BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Սիրունիկի», «Փախչող հարսնացուի» հայրը. Գարի Մարշա

«Սիրունիկի», «Փախչող հարսնացուի» հայրը. Գարի Մարշալի հիշատակին








Գերի Մարշալի անունը չունի լայն ճանաչում հայ հանդիսատեսի շրջանակում, սակայն հերիք է տալ նրա ռոմկոմներից գոնե մեկի անունը և ժանրի երկրպագուները սկսում են ճանաչողաբար ու դրական «գլխով անել». Ջուլիա Ռոբերտսի «Սիրունիկն» ու «Փախչող հարսնացուն», «Արքայադստեր օրագիրը», որի շնորհիվ Էն Հեթեուեյը դարձավ աստղ, Ալ Պաչինո-Միշել Փֆայֆեր դուետը «Ֆրենկի և Ջոնի» մելոդրամայում գումարած ևս մի քանի հաջողված նախագիծ կինոյում ու հեռուստատեսությամբ։



Ամենից շատ նա սիրում էր կատակերգություն ստեղծել, իսկ նկարահանումներից հետո կազմակերպված խնջույքին դերասանների թիմի հետ նվագել՝ միշտ հավատարիմ մնալով իր սիրելի հարվածային գործիքներին։ 50 տարի առաջ Մարշալը սկսեց իր կարիերան իբրև սցենարիստ, գրում էր կոմիկների համար, աշխատում ռադիոհաղորդման մեջ, համալրում երեկոյան հեռուստաշոուների սցենարիստների կազմը։


Երկու ամիս առաջ Լարի Քինգին տված հարցազրույցում հեղինակը պատմել է, թե ինչպես ներգրավվել կինոաշխարհ իր փոքր քրոջը՝ ռեժիսոր Փենի Մարշալին (Փենին նվիրել է կինեմատոգրաֆին այնպիսի հաջողված էկրանավորումներ, ինչպիսիք են՝ Թոմ Հենքսի մասնակցությամբ «Մեծը» և Դե Նիրո-Ռոբին Ուլիամսի դերակատարմամբ «Արթնացումը»)։ «Մայր խնդրեց, որպեսզի ես տիրություն անեմ քրոջս, որովհետև նա շփվում էր վատ տղաների հետ» - պատմում է ժպտերես Գերին։ Արդյունքում Փենին դարձավ առաջին կին ռեժիսորը, ում ֆիլմը հավաքեց վարձույթում 100 միլիոն դոլար։ Հարցազրույցում Մարշալը խոսում է նաև իր և Ջուլիա Ռոբերտսի հարաբերությունների մասին. նրանք վաղուցվա գործընկերներ են, դերասանուհին նկարահանվել է Մարշալի մոտ 21 տարեկանում։ Գերին հիշում է, թե ինչպես էին իրենց նշում Ռոբերտսի ծննդյան օրը, շամպայն խմում, իսկ հետո շարունակում գործը։



Մարշալի մոտ է նկարահանվել նաև երիտասարդ Թոմ Հենքսը «Ոչ մի ընդհանուր բան» ֆիլմում. դեռ այդ ժամանակ Մարշալն ու Հենքսի խաղընկեր Ջեքի Գլիսոնը համոզված էին, որ Հենքսը դառնալու է մեծ աստղ։ Իր գործունեության մասին սիրված ու հաջողված կինոգործիչը խոսում է շատ պարզ, գրեթե միամտորեն։ Նա մեծացել է մեծ ընտանիքում, բրոնքսյան փոքրիկ բնակարանում, հաճախ էր հիվանդանում, ինչի արդյունքում էլ բաց էր թողնում դասերը։ Անկողնում պառկելու ժամանակ նա լսում էր ռադիոշոուներ և հորինում զվարճալի պատմություններ։



Գերի Մարշալը ստեղծել է ռոմկոմների զգալի չափաբաժին, որի առաջնահերթ նպատակը հանդիսատեսին առօրյա խնդիրներից շեղելն ու զվարճանք պատճառելն է։ Նա սիրում է կանանց, հաճույք է ստանում իրենց շրջապատում գտնվելիս (բացատրելով դա իր իտալական ծագմամբ ու կարիճային հորոսկոպով)։ Մարշալի պատմությունները վերադիտվում են, ցիտվում, վերածվում ռիմեյքների և նմանակումների։ Նա խոսում է պարզ ու մասսայական լեզվով, նկարագրում կանացի կյանքը մաքսիմալ լավատեսական և կատակերգական անկյան տակ։ Իր համար կարևորագույնը լավ սյուժետն է և զվարճալի խաղը, իսկ Քինգին այն հարցին, թե արդյոք ռեժիսորը փոշմանում է ինչ-որ բանի համար, 81 ամյա հեղինակն ասաց, որ կցանկանար միայն դաշնամուր նվագել սովորել։







Տարածել