կարող են կուտակվել կոնքերում և դրանից խուսափելու համար առաջարկում ենք 5 վարժություններ, որոնք իսկապես արդյունավետ են:
Ռուսական շրջադարձ
Թե ինչու են այս վարժությունն անվանել ռուսական շրջադարձ, անհայտ է, բայց վարժությունն իսկապես օգտակար է կոնքերը, ինչպես նաև փորի մկանները ձգելու համար: Հարկավոր է նստել գետնին` ոտքերն օդում պահելով և ձեռքին ունենալ ծանրաքար, գնդակ կամ ջրով լի շիշ: Ծանրության քանակը ժամանակի ընթացքում խորհուրդ կտամ ավելացնել, օրինակ` սկսել 1կգ.-ով և ժամանակի ընթավքում հասցնել մինչև 5-6 կգ.: Արդյունքի հասնելու համար վարժությունը կատարել 25-30 անգամ և 40-50 վայրկյան ընդմիջումով այն կրկնել 3 անգամ:
Շարժվող, կողքային պլանկա
Այս պլանկան արդյունավետ է հատկապես կողքի մկանները ձգելու և ճարպային կուտակումները ‹‹մաշեցնելու›› համար: Վարժությունը կարող եք իրականացնել 30 վայրկյան` 2 օրը մեկ ավելացնելով վայրկենաքանակը հասցնելով մինչև 2-3 րոպե: Վարժությունը պետք է կատարել աջ և ձախ հատվածներում` միջակայքում հանգստանալով 5-10 վայրկյան:
Թռիչք
Սա նույնպես համարվում է նյութափոխանակությունն արագացնող վարժություն, որը փոքր ինչ բարդ է, հոգնեցնող, բայց անչափ օգտակար: Վարժությունը կատարելիս չմոռանաք շնչառության մասին:
Թռիչք և անմիջապես հետո դասական պլանկայի դիրք, կրկին թռիչք` առանց հանգստի: Վարժությունը պետք է անել 20 անգամ 3 մոտեցմամբ: Վարժությունների արանքում մինչև 1 րոպե կարող եք հանգստանալ: Հետագայում վարժությունների քանակը կարելի է ավելացնել` աթոռի բարձրությունը ավելացնելու հետ միասին:
Կարդա նաև
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)