Գայլերն առանց առաջնորդի. Տոտին ավարտում է Ռոմայի հետ իր 28 տարվա որսը
Ռոմայի սանը թիմի կազմում է 1993 թվականից: Այդ ընթացքում Տոտին մասնակցել է 782 խաղի` խփել 306 գնդակ ու կատարել 123 գոլային փոխանցում: Ռոմայի կազմում մեկ անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկուական անգամ երկրի գավաթակիր եւ սուպերգավաթակիր: Իտալիայի հավաքականի կազմում 2006-ին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը:
«Հույս ունեմ հավերժ մնալ այստեղ: Ես խաղում եմ «Ռոմայում»` իմ ակումբում, ապրում եմ իմ քաղաքում։ Ունեմ այն ամենը, ինչը կցանկանայի ունենալ։ Ես ուզում եմ լինել ռոմանիստ իմ ամբողջ կյանքի ընթացքում»
Տոտին պահում է խոստումը. 40-ամյա ֆուտբոլսիտը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայից հետո էլ չի հեռանա ակումբից: Հռոմեական ակումբում նա կզբաղեցնի տնօրենի պաշտոն:
http://www.youtube.com/watch?v=Z1lsIp-Gdd4
Տոտիին ասում են Imperatore di Roma` Հռոմի կայսր: Եվ դա լիովին արդարացված է. իր կարիերայի 34 տարիներից 28-ը Տոտին անցկացրել է Ռոմայում: Գայլերի կազմում իր վերջին հանդիպումը նա կանցկացնի մայիսի 28-ին` Իտալիայի առաջնությունում Ջենոայի հետ: Խաղ, որի ժամանակ Ռոմայի ոչ մի երկրպագու չի ցանկանա լսել եզրափակիչ սուլիչը: Բայց այն անխուսափելի է` ամռանը գայլերը որսի կգնան առանց առաջնորդի:
http://www.youtube.com/watch?v=114xm31BPrE
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)