Ինչպե՞ս պատրաստել սմարթֆոնը երկար թռիչքին
Երկար թռիչքը, օդանավում 8-12 ժամ անցկացնելը մեծ փորձություն է: Ժամեր շարունակ նույն տեղում, երբեմն նույն դիրքով նստելը հոգնեցուցիչ է և ձանձրալի: Երբ հարևանությամբ նստողն էլ անդադար քնում է և խռռացնում, թռիչքը կարող է վերածվել մղձավանջի: Փորձությանը նախապես պատրաստվելու դեպքում ժամանակը կարելի է անցկացնել ավելի արդյունավետ, նույնիսկ հաճելի:
Բեռնեք ընթերցարաններ
Կազմեք գրքերի երկար ցանկ, որոնք ցանկանում եք ընթերցել, բայց այդ ցանկը կրճատելու համար ժամանակը չի բավարարում: Ցամաքից մի քանի մետր բարձրության վրա ստիպողական անգործությունը հրաշալի հնարավորություն է այդ ցանկից մեըհբ բըւ-երկու գիրք ընթերցելու համար:
Տեղադրեք սմարթֆոնում ընթերցարան հավելվածներ, լավագույնն ընտրելու հարցում կօգնի այս հոդվածը:
Եթե տանը կամ աշխատավայրում ընթերցում եք համակարգչով, բայց օդանավում ցանկանում եք շարունակել մեկ այլ գաջեթով, այս հարցում կօգնի Bookmate հավելվածը, որը սինքրոնացնում է գրադարանը Android, iOS, Windows Phone ՕՀ-ներով աշխատող սարքերի միջև:
Bookmate
Բեռնեք մեդիաֆայլեր սմարթֆոնի հիշողության մեջ
Մենք այնքան ենք սովորել օնլայն ծառայություներին, որ ինտերնետի բացակայությունը կարող է դառալ իսկական խուճապի պատճառ: Կպարզեք, որ չեք կարող դիտել սիրելի սերիալը, լսել օնլայն ռադիոն, խաղերը ևս անհասանելի են:
Որքան էլ գերզբաղված լինեք, մինչև օդակայան հասնելը մի քանի րոպե հատկացրեք և սմարթֆոնում բեռնեք ժամանցային բովանդակություն՝ երաժշտական ալբոմներ, խաղեր, որոնք ինտերնետ միացում չեն պահանջում:
Առանձնացրեք հետաքրքիր հոդվածներ
Սովորաբար աշխատանքի ընդմիջումներին համացանցում «սյորֆինգ» անելիս հանդիպում ենք հոդվածներ, որոնց ընթերցանությունը թողնում ենք հետոյին: Այդ «հետոն» կարող է լինել հենց թռիչքի ժամանակ է: Նախապես բացեք Pocket կամ Instapaper հավելվածները և համոզվեք, որ բոլոր հետաքրքող նյութերը ներառված են ցուցակում և հասանելի օֆլայն ընթերցանության համար:
http://www.youtube.com/watch?v=4OSGHHLvpwI
Պատրաստվեք քնին
Օդանավում ժամանակը սպանելու լավագույն միջոցը քունն է: Հարմար տեղավորվում եք աթոռին, աչքերը փակում մեկ մայրցամաքում, արթնանում բոլորովին այլ:
Կախարդական հնարքը հասկանալու համար սմարթֆոնի վրա տեղադրեք այն բազմահազար հավելվածներից մեկը, որոնք օգնում են արագ քնել: Այդպիսին է White Noise-ն, որի օգնությամբ ականջներում կհնչի անձևի, անտառի ձայնը կամ էլ հանգստացնող ծովի խշշոցը: