ՄԹ առևտրային և ներդրումային հարցերով հանձնակատարն այցելել է «Ֆորա Պրեմիում» ընկերություն
Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Խորհրդարանի անդամ, Հայաստանում և Վրաստանում առևտրային և ներդրումային հարցերով հանձնակատար պարոն Մարկ Փրիթչարդն Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան տիկին Էլիսոն Չիկի և դեսպանության առևտրի հարցերով պատասխանատու պարոն Արտաշես Դավթյանի հետ միասին այցելեցին Հայաստանում բրիտանական լեգենդար Յագուար Լենդ Ռովեր ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահ:
Բարձրաստիճան հյուրերին ընդունեց «Ֆորա Պրեմիում» ընկերության տնօրինությունը՝ ներկայացնելով ներկայացուցչության երկարամյա գործունեությունը, մինչև օրս գրանցած արդյունքներն ու հաջողությունները, ինչպես նաև Հայաստանի ավտոմեքենաների շուկայի առանձնահատկությունները: Պարոն Փրիթչարդն իր գոհունակությունը հայտնեց բրիտանական հանրահայտ ապրանքանիշը Հայաստանում բարձր մակարդակով ներկայացնելու համար և հաջողություն մաղթեց «Ֆորա Պրեմիում» ընկերության նախանշվող ծրագրերի իրականացման մեջ:
Պարոն Մարկ Փրիթչարդի այցը Հայաստան նպատակ ունի ուսումնասիրել Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ծավալն ընդլայնելու հնարավորությունները: Պարոն Փրիթչարդը Հայաստանում բրիտանական առևտրային ներկայացուցիչ է նշանակվել Միացյալ Թագավորության վարչապետ տիկին Թերեզա Մեյի կողմից սեպտեմբերի 12-ին՝ ընդգծելով ՄԹ պատրաստակամությունը` ընդարձակելու երկկողմանի առևտուրն ու ներդրումները:
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը