Մակրոնը և Տրյուդոն ուղերձներ են հղել Հայոց ցեղասպանության 105-ամյակի առիթով

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին: Նա նշել է, որ Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլիսի 600 հայ մտավորականների սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը:
«Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից»,– գրել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ անցյալ տարի իր երկիրն ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր, որը այս տարի նշվել է սեղմ արարողությամբ, Ֆրանսիայի կառավարության անդամների ներկայությամբ:
«Այդ ժառանգությունը և համատեղ հիշողությունն են մեր երկու երկրների միջև այսքան յուրահատուկ հարաբերության հիմք հանդիսանում: Այսօր աշխարհը պատուհասած կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է առողջապահական, տնտեսական և սոցիալական նոր մարտահրավերներ: Այդ մարտահրավերներին մենք կդիմագրավենք միասին»,– գրել է Ֆրանսիայի նախագահը։
Նա համոզված է, որ Ֆրանսիան ու Հայաստանը համատեղ կգործեն միջազգային շրջանակներում՝ ի նպաստ առավել արդյունավետ բազմակողմանիության և նորահաստատ համերաշխության:
«Ինչպիսին էլ լինեն դժվարությունները, հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա: Հավատարիմ իր հանձնառություններին՝ Ֆրանսիան հայերի կողքին է խաղաղության և բագավաճման հասնելու նրանց իղձերի մեջ»,– եզրափակել է Մակրոնը
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Հայոց ցեղասպանության մասին գրառում է արել Twitter–ի իր էջում։
«Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին։ Այսօր մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` կառուցել աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իրեն ապահով զգալ խտրականությունից և հետապնդումներից՝ անկախ այն հանգամանքից, թե ով է նա, որտեղից և ինչին է հավատում»,– գրել է Տրյուդոն։
Նա նաև նշել է, որ իրենք միանում են Կանադայում և ողջ աշխարհում սփռված հայերին` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` պատմության մութ օրերից մեկը, որը չպետք է մոռացվի։ Տրյուդոյի խոսքով` ատելությունն ու բռնությունը այլևս չպետք է անտարբերության մատնվեն։

Էմանուել Մակրոն
8000 ֏
Նկարագրություն
Newmag-ը ներկայացնում է Էմանուել Մակրոնի «Հեղափոխություն» և Ջասթին Տրյուդոյի «Ընդհանուր հայտարար» գրքերը՝ հատուկ տուփով և սահմանափակ քանակով։
«Հեղափոխություն» Էմանուել Մակրոն
«Հեղափոխություն» գիրքը հրատարակվել է 2016 թվականի նոյեմբերի 24-ին։ Նույն թվականին Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր՝ վաճառվելով ավելի քան երկու հարյուր հազար օրինակ։ Գիրքը թարգմանվել է եվրոպական գրեթե բոլոր լեզուներով։ Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնը «Հեղափոխություն» գրքում պատմում է իր կյանքի պատմությունը և այն մասին, թե ինչն է իրեն ոգևորում։ Նա ներկայացնում է փոփոխվող նոր աշխարհում Ֆրանսիայի ապագայի վերաբերյալ իր պատկերացումները։ Այդ հսկայական փոփոխությունների հնարավորության մասին Վերածննդից հետո ոչ ոք չէր մտածել։
«Ընդհանուր հայտարար» Ջասթին Տրյուդո
Ընդհանուր հայտարար գիրքը Ջասթին Տրյուդոն գրել է 2014 թ․, Կանադայի վարչապետ ընտրվելուց մեկ տարի առաջ և Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելուց հետո։ Ներկայացված են նրա մանկության հուշերը, մուտքը քաղաքականություն, առաջին ընտրարշավն ու կուսակցության նախագահ դառնալը։ Ջասթինն ամբողջ կյանքն անցկացրել է հանրային ուշադրության կենտրոնում։ Լինելով Կանադայի ամենահայտնի վարչապետներից մեկի՝ Պիեռ Տրյուդոյի ավագ որդին, ապրել է բոլորի աչքի առաջ, բայց առաջին անգամ է անկեղծորեն պատմում իր կյանքի մանրամասները, որոնք միշտ մնացել են փակ դռների հետևում։
Կարդա նաև

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)

Տեղի ունեցավ մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի՝ «Դյութէ»#2-ի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Ինչպես Ռեյ Դալիոն դարձավ ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց (տեսանյութ)

Տեղի ունեցավ Հերմինե Ավագյանի «Հարժեշտի աչքերը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
