BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Forbes] Ադրբեջանի սնանկացումը. երկրի խոշոր բանկը

[Forbes] Ադրբեջանի սնանկացումը. երկրի խոշոր բանկը դադարեցրել է վարկատուների վճարումները

Ադրբեջանի խոշորագույն դրամատունը՝ Azərbaycan Beynəlxaq Bankı-ը (Ադրբեջանի միջազգային բանկ), երկրում տարադրամի դեֆիցիտի և ճգնաժամի պատճառով հայտնվել է սնանկացման եզրին և դադարեցրել ներքին պարտքի վճարումները: Այն կսկսի վարկատուների հետ վերակազմավորումների մասին բանակցությունները:
ՙ«ԱՄԲ-ն բաց է թողել հիմնական պարտքի և 100 միլիոն դոլար վարկերի տոկոսագումարների վճարումները» - ասվում է կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ: Միջազգային տարադրամով պարտքերի մի մասը կփոխվի Ադրբեջանի սուվերեն պարտատոմսերով, իսկ վերակազմավորման մասին առաջարկվող ծրագիրը կդառնա պարտադիր, եթե այն ընդունեն վարկատուները, որոնց բաժին է հանսում դրամական տեսքով պարտքօ 2/3-ը:
Բանկի պարտատոմսերի գինը մարումներով 2019 թվականին կընկնի 15 տոկոսով, իսկ շահութաբերությունը կաճի 14.188 տոկոսով: Բանկը վճարումների դադարեցման մասին որոշումն անվանել է «ցավալի»: «Անհապեղ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապահովվի ԱՄԲ-ի երկարատև կենսունակությունը», - ասվում է հաղորդագրությունում:
Հարկ է նշել, որ բանկը Ռուսաստանում քույր բանկ ունի՝ ԱՄԲ-Մոսկվա-ն: 2002-ի հունվարին է բացվել  Ադրբեջանի օժանդակությամբ, որը բանկի 100 տոկոս սեփականատերն է: Այն մտնում է ապահովագրական ներդրումների համակարգի մեջ և 24 միլիարդ ռուբլի ակտիվներով թոփ-105 բանկերի ցուցակում է: Ապրիլին բանկի հաշվեկշռում կար կորպորատիվ հաճախորդների 2.1 միլիարդ և ֆիզիկական անձանց մոտ 600 միլիոն ռուբլի:
Բլումբերգի տվյալով, նաֆթի գների վերականգնումն այս տարի ուժեղ ազդեցություն չի ունեցել Ադրբեջանի իրավիճակի կայունացման վրա.:Այն ԽՍՀՄ-ում նաֆթարդյունաբերությամբ մեծությամբ երրորդն էր: Ադրբեջանն անցած տարի պայքարել է իր տարադրամի համար՝ վերապրելով 2015-ի երկու դեվալվացիաները: «ԱՄԲ-ի ֆինանսական կենսունակության վերականգնումը որոշիչ դեր ունի, որպեսզի բանկը կարողանա շարունակել բանկային կարևոր ծառայություններ մատուցել Ադրբեջանի տնտեսությանը»,- ասվում է ֆինանսների նախար Սամիր Շարիֆովայի հայտարարության մեջ:

Forbes

Տարածել