Ինչո՞ւ են մարդիկ ֆլիրտ անում
Հետաքրքիր մի օրինաչափություն կա, երբ մենք ֆլիրտ ենք անում կարծես վատ չենք զգում, բայց այդ դեպքում ինչո՞ւ է մեզ հունից հանում զուգընկերոջ ֆլիրտը:
Այս հարցը կարելի է դիտարկել գիտական տեսնկյունից: Բոլորն են սիրախաղի մեջ մտնում ՝ անկախ տարիքից ու սեռից, և ըստ մասնագետների` բնավ էլ մտադրություն չունեն այն խորացնելու: Սիրախաղ անելը դեռ չի նշանակում հետաքրքրված կամ սիրահարված լինել: Հիմնական այսպես կոչված՝ «բանալին» դիմացինին հետաքրքիր, ժամանակավոր շփման մեջ ներգրավելն է անգամ ֆիզիկական ու էմոցիոնալ հետարքրության բացակյության դեպքում:
Որոշ հոգեբաններ կարծում են, որ ֆլիրտը մարդու ինքնագովազդն է, երբ վերջինս ուզում է հասկանալ դիմացինի արձագանքը:
Սիրախաղը նաև լավ տարբերակ է ճշտելու արդեն կայացած հարաբերությունների փուլն ու միմյանց նկատմամբ պահպանած որոշակի զգացումները (հայացքի կայծը, դիմախաղը, էմոցիոնալ, հաճելի լարումը և այլն):
Ինչու՞ են մարդիկ գարնանը սիրահարվում
Հոգեբանները առանձնացրել են սիրախաղի մի քանի տեսակներ, որոնք լավ ազդեցություն են թողնում մարդկանց վրա՝
- Հաճոյախոսությունները
- Հայացքների փոխանակումը
- Ֆլիրտային ֆիզիկական շփումը
- Ժեստերը (մատներով, աչքով անելը )
- Խոսակցության մեջ ներգարվելը:
Մի քանի հետաքրքիր փաստեր սիրախաղի վերաբերյալ. Ավստրալիացի հոգեբանները կարծում են, որ ֆլիրտ անելու հեռավորությունը պետք է լինի 30սմ: Սա այն տարածությունն է, երբ գտնվում եք դիմացինի այսպես կոչված «ինտիմ տարածքում» և միևնույն ժամանակ չեք խախտում անձնական տարածը:
Որքան կանացի ու նրբագեղ է հագնված կինը, այնքան մեծ է նրա հետ սիրախաղ անելու հավանականությունը: Ընդ որում այս տեսակ սիրախաղը տղամարդկանց կողմից բնավ պլանավորվածների շարքից չէ:
5 վայրկյանից ավելի նայելն արդեն վկայում է ձեր հետաքրքրվածության մասին:
Այնպես որ, եթե խաղը սկսվել է պահպանեք 5 վայրկյանանոց չարաճճի հայացքը: Ըստ «Pew Research Centre»-ի մարդկանց ավելի քան 40%-ը էլեկտրոնային նամակների կամ սոցիալական ցանցերի միջոցով պարբերաբար ֆլիրտ են անում:
Ի վերջո մասնագետները փաստում են մի կարևոր, հոգեբանական ձեռքբերում՝ ֆլիրտը բարձրացնում է անձի ինքնագնահատականը: Այնպես, որ կարելի է համատեղել հաճելին օգտակարի հետ և սիրախաղ անել` թեկուզ կարճատև: