ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Գարի Կասպարով․ «Այս գիրքը Տիգրան Պետրոսյանի յուրօր

Գարի Կասպարով․ «Այս գիրքը Տիգրան Պետրոսյանի յուրօրինակ շախմատային կտակն է»

newmag-y-n

Մեծ շախմատիստի, առավել ևս աշխարհի չեմպիոնի ստեղծագործությունը միշտ արդիական է: Այն միշտ էլ շախմատի պատմության մի նոր էջ է, քանի որ բոլոր չեմպիոններն այս կամ այն փուլում շախմատ են բերում ինչ-որ նոր բան, հարթում են իրենց ճանապարհը դեպի շախմատային բարձունքներ: Եվ թերթելով այն մենք, հիմնվելով դասական շախմատի մեր գիտելիքների վրա, բավական անսխալ կարող ենք մատնանշել, թե երբ, որտեղ և, որ գլխավորն է, ով է առաջ քաշել այս կամ այն արդյունավետ գաղափարը, կանխորոշել շախմատի զարգացման այս կամ այն ուղղությունը, և ինչ է դա տվել շախմատին:

Տիգրան Վարդանի Պետրոսյանի ստեղծագործությունը դեռևս ցանկալի չափով մանրակրկիտ և բազմակողմանի չի ուսումնասիրվել:

 

ԳԱՐԻ ԿԱՍՊԱՐՈՎ

Շատ կարճ ժամանակ է անցել նրա անժամանակ վախճանից: Կյանքից հեռացավ մի շախմատիստ, որն աշխարհին դեռ շատ ու շատ բան կարող էր տալ՝ մատուցելով առաջին հայացքից տարրական ճշմարտություններ, բայց որոնք, ըստ էության, շախմատային ստեղծագործության հիմքն են: Եվ շարադրանքի այն պարզությունը, որ տեսնելու ենք այս գրքում, առաջին հերթին վկայում է շախմատին Տիգրան Պետրոսյանի մոտեցման խորության մասին. այդ խորությունը նրա մտածողության հստակության, ոչ միայն շախմատային խոշորագույն խնդիրների, այլև խաղի տակտիկայի ու ռազմավարության բոլոր նրբությունների բացառիկ ընկալման արդյունքն է:

Քչերն են շախմատի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցել, բայց էլ ավելի փոքր է այն մեծ շախմատիստների թիվը, որոնք կարողացել են սերունդներին փոխանցել իրենց բացահայտած շախմատային գաղտնիքները: Այս ուղղությամբ Պետրոսյանը շատ բան է արել: Եվ չնայած նրա գրածի ծավալն այնքան էլ մեծ չէ, բայց այս էջերին շարադրված են շախմատի հիմքերն ու էությունը: Այս գիրքը, իհարկե, ավանդական դասագիրք չէ և ոչ էլ ձեռնարկ, որը կարող է սովորեցնել շախմատ խաղալ կամ բարձրացնել խաղացողի որակավորումը:

 

Այն ունի մեկ այլ, շատ ավելի կարևոր առաքելություն. սովորեցնում է մտածել, ավելի ստույգ՝ սովորեցնում է, թե ինչպես պետք է մտածել, քանի որ շախմատային մտածողությունն ինքնին ոչ միշտ է արդյունավետ:

Ուստի, կարդալով Պետրոսյանի դասախոսություններն ու հոդվածները և ընկալելով նրա մտքերը շախմատային ամենատարբեր խնդիրների մասին, ընթերցողը կկարողանա հասկանալ, թե ինչու է այս շախմատիստն ընտրել այս կամ այն շարունակությունը, ինչպես, երբեմն անորսալի ինչ օրենքների հիման վրա է արվել այս կամ այն քայլը, թաքուն ինչ դինամիկ ուժեր են փոխազդում խաղատախտակի վրա շախմատային պարտիայի ընթացքում: Պետրոսյանը տիրապետում էր խաղատախտակի վրա ներդաշնակ, կենսալից դիրքեր ստեղծելու արվեստին, դիրքեր, որոնց արտաքին դինամիկայի բացակայությունը, թերևս, փոխհատուցվում էր հսկայական ներքին էներգիայով, որտեղ աննշան փոփոխությունն անմիջապես անդրադառնում էր ընդհանուր, հակառակորդի համար ոչ միշտ հասկանալի ռազմավարության վրա: Միաժամանակ նա կարողանում էր հասկանալի բացատրել, թե ինչպես է արել դա:

Ընթերցելով ձեռագիրը ես առաջին հերթին ուշադրություն էի դարձնում այն բանի վրա, ինչին հատուկ ուշադրություն էր հատկացնում ինքը՝ Պետրոսյանը, և ինձ համար արժեքավոր բաներ գտա, թեև դրանց պետք է որ հանգեի շատ ավելի վաղ: Սակայն, ըստ երևույթին, շախմատի մշտական թարմությունն ու հմայքը ներկայանում են նաև նրանով, որ խաղացողը շախմատում ամեն անգամ բախվում է անիմանալիին, եթե անգամ ներըմբռնմամբ արդեն լուծել է նման խնդիրներ գործնականում: Հավանաբար, բանն այն է, որ պայծառացումը, ինքդ քեզ համար «ի՞նչ է սա»-ի հստակ ձևակերպումը կարող են գալ միանգամայն անսպասելի: Ահա թե ինչու, ընթերցելով Տիգրան Պետրոսյանի դասախոսությունները, թափանցելով նրա մտքերի ընթացքի մեջ, շախմատիստներն ամեն անգամ իրենց համար նորանոր փոքր բացահայտումներ կանեն:

 

Գարի Կասպարով
 Մոսկվա, 1989 թվական

Տարածել

Գահերի խաղը
Գահերի խաղը

Տիգրան Պետրոսյան

5800 ֏

Նկարագրություն

Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականների սկզբին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։
Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, որոնք նվիրված են շախմատային ռազմավարական նրբություններին, ռեպորտաժներ, հեռուստատեսային և ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Նրա կնոջ՝ Ռոնա Պետրոսյանի ջանքով հաջողվել է գտնել Պետրոսյանի դասախոսությունների ձայնագրությունները, որոնք համարվում են անվանի շախմատիստի ուսուցողական լավագույն նյութերը:
Տիգրան Պետրոսյանն ունեցել է պաշտպանողական խաղաոճ, ինչի շնորհիվ ստացել է «Երկաթե Տիգրան» պատվանունը: Հազվադեպ էր հարձակվում և ավելի շատ ջանք էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Համբերատարությունն ու լավ պաշտպանվելու վարպետությունը նրան դարձրել էին դժվար պարտվող շախմատիստ:
Գրքում հավաքված են աշխարհի չեմպիոնի կարևոր հոդվածները, պարտիաների մեկնաբանությունները, քայլերի համակարգումը, դասախոսությունները: Լեգենդար շախմատիստի 14 դասերն ընդգրկում են շախմատային պարտիայի բոլոր փուլերը՝ գիրքը դարձնելով ինքնակատարելագործման հիանալի ձեռնարկ:
Գրքի համար հատուկ նախաբան է գրել շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը։