Գեղեցիկ, բայց վտանգավոր. 5 անհայտ ստադիոն, որտեղ ֆուտբոլ խաղալն իսկական հաճույք է
Կայծակնային արագությամբ ամբողջ աշխարհում կառուցվում են ֆուտբոլային գեղեցիկ ստադիոններ, որոնք կոմերցիոն տեսակետից ձեռնտու են, բայց ապահովության առումով չափազանց վտանգավոր: Մեծ ու ճոխ ստադիոններ կառուցելու համար ֆուտբոլային չինովնիկները գումարներ չեն խնայում: Բնական է, նստելատեղերը շատ են ու տոմսերի վաճառքից մեծ փողեր կգան, ստադիոնի տուրի տոմսը թանկ կլինի, հետեւաբար` բիզնեսը կարդարացնի: Արագ կառուցվող ստադիոնները խոստանում են նույնքան արագ դուրս գալ շարքից: Օրինակները շատ են:
Էստադիո Կոմունալ Անդորրա Լա Վելլա
Ընդամենը 1300 նստելատեղ ունեցող այս ստադիոնը Անդորրայում է: Երկրի առաջնության շատ հանդիպումներ անցկացվում են այստեղ, քանի որ այն շրջապատված է լեռներով, միշտ մաքուր օդ է:

Սվանգասկարդ ստադիոն
Ֆարերյան կղզիներում գտնվող այս ստադիոնը շրջապատված է ջրով: Ուժեղ հարվածեցիր գնդակին` գուցե այն դառնա շնաձկների խաղալիք: Այն գտնվում է Տոֆտիր գյուղում, որն ունի ընդամենը 832 բնակիչ: Այնուամենայնիվ, ստադիոնում գրեթե միշտ անշլագ է:

Գոսպին Դոլաչ
Խորվաթիայի լեռներում գտնվող այս ստադիոնը զբոսաշրջիկների համար դարձել է սիրված վայր: Գոսպին Դոլաչ ստադիոնը ծովի մակերեւույթից 500 մետր ցածր է, տեղավորում է ավելի քան 400 հանդիսական:

Մարիներս ստադիոն
Պալմաներով ու ջրով շրջապատված այս ստադիոնը գտնվում է Ավստրալիայի Բրիզբենում: Ամեն ուքիենդին մոտ 20 հազար երկրպագու այստեղ հետեում է ֆուտբոլի ու ռեգբիի խաղերի: Նոր Հարավային Ուելս նահանգում` Ավստրալիայի հարավ-արեւելքում, երկրի ամենահին եւ ամենախիտ բնակեցված տարածքում է գտնվող Մարիներսը, որի ամսական բյուջեն կտրուկ աճում է հատկապես ամռանը` զբոսաշրջիկների թեթեւ ձեռքով:

Կենտրիդա ստադիոն
Խորվաթիայի ազգային հավաքականն այս ստադիոնում խաղացել է 11 անգամ եւ ոչ մի պարտություն չի կրել: Հետաքրքիր վիճակագրություն է, բայց սա չէ, որ գեղեցկացնում է Կենտրիդա ստադիոնը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռիեակայի այս ստադիոնը դարձել է խորվաթների սպորտային մշակույթի ամենակարեւոր վայրը:
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)