BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Երևանում սկսվում է ֆրանսիական կինոտոնը. Ի՞նչ ֆիլմ

Երևանում սկսվում է ֆրանսիական կինոտոնը. Ի՞նչ ֆիլմ դիտել Ֆրանկոֆոնիայի կինոշաբաթվա ընթացքում

«Ի՞նչ ենք արել Տեր Աստծուն»


Qu'est-ce qu'on a fait au Bon Dieu


Ռեժիսոր Ժան-Պոլ Սալոմեն (Արսեն Լյուպեն) ստեղծել է 60-ականների ոճի ֆրանսիական տրագիֆարս՝ դետեկտիվի երանգներով։ Ժանը (Ֆրանսուա Դամիենսը) դերասան է, սակայն թատրոնի բեմի և նկարահանման հրապարակի փոխարեն նրա աշխատավանքը տեղ է գտնում ոստիկանության քննչական գործողություններում, որտեղ նա խաղում է... հանցագործության զոհերին։ Դասական ֆրանսիական կոմեդիաներին բնորոշ թեթևությամբ և զավեշտությամբ պատմությունը կանգնած է էքպրեսիվ երկխոսությունների և գեգերի վրա։
[embed]http://www.youtube.com/watch?v=8VLN6LPXK_w[/embed]


«Սա ընդամենն աշխարհի վերջն է»


Juste la fin du monde


Քսավյե Դոլանի ֆիլմն արժանացել 2016 թվականին Կաննի կինոփառատոնի Գրան-պրիին, Էկումենիկ ժյուրիի մրցանակին, Սեզար 2017-ի ժամանակ Լավագույն ռեժիսոր, մոնտաժ և Լավագույն դերասան (Գասպար Ուլյե) մրցանակներին։ Լուի (Ուլյե) հաջողակ գրող է, որը չի տեսնվել իր ընտանիքի հետ արդեն 12 տարի։ Բարդ հարաբարությունների մասին երիտասարդ ռեժիսորի, միանշանակ, ամենահասուն ֆիլմը վերադարձի և ընդունելության մասին է։ Այստեղ առկա է նաև «դասական» Դոլանն իր հոլովակին մտածելակերպով, սակայն կամերային ֆիլմ-պիեսը, լարված ու շիկացած մանր-մունր կոնֆլիկտներով, գերում է էմոցիոնալ ու պայթյունավտանգ մթնոլորտով՝ հասցնելով և հերոսներին, և հանդիսատեսին նախատեսված կուլմինացիային։
[embed]http://www.youtube.com/watch?v=2ZuVuyIhj0I[/embed]


Իվ Սեն Լորան


Yves Saint Laurent


Իվ Սեն Լորան անունով երիտասարդը մեկնում է հայրենի Ալժիրից Փարիզ, որտեղ առանց դժվարությունների դառնում է Քրիսթիան Դիորի подопечный, իսկ շուտով նաև ղեկավարում է նրա նորաձևության տունը։ Այնուհետև սլակից հաջողություններից և նորարական հմտություններից հետո դիզայների կյանքը լցվում է նյարդային պոռտկումներով, սեքսուալ արկածներով և նարկոկախվածությամբ։ Հանճարեղության ճղփումներն ու անդադար անձնական և գործնական խնդիրները միավորվում են՝ օգնելով և խանգարելով 20-րդ դարի նորաձևության գլխավոր հեղինակներից մեկի կայացմանը։
[embed]http://www.youtube.com/watch?v=bXQoO9r_CuY[/embed]

Տիմբուկտու


Timbuktu


 
Օսկարանոմ ֆիլմն առաջին հերթին հուզում է ազգային ավանդույթների և դրանց խախտման համար նախատեսված դաժան պատժելիությամբ, որտեղ շարիաթի օրենքները բացարձակապես աբսուրդիստական չեն, ամեն ինչ չափից դուրս անկեղծ է, կենցաղային։ «Տիմբուկտուն», իhարկե, չի պատասխանում բարդ և հավերժ հարցերին, այստեղ չկան պատասխաններ, սա պարզապես մի քաղաքի պատմություն է, ավելի շուտ՝ մի քանի օր առօրյա կյանքից, որի խնդիրները հաստատ հեշտ չեն մոռացվի։ Բացի սուր հարցերից ֆիլմը տպավորում է յուրօրինակ կադրերով՝ եվրոպական նեոռեալիզմի ազդեցիկ կատարողական աշխատանքով։
[embed]http://www.youtube.com/watch?v=Cs2dYAlbINY[/embed]
 

Տարածել