JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ի՞նչ հոգեկան հիվանդություն ունեն Game of Thrones-ի

Ի՞նչ հոգեկան հիվանդություն ունեն Game of Thrones-ի հերոսները. Հոգեբանների ախտորոշումը

«Գահերի խաղը» » (Game of Thrones) ֆիլմը համարվում է լավագույն դիտում ունեցող բազմասերիանոց կինոնկարը, որն ամեն անգամ իր նոր եթերաշրջանով ապահովում է նոր ռեկորդներ: Հեռուստասերիալն սկսել է ցուցադրվել 2011 թվականից: Այն ներկայացվել է «Էմմի» մրցանակի, այն էլ՝ 10 անվանակարգերում:
Ֆիլմը նկարահանվում է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» գրքաշարի հիման վրա: Եթերում ցուցադրվել են ֆիլմի 6 սեզոնները, հերթական՝ 7-րդի թիզերներն արդեն համացանցում են:
 
[embed]http://www.youtube.com/watch?v=Qq0B0NVKghA[/embed]
Պատերազմ, իշխանություն, քաղաքականություն՝ դրակոնների ու ասպետների ժամանակաշրջան: Քչերն են գիտակցում Ստարկների, Տիրոլների, Լանիստերների ու Թարգարիանների մասին պատմող սագան ինչ ազդեցություն կարող է ունենալ իրենց վրա: 

Ջոֆրի Բարատեոն (Joffrey Baratheon)


Ֆիլմի ամենաատելի կերպարներից մեկը Ջոֆրին է: Նա աչքի է ընկնում իր դաժանությամբ ու ամբարտավան կերպարով:
Դառնալով թագավոր՝ Ջոֆրին ստանում է անսահման ազատություն և իշխանություն: Նա հրապարակային մահապատժի է ենթարկում իր հարսնացուի հորը, ստիպում աղջկան նայել հոր կտրած գլխին, խոստանում նույն ճակատագրին արժանացնել եղբորը: Ջորջ Մարտինի գրքերում կա Ջոֆրիի մանկությունից մի դրվագ, որտեղ տղան սպանում է հղի կատվին, փորը բացում՝ ձագերին տեսնելու համար:
Ախտորոշումը` անձի հակասոցիալական խանգարում  կամ սոցիոպատիա :Հակասոցիալական անձնային խանգարում (դիսոցիալական անձնային խանգարում, սոցիոպատիա), անձնային խանգարում, որը բնութագրվում է սոցիալական նորմերի անտեսմամբ, իմպուլսիվությամբ և կապվածություններ ստեղծելու սահմանափակ ընդունակությամբ։
Ախտորոշիչ չափանիշներն են`

  • մարդկանց և կենդանիների նկատմամբ ագրեսիա

  • խղճի իսպառ բացակայություն

  • սեփականության կործանում

  • խաբեբայություն, գողություն


Շրջապատի նկատմամբ անսահման դաժանությամբ աչքի ընկնող Ջոֆրին, հանուն իր շահի կամ հաճույքի, կատարում է հրեշավոր արարքներ՝ առանց խղճի խայթ զգալու:

Ռամսեյ Բոլթոն (Ramsay Bolton)


Ֆիլմի մեկ այլ հերոս Ռամսեյ Բոլթոնն, այսպես կոչված, «անօրինական ծնունդ» է: Ունենալով «ընկեցիկ երեխայի» սոցիալական կարգավիճակ՝ Ռամսեյը ինքնահաստատման ճանապարհն անցնում է՝ ուրիշներին ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելով:
Ախտորոշումը – անձի հակասոցիալական խանգարում  կամ սոցիոպատիա:
Նույն ախտորոշումը, ինչ տրվել է Ջոֆրի Բարատեոնին:

Թեոն Գրեյջոյ (Theon Greyjoy) 


Թեոնն անինքնավստահ երիտասարդ է: Փոքր հասակից նրան ուղարկում են Ստարկների մոտ, որտեղ նրան միշտ հիշեցնում են, որ ընտանիքի անդամ չէ: Դա էլ պատճառ է դառնում, որ Թեոն Գրեյջոյի մեջ ձևավորվի նվաճելու ձգտումը: Հայտնվելով Ռամսեյի ճիրաններում, ենթարկվելով խոշտանգումների՝ նա կորցնում է իր ինքնությունը, ընդունում այն կերպարը, որն իրեն հրամցնում են:
Նրա հեգեկան վիճակի ախտորոշումը բարդ է, կամ ավելի ճիշտ՝ երկատված, այնպես, ինչպես իր կերպարը՝ Թեոն և Ռիկ: Մի կողմից սեփական անձի կարևորությամբ տառապող, հաջողության մասին երազող մարդ, որն ունի Նարցիստիկ անձնային խանգարում
Ախտորոշումը `նարցիստիկ անձնային խանգարում:Նարցիստիկ անձնային խանգարման կամ խմբի անձնային խանգարման ժամանակ անձը կենտրոնացած է սեփական դիրքի, ուժի, ազդեցության և փառքի վրա և չի տեսնում այս պահվածքի՝ իր և այլոց վրա գործող դեստրուկտիվ ազդեցությունը։
Ախտորոշիչ չափանիշներն են`

  • սեփական կարևորության չափազանցված զգացում

  • բարձրաշխարհիկության զգացում

  • պահվածքում վերամբարձություն ցուցադրում


Մյուս կողմից՝ նա հնազանդ է, կուրորեն հավատարիմ իր տիրոջ: Դա կոչվում է Ստոգհոլմյան սինդրոմ, երբ առաջանում է կապվածություն գերու և զավթիչի միջև:
 

Սանդոր Քլիգան (Sandor Clegane, The Hound)


Սանդոր Քլիգանը ֆիլմի ամենադաժան զինվորն է, սակայն մարդասպանի ներսում ժամանակ առ ժամանակ հայտնվում է մարդ՝ իր կարեկցանքով ու հոգատարությամբ: Ի հարկե, դա տևում է ընդամենը մի քանի վայրկյան, հետո նորից գլուխ է բարձրացնում մարդասպանը:
Սանդոր Քլիգանն ունեցել է դաժան մանկություն, նրա եղբայրը մտադրված այրել է Սանդորի դեմքը: Այրվածքների հետքերը Սանդորին դարձրել են այլանդակ, զզվելի ու մահու չափ սարսափելի:  
Ախտորոշումը ` հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ) համարվում է թե՛ գենետիկական, թե՛ շրջակա միջավայրի գործոններով պայմանավորված հիվանդություն, որը պատկանում է դեպրեսիայի և տագնապի քրոնիկ ընթացք ունեցող ծանր հոգեկան հիվանդությունների շարքին:
Ախտորոշիչ չափանիշներն են`

  • հոգեկան

  • վարքային

  • ֆիզիոլոգիական խանգարումներ


Սերսեյա Լանիսթեր (Cersei Lannister)


Սեփական անձի կարևորությամբ, մշտապես երկրպագված լինելու պահանջով տառապող կին, որն անկարող է կարեկցել: Նա գոռոզ է, վստահ է, որ իրնեն բոլորը նախանձում են: Ոչնչի առաջ չի կանգնում՝ իր կարգավիճակն ու իշխանությունը պահելու տղամարդկանց աշխարհում:
Ախտորոշումը` նարցիստիկ անձնային խանգարում: Մարդիկ, ովքեր ունեն նարցիստիկ անձնային խանգարման ախտորոշում, բնութագրվում են սեփական կարևորության չափազանցված զգացումներով։ Նրանք ունեն բարձրաշխարհիկության զգացում և ցուցադրում են վերամբարձություն իրենց հավատալիքներում և պահվածքում։ Նրանք ուենեն պաշտամունքի մշտական կարիք, սակայն զուրկ են ապրումակցման՝ էմպաթիայի կարողությունից։
Ախտորոշիչ չափանիշներն են`

  • սեփական կարևորության չափազանցված զգացում

  • բարձրաշխարհիկության զգացում

  • պահվածքում վերամբարձություն ցուցադրում


Սերսեյա Լանիսթերը նաև ունի ալկոհոլային կախվածություն:

Դեյեներիս Թարգարիեն (Daenerys Targeryen)


Թերևս ամենալուսավոր կերպան այս ֆիլմում Դեյեներիս Թարգարիենն է: Նրա ընտանիքին ոչնչացրել են, նրան ու եղբորն աքսորել ծննդավայրից: Նա դառնում է հարազատ եղբոր ցանկություններն իրականացնող գործիք, զգում ամուսնու կորուստը: Սակայն  դաժան կյանքը նրան չի փոխում, այլ վերափոխում է, դարձնում ավելի ուժեղ, ինքնավստահ ու արդար:
Ախտորոշումը` հետտրավմատիկ սթրես՝ անձնական հաղթահարումով:Տրավմայի ենթարկված անձի ընկալումը փոփոխվում է: Մարդ դիմանում է դժբախտություններին, նա վստահ է սեփական անխոցելիության մեջ։
Ախտորոշիչ չափանիշներն են`

  • մղձավանջներ, որոնք կապված են անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձության հետ

  • անընդհատ հիշում ու վերապրում է անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձությունը


Դեյեներիսի դեպքում տրավմատիկ իրադարձությունները հանգեցնում են հոգեբանական դրական արդյունքների: Հետտրավմատիկ սթրեսը նրան օգնում է արագ ոտքի կանգնել, ճկուն դառնալ ու առաջ շաժվել:

Աղբյուրը

Տարածել