10 փաստ, թե ինչու է ֆուտբոլը քաղաքականացված
Հսկայածավալ հեռուստալսարան
Չորս տարին մեկ անցկացվող՝ աշխարհի առաջնության եզրափակիչը բոլոր ժամանակների ամենաշատ դիտվող իրադարձությունն է, լսարանը` մոտ 3 միլիարդ մարդ:
Ակումբների ֆինանսական միջոցները
Մադրիդի «Ռեալի» բյուջեն մոտ 672 միլիոն դոլար է (Վատիկանի պետական բյուջեի կրկնապատիկն է):
Ակումբների քաղաքական սեփականատերերը
Հաճախ ֆուտբոլային ակումբները դառնում են քաղաքական մեծ կշիռ ունեցող մեծահարուստների սեփականություն կամ ֆինանսավորում ստանում են կառավարություններից որպես քարոզչական գործիք (արաբական շեյխեր, ռուս օլիգարխներ, Ադրբեջանի կառավարություն):
Լեգեոներների ֆենոմենը
Ֆուտբոլային ակումբների կազմից անհնար է հասկանալ, թե որ երկիրն են նրանք ներկայացնում. բազմաթիվ ակումբներում խաղում են ֆուտբոլիստներ, որոնք հյուրեր են ակումբը ներկայացնող երկրում: Ակումբն այսպիսով ունենում է ավելի շատ երկրպագուներ արտասահմանում, քան հայրենի երկրում, ինչը խթանում է տարբեր երկրների միջև բարեկամությունը:
- Ինչո՞ւ էր Բաշար Ասադը իր հոր Պլան Բ-ն
- Ինչպես «ԻՊ»-ը փոխեց ահաբեկչական խմբերի մասին պատկերացումները
- Ինչպե՞ս փոխվեց ջիհադի իմաստը և ի՞նչ է 21-րդ դարի սրբազան իրավունքը
Ֆուտբոլիստների գերճանաչելիությունը
Գերակտիվ լուսաբանման հետևանքով ֆուտբոլիստները դառնում են իսկական հերոսներ, նրանց քաղաքական հայացքների համար թեժ պայքար է ընթանում: (Զինեդին Զիդանին փորձել են օգտագործել քաղաքական նպատակով. Ֆրանսիայի ամենահայտնի ֆուտբոլիստը ֆրանսիացի չէ. ալժիրցի արաբ է):
Ֆուտբոլի միավորիչ հատկությունը
Տարբեր երկրների սոցիալական ամենատարբեր շերտերը միավորվում են միայն պատերազմի, տարերային աղետի կամ ֆուտբոլի դեպքում: Ֆուտբոլը համազգային միավորման դրական գործիք է:
«Ծեր» ֆուտբոլիստը իրականում շատ երիտասարդ է
40 տարեկանում ֆուտբոլիստը ֆուտբոլի համար թոշակառու է, միաժամանակ` միլիոնատեր (հայտնի ակումբների դեպքում): Ստացած մեծ գումարները և «երիտասարդ ծերությունը» շատերին դրդում են ներդրումներ կատարել, դառնալ գործարար, ձեռք բերել ազդեցություն, բարեգործություն անել կամ մտնել մեծ քաղաքականություն: Վրաստանի փոխվարչապետը իտալական «Միլանի» նախկին պաշտպան Կախա Քալաձեն է: Պարագվայի նախկին դարպասապահ Խոսե Չիլավերտն իր երկրում եղել է նախագահի թեկնածու:
Ֆուտբոլը շեղում է ուշադրությունը քաղաքական զարգացումներից
Ֆուտբոլային հանդիպումը միշտ ավելի բարձր վարկանիշ ունի, քան լրատվական արտակարգ թողարկումը:
Ֆուտբոլը` պատերազմի պատճառ
1970 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Սալվադոր-Հոնդուրաս հանդիպման պատճառով երկու երկրների միջև պատերազմ է սկսվել: Հոնդուրասը պարտվել էր...
Ֆուտբոլի չգրված օրենքը
Սա նաև քաղաքականության օրենք է. եթե գոլ չխփես, կխփեն քեզ...
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)