Ի՞նչ սպասել Գահերի Խաղը 8-րդ եթերաշրջանից, երբ վերջն իսկապես անկանխատեսելի է
«Գահերի խաղի» 7սեզոն ի հիմնական եզրակացությունը՝ առաջին սեզոնից սկսած սերիալն այնքան արյունաշատ էր, որ արդեն «չհագեցրեց հանդիսատեսի ախորժակը»: Արդեն երկրորդ տարին է՝ ֆիլմի հերթական սեզոնն ավարտվում է «հեփի էնդով»:
Այն, որ Game of Thrones-ը նմանվում է հոլիվուդյան ֆիլմերին, ֆիլմդիտողները նկատել էին 6-րդ սեզոնից. հերոսները փրկվում են վերջին վայրկյանին, իսկ արյունարբու իրականությունը, որը հատուկ էր Game of Thrones-ին, գնալով պակասում է:
7-րդ սեզոնում հիմնական հերոսներից որևէ մեկը չմահացավ: Թեև քիչ արյուն չթափվեց սեզոնի ընթացքում, սակայն, ի հիասթափություն ֆանատների, թափվող արյան մեջ արքայական արյուն չկար: Սերիալի ֆանատները կատակում են. deus ex machine-ի փոխարեն dragon ex machine-ի կանոն է գործում՝ փրկությունը գալիս է վերջին վայրկյանին՝ թևավոր հրեշի կերպարով, ամենաանհավանական երջանիկ սցենարն իրականանում է ու Happy End-ը պատրաստ է:
Թեև Ջորջ Մարտինի ոճին ծանոթները կարող են եզրակացնել, որ հանդիսատեսին Happy End-ով հիասթափեցնելու հերթական խաղը կարող է ոչ այլ ինչ լինել, քան նախապատրաստում՝ առավել դաժան հանգուցալուծման: Հատկապես, որ 7-րդ սեզոնի ժամանակ սպասվող արհավիրքի զգացողությունն այդպես էլ չլքեց հանդիսատեսին: Կարելի է ենթադրել, որ արհավիրքն իր ամբողջ ուժով ամեն ինչ կավերի 8-րդի ժամանակ: Չէ որ Աշխարհի վերջը մոտ է, շատ մոտ: Ամեն ինչ առջևում է:
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)