BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայ քաղաքագետների քննարկումը՝ ֆրանսիացի քաղաքագետ

Հայ քաղաքագետների քննարկումը՝ ֆրանսիացի քաղաքագետ Ֆրեդերիկ Անսելի այցին ընդառաջ (լուսանկարներ)

newmag-y-n

2024-ին Newmag-ի առաջին հյուրը աշխարհաքաղաքականության դոկտոր Ֆրեդերիկ Անսելն է։ Ֆրանսիացի քաղաքագետը Հայաստան է ժամանում Newmag-ի և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հրավերով։ Newmag-ը հայերեն է թարգմանել ու հրատարակել նրա ամենավերջին աշխատությունը՝ «Ուժի ուղի

 

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը տեղեկացրեց, որ քաղաքագետը ներկա կգտնվի Ամունդի-Ակբայի կազմակերպած տնտեսական համաժողովին։ Հայաստանում 2-րդ անգամ հավաքվում են գաղափարական առաջնորդները, ոլորտի փորձագետներըև նորարարները՝ ուսումնասիրելու ու քննարկելու ժամանակի մարտահրավերները, միտումներն ու տնտեսական միջավայր ձևավորող կարևորագույն թեմաները։ Այս համաժողովի միջոցով ցանկանում են հասարակությանը տեղեկացնել այս տարվա տնտեսական իրավիճակն ու դրա վերաբերյալ իրենց  դիտարկումները: Եվ հենց համաժողովի շրջանակում էլ հրավիրել են հեղինակավոր քաղաքագետին.  

«Մեզ համար շատ կարևոր է այս համաժողովին Անսելի պես հեղինակավոր քաղաքագետի մասնակցությունը, որի հետ միասին կփոխանցեք մեր դիտարկումներն ու դիտողությունները հայ հասարակությանը: Բացատրեմ, թե ինչու հենց քաղաքագետ, և ոչ թե տնտեսագետ հրավիրեցինք: Նախ մտածեցինք, որ այս անգամ կարելի է հրավիրել ոչ թե հայ կամ ռուս, այլ եվրոպացի ականավոր գործչի, և  որը լավագույնս տեղյակ է Հայաստանից ու կկարողանա ներկայացնել համաշխարհային տնտեսական ազդեցությունը Հայաստանի վրա և ի՞նչ կարող է տեղի ունենալ: Եվ քանի որ տնտեսությունը կապված է պատմության հետ, հրավիրեցինք այդ հայտնի ֆրանսիացի գեոպոլիտիկին: Նա շատ մոտ է Հայաստանին, մանավանդ իր այս վերջին գրքում շատ է անդրադառնում Հայաստանին»։

 

Անսելը հանգամանալից ներկայացնում է բոլոր հիմնական պետական միավորների և տարածաշրջանների առանցքային խնդիրների համայնապատկերը: Հայ ընթերցողն աշխատության մեջ կգտնի ՀՀ վերջին 30 տարիների, Արցախյան հակամարտության, 44-օրվա պատերազմի, հայ- ադրբեջանական թշնամանքի, հայ-ռուսական բարդ հարաբերությունների և հայ հասարակության կորցրած հնարավորությունների անկողմնակալ ու ողջամիտ բնորոշումները և եզրահանգումները։ Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը նշեց, որ Անսելն իսկապես ամենահեղինակավոր քաղաքագետներից է, և «Ուժի ուղիները» գրքի համար, որը թարգմանել է Newmag-ը, 2020-ին ստացել է ֆրանսիական հրատարակիչների ամենամյա մրցանակը՝ որպես տարածաշրջանային լավագույն աշխատություն. «Անսելը մասնակցել է գրքի թարգմանությանը, որովհետև կային հատվածներ, որոնք բարդ էին, ուղարկել ենք իրեն, շտկումներ է արել: Ինչո՞վ կարող է այս գիրքը հետաքրքրել հայ քաղաքագետներին. այն կօգնի վերլուծաբաններին՝ ավելի մեծ հորիզոնով դիտարկել Ֆրանսիան՝ որպես գերտերություն կամ Հայաստանին բարեկամ երկիր, որն ունի իր շահերը Հայաստանում»:    

Ըստ Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի, Անսելի վերլուծությունները փաստարկված են, հիմնավորված ու վերլուծված, իսկ միջազգային քաղաքագիտական մտքի լավագույն արդյունքներն օգտագործած են աշխատության մեջ։ Նման գործերը պակասում են հայաստանյան քաղաքագիտական մտքի գիտական արտահայտություններում. «Օգտագործված աղբյուրներն ու վերլուծություններն այնքան հեղինակավոր են, ու այնքան շատ, որ բավականին դժվար է մարդու հետ բանավիճելը նրա բերած որևէ  փաստարկի դեմ: Քաղաքագետների համար այս աշխատությունը կլինի  շատ կարևոր, քանի որ տեսնում ենք, թե նա ինչպես է վերլուծում ուժի մասին մեր պատկերացումները: Հայաստանի հանդեպ իր առանձնահատուկ վերաբերմունքը երևում է տեքստում, երբ խոսում է Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի մասին, զգացվում է  քաղաքագիտական արժեքների համար մտածող հեղինակի ցավը։ Մեզ համար հատկապես կարևոր է հայ քաղաքագետների ու վերլուծաբանների ֆիդբեքը գրքի մաիսն»:

 

Գրքի վերիֆիկանտ Անի Ավետյանի խոսքով, Ֆրեդերիկ Անսելի «Ուժի ուղիները» աշխատության մեջ Հայաստանին վերաբերող մասը միայն մեկ գլխում չէ. «Ամեն դրվագում, ինչ-որ փուլով, ինչ-որ կերպով հեղինակն անդրադառնում է  Հայաստանին: Ուժի ցանկացած դրսևորում բացատրելիս, նա Հայաստանին անդրադառնում է: Դա ուշագրավ է, որովհետև եթե մյուս գրքերում, օրինակ, Հայաստանին անդրադառնում են առանջին գլուխներում, այստեղ Հայաստանն ու Հայաստանի դեպքը դիտարկվում է ոչ թե որպես առանձին դրվագ, այլ առհասարակ պատմության ու քաքաղաքականության ընդհանուր հոսքի մեջ, ու ճիշտ ցույց է տալիս Հայաստանի տեղը, թե ինչպես են մեզ տեսնում ու ընկալում»:

 

Այս գիրքը նախ ուսումնասիրում է ուժի չափանիշները՝ գործիքները, դրսեւորումները և նույնիսկ նրա ստեղծած պատրանքները, ապա հանգամանալից ներկայացնում մոլորակի բոլոր հիմնական պետական միավորների եւ տարածաշրջանների առանցքային խնդիրների համայնապատկերը: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա տնտեսական համաժողովին՝ հունվարի 24-ին։ Հայաստանում Անսելը կժամանի 2 օրով, կմասնակցի 3 մեծ իրադարձության։ 

Տարածել