Ովքե՞ր են համաշխարհային և հայ աստղային ֆուտբոլիստներն իրենց երկրորդ մասնագիտությամբ
Օտար լեզուների հայ գիտակը
Լատիներենի մասնագետը
«Չելսիի» եւ Անգլիայի հավաքականի նախկին աստղը միջնակարգ կրթությունը ստացել է Բրենտվուդի դպրոցում: 11-ամյա կրթությունից հետո ստացել է կրթահամալիրի գլխավոր սերտիֆիկատը, որը նրան թույլ է տվել շարունակել ուսումը: Ստացել է լատիներենի մասնագետի կոչում: Հանդերձարանում խաղընկերները նրան ասում են «Պրոֆեսոր»: Ազատ ժամանակ հանդիպում է դպրոցականների հետ, քննարկում լատիներենի ծագումնաբանությունն ու սովորեցնում տերմինաբանություն:
Դոկտոր Սոկրատեսը
Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստն իր առաջին մասնագիտությամբ բժիշկ էր: Նա փիլիսոփայության գիտությունների որակավորված դոկտոր էր: Հենց այստեղից էլ եկել է նրա մականունը` դոկտոր Սոկրատես: Այդպես էին նրան դիմում խաղընկերները: Պելեն ասել է, որ Սոկրատեսը Բրազիլիայի անունը բարձր է պահել եւ՛ ֆուտբոլում, եւ՛ բժշկության ոլորտում: Սոկրատեսը մահացել է 57 տարեկանում, սննդի թունավորումից:
Հենակետային քիմիկոսը
Ուելսի ազգային հավաքականի եւ անգլիական «Էվերթոնի» նախկին կիսապաշտպան Բարի Հյորնը պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո զրոյից սկսել է ուսումնասիրել քիմիա: Հետաքրքրությունն ու ցանկությունը Հյորի մոտ առաջացել է «Էվերթոնում» խաղալու տարիներին: Բյորնն ընդունվում է Չեսթեր քաղաքի դպրոցներից մեկը, ստանում միջնակարգ կրթություն, այնուհետեւ` պրոֆեսորի աստիճան: Հիմա նույն դպրոցում դասավանդում է քիմիա եւ սպորտային խմբակների տնօրենն է:
*նկարում Բյորնը ձախից է, լաբորատորիայում
Սլավեն Բիլիչ
Խորվաթիայի ազգային հավաքականի նախկին առաջատարը մասնագիտությամբ իրավաբան է: Մագիստրոսի կոչում ունի, մայրենի լեզվից բացի խոսում է նաեւ գերմաներեն, իտալերեն եւ անգլերեն: Հիմա Անգլիայի Պրեմիեր լիգայի «Վեսթ Հեմ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է: Իր խորհուրդներով օգնում է ակումբի իրավաբանական սեկտորին:
Ծույլիկ ֆուտբոլային գիգանտները
Կրիշտիանու Ռոնալդուն կոնֆլիկնտներ է ունեցել իր ուսուցիչների հետ, քանի որ գրեթե միշտ անպատրաստ է եղել դասերին: Մի անգամ նա աթոռ է նետել ուսուցչուհու վրա: 14 տարեկանում նա մի կողմ է դրել ուսումը եւ սկսել է զբաղվել ֆուտբոլով: Դասերին եւ մարզումներին զուգահեռ պորտուգալացին աջուձախ աշխատել է, որպեսզի մուծի ֆուտբոլի վարձը:
Բարսելոնայի եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին ստացել է միայն միջնակարգ կրթություն: Նրան միլիարդատեր դարձրել է ոչ թե դպրոցը, այլ փողոցը: Փոքրիկ արգենտինացուն ծնողները չէին կարողանում կտրել գնդակից: Մեսսին չունի բարձրագույն կրթություն: