BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Արդեն դիտել ենք] Ֆրանսիական ընտանեկան կոմեդիա. «Ի

[Արդեն դիտել ենք] Ֆրանսիական ընտանեկան կոմեդիա. «Ի՞նչ ենք արել Տեր Աստծուն» կամ իմ չաղ հարսանիքը ֆրանսիական ձևով

Վեռնոյ ընտանիքը ֆրանսիական միջին խավի օրինակելի նմուշ է. մայրը հավատացյալ կաթոլիկ է, հայրը՝ Կլոդը, (Քրիսթիան Քլավյե) հարգված նոտար։ Իդեալական ընտանիքի բնականոն կյանքը խանգարում են միայն գեղեցկուհի աղջիկների ամուսինները. մեկն ամուսնանում է հրեայի հետ, երկրորդը` արաբի, երրորդը՝ չինացու։
Յուրաքանչյուր հարսանիքից հետո Կլոդի առողջական և հոգեկան վիճակը վատթարանում է, իսկ կաթոլիկ կինը մխիթարանքի փնտրտուքներում այցելում է բժիշկներին և քահանաներին։ Ամուսինների վերջին հույսը՝ չորրորդ և դեռևս չամուսնացած դուստրը՝ Լորը կարող է ուրախացնել հուսահատված ծնողներին և ընտրել իր համար կաթոլիկ, ֆրանսիացի ամուսնու։ Սական ծնողների դեռ չգիտեն, որ նրա ընտրյալը՝ կատակերգու Շառլը, սևամորթ է։
Ռեժիսոր Ֆիլիպ դե Շովրոնը բազում հղումներ է արել Ժերար Ուրիրի «Ռաբբի Յակոբի արկածների» վրա՝ խաղարկելով ռասիստական հումորը։ Իրականում, Հոլիվուդի «թեթև» ձեռքի շնորհիվ յուրաքանչյուր «հարսանիք» բառ պարունակող կատակերգության վերնագիր արդեն իսկ առաջացնում է դե ժավյուի զգացողություն և ծամծմած ժապավենի համ։ Մինչդեռ դիտելով ֆիլմը` բնօրինակ ֆրանսերեն, և դիտելով այն երևանյան մեծ էկրանին, հայաստանյան հանդիսատեսը ոչ միայն կզգա հարազատության տարրեր, այլ նաև կկիսի Կլոդի դժբախտությունների պատճառները։



Ֆրանսիական կինոյի մասին կարդացեք նաև` 






Գուցե բազմազգ երկրներում հրեական և մահմեդական ավանդույթներով և կարծրատիպերով ծիծաղեցնելը բարդ առաջրանք է, սակայն հայաստանյան իրականությունում, որտեղ հայերը գրեթե միշտ ամուսնանում են հայերի հետ և մեծագույն խնդիրը դա ամուսնու ծնողներից առանձին ապրելն է, ֆրանսիական կոմեդիայի խաղասեղանին վրա դրված քարտերը, կարծես, իսկը մեր հանդիսատեսի համար են։
Իհարկե, որոշ կարծրատիպային կատակներ չափից դուրս ուղիղ են, գուցե ոչ այդքան սուր և համարձակ, ինչպես լավագույն ֆրանսիական կատակերգություններում, սակայն բարձր ձայնով ծիծաղելու տեսարանների պակաս նույնպես չի զգացվում։ Եթե հիշենք, թե ինչ ցնցող հաջողություն ունեցավ մեզ մոտ «1+1»-ը, և դա էլ առանց կինովարձույթի, զուտ հեռուստաեթերների և համացանցում տեղ գտած ռուսալեզու թարգմանության շնորհիվ։ «Հարսանիքը»՝ էքսպրեսիվ Քլավյեն և պոտենցիալ ոչ պակաս էմոցիոնալ խնամիների հետ միասին ստեղծում է պայթյունավտանգ, սակայն տրամաբանությունից և սենտիմենտներից չզրկված կոնֆլիկտային հակամարտություն։
Բազմամշակութայնության ճգնաժամն ու ազգայնամոլությունը խորթ չեն հայաստանյան հանդիսատեսի համար, այնպես որ անգամ շատ ուղիղ կատակները, ինչպես օրինակ «Ջեքի Չանը», ատամնաբույժ հրեան և «Ալահու Ակբար» կոչով ձնագնդիկներով խաղացող մահմեդական երեխան, իդեալական են պահպանողական սոցիումի ֆոնին նման բազմազգ ընտանիքի հետ 2 ժամ անցկացնելու համար։ Իսկ կինոարվեստի տեսանկյունից սա ոչ ամբիցիոզ, ժամանցային, ընտանեկան ֆիլմ է, որը քարոզում է աշխարհի պես հին ու պարզ և ոչ խորամանկ ճշմարտություն՝ սերը մաշկի գույն և ազգանուն չի հարցնում։

Տարածել