Այս գիրքը «Ես քեզ սիրում եմ» ասելու և լսելու համար է. Գերի Չեփմեն
newmag-ի հրատարակած «Սիրո 5 լեզուները» գրքի հեղինակ Գերի Չեփմենը ծնվել է 1938 թվականին` Հյուսիսասյին Կարոլինայում: Ամերիկացի հայտնի գրողը դասախոս և հոգեթերապևտ է: Իր ամբողջ կարիերայի ընթացքում Չեփմենն օգնել է հասկանալ ու պահպանել իրենց հարաբերությունները: Նա հիմնել է և ղեկավարում է «Ամուսնության և ընտանիքի խորհրդատվական կենտրոն:
Գերին ճամփորդում է ամբողջ աշխարհով մեկ, վարում է սեմինարներ և հաղորդումներ: Չեփմենի ռադիոծրագիրը Միացյալ նահանգներում հեռարձակում են ավելի քան 400 ալիքներ:
Նա ամուսնացած է Կարոլին Չեփմեն հետ, ունի երկու երեխա:
Կարդացեք նաև.
- newmag-ը հրատարակել է համաշխարհային բեսթսելլեր. ինչի՞ մասին է «Սիրո 5 լեզուները»
- Գերի Չեփմենը գրականություն է բերել նոր բանաձև. «Սիրո 5 լեզուները»
- Ինչպե՞ս գտնել սիրո քո՛ լեզուն. ամերիկացի հոգեբանի պարզ բանաձևը
Ամերիկացի հոգեբանը հայտնի դարձավ «Սիրո 5 լեզուները» բեսթսելլերով, որը վերածվել էր գրական շարքի: Գրքի միջոցով նա շարունակում է իր առաքելությունը` օգնել զույգերին փրկել իրենց ամուսնական կյանքը, բուժել հարաբերություններն ու հանգստություն բերել ընտանիք: Ըստ Չեփմենի, հաճախ զույգերը չեն հասկանում իրար, չնայած նրան, որ տղամարդն, օրինակ, շատ հօգատար է: Իրականում, խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ զույգերը չեն հասկանում միմյանց սիրո լեզուն:
Սիրո լեզուները տարբեր են, ըստ Չեփմենի` 5-ը, և յուրաքանչյուրն ունի սիրելու և սիրվելու ի՛ր սիրո լեզուն, կամ իր բանաձև: Եթե հասկանաս` ինչ է ուզում կողակիցդ, ավելի հեշտ կլինի նրան երջանկացնել. աշխատանքային խիտ գրաֆիկի և ամենօրյա անվերջանալի հոգսերի արանքում զույգերը հաճախ մոռանում են ցույց տալ, որ սիրում են: Մենք մոռանում ենք հաճոյախոսել, կամ նվերներ տալ մեր սիրելիներին առանց հատուկ առիթի: Այս գիրքը «Ես քեզ սիրում եմ» ասելու և լսելու համար է, այն կօգնի վերլուծել ամուսնական խնդիրներն ու հարթել դրանք առանց ավելի բարդ խնդիրների առաջ կանգնելու: Գրքի շնորհիվ ամուսնացած զույգերը սովորում են խոսել կողակցի լեզվով, նրանց սիրո լեզվով, ու վերջապես գտնում են սիրելու և սիրվելու իրենց բանաձևը:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Շառլ Ազնավուրի 94 տարիները՝ մեկ գրքում. «Ազնավուր. երկերի ժողովածու. արձակ» (տեսանյութ)
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը