Շառլ Ազնավուրի 94 տարիները՝ մեկ գրքում. «Ազնավուր. երկերի ժողովածու. արձակ» (տեսանյութ)
07/26/2024
Շառլ Ազնավուրի արձակ ստեղծագործությունների լիակատար հատորը ներառում է նրա 5 ինքնակենսագրական գործերը և պատմվածքների ժողովածուն, որոնք հրատարակել է newmag-ը: Իր հուշերում Ազնավուրն անկեղծորեն խոսում է ընտանիքի, անցյալի ու կարիերայի դժվարությունների մասին։
Ֆրանսիական շանսոնի հսկայի թանկ հուշերը, մտորումները, կյանքի դառնությունները, ձգտումները, պայքարն ու կռիվը, սերն ու թախիծը, ապրելու բանաձևը, չհանձնվելու կանոնները, ինքնակրթվելու ևկատարելության հասնելու ճանապարհը` Շառլ Ազնավուրի 94 տարում ապրած մի քանի կյանքը մեկ գրքում` «Ազնավուր. երկերի ժողովածու. արձակ»:
Կյանքից կառչած այդ հսկայի քանի սիրտը բաբախել է մեղմ շշուկով միշտ պատմել է անցած օրերի ու հավերժի ճանապարհի սիրո վերջին դռան մասին: Այս նախադասության բառերը Շառլ Ազնավուրի գրքերի հայերեն թարգմանության վերնագրերն են, որոնք հայալեզու ընթերցողին արդեն հայտնի են առանձին հատորներով:
Նրա ուսուցիչը կյանքն էր, դպրոցը՝ Կոռնելը, Ռասինը, Գիտրին, Հյուգոն, Պանյոլը: Բարձրագույն կրթություն չունենալու բարդույթը լեգենդար արտիստին ստիպեց անդադար սովորել ու ընթերցել: Հարազատներն ասում էին` Շառլը գրքի բուլեմիա ունի, նա էլ պնդում էր` գրադարանն իմ տաճարն է:
«Երբ մեռնելու լինեմ կուզեմ ընկել գրասեղանիս վրա... սիրում եմ մարդկանց, որոնք անհետանումեն հանկարծակի...»։
Ինչպե՞ս ստացվեց որ նրա ծնողները` Քնարն ու Միշան ԱՄՆ ներգաղթի փաստաթղթերին սպասելիս այդպես էլ չհեռացան Ֆրանսիայից, ինչպե՞ս առանց գրոշի հայտնվեց Միացյալ Նահանգներում, ովքե՞ր են եղել նրա կյանքի կանայք, հիացմունքի ու ոգեշնչման աղբյուրը, և ի՞նչ ցավ ու վիշտ տարավ իր հետ․այս հարցերի բոլոր պատասխանները ընթերցողը կգտնի հենց Ազնավուրի ձեռքով շարադրված ինքնակենսագրականներում, որտեղ մեկիկ-մեկիկ, խնամքով թղթին է հանձնել իր կյանքի դրվագները, ասես անկեղծորեն սիրտը բացել իր հարազատ հանդիսատեսի առջև:
«...Ես արդեն հասել եմ սահմանային տարիքին, և այս պահից սկսած պետք է հաշվեմ, թե ապրելու համար քանի ամիս, օր, ժամ է մնացել, որոնք գուցե վերջինն են լինելու: Սա այն տարիքն է, երբ մարդ պիտի կարողանա լիարժեք ապրել նույնիսկ ամեն մի վայրկյանը: Դժվար է պատկերացնել, որ այս կյանքը քեզ տվել են ու հիմա հետ են վերցնելու: Ես իմ տվածը երբեք հետ չեմ վերցնում»:
Այս բացառիկ ժողովածուի գլխավոր գործընկերն Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը է։
Կարդացեք նաև
- Մեծ հոբելյանին՝ բացառիկ հրատարակություն. Newmag-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի պոեզիան և արձակը երկհատորյակով (թրեյլեր)
- Բացառիկ հրատարակություն Շառլ Ազնավուրի 100-ամյակի օրը՝ Newmag-ը ներկայացնում է շանսոնյեի պոեզիան և արձակը երկհատորյակով (տեսանյութ)
- Հոբելյանական երեկո, բացառիկ ժողովածու և ֆրանսիական շնչով հագեցած միջավայր. newmag-ը նշեց Շառլ Ազնավուրի 100-ամյակը (լուսանկարներ)
- Newmag Winter Fest 2024. Ընդամենը մեկ փառատոնային օր, 4 նոր գիրք, ամսագիր, արտ-շոու, համերգային ծրագրեր (տեսանյութ)
- Տունն առանց գրքերի նման է սենյակի, որը պատուհաններ չունի. Newmag Winter Fest-ի գլխավոր հովանավոր PROFAL GROUP (լուսանկարներ)
- Նախընտրում եմ ընթերցել բիզնեսին ուղղված գրքեր ու զուգահեռներ անցկացնել․ «PROFAL GROUP»-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյան
Շառլ Ազնավուր
38800 ֏
Նկարագրություն
ՀԱՏՈՐ 1 / ԱՐՁԱԿ - Շառլ Ազնավուրի արձակ ստեղծագործությունների այս լիակատար հատորը ներառում է նրա 5 ինքնակենսագրական գործերը և պատմվածքների ժողովածուն, որոնք հրատարակել է Newmag-ը (2019-2023): Իր հուշերում Ազնավուրն անկեղծորեն խոսում է ընտանիքի, անցյալի ու կարիերայի դժվարությունների, պատմում կյանքի դասերի ու ճակատագրի հեգնանքի մասին: Պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին։ Ժամանակակից արվեստն ինչո՞ւ է կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ․ նա բարձրացնում է ամենաարդիական հարցերը և ուղղորդում երիտասարդ արտիստներին։ Այստեղ են նաև մաեստրոյի 16 նովելները՝ գրված իրեն հատուկ հումորով և երևակայությամբ: Հայաստան, բոհեմ, սերեր, ընկերներ, Հոլիվուդ. ինչի մասին էլ Ազնավուրը պատմի, միշտ անկեղծ է ու շիտակ, համեստ ու հանդուրժող։
ՀԱՏՈՐ 2 / ՊՈԵԶԻԱ - Պոեզիայի այս ժողովածուն ամփոփում է մաեստրոյի պոեզիայի չորս հատորները՝ «Նոր երկիր», «Սեր և պատերազմ», «Քեզ համար, Հայաստան», «Ես չեմ հեռանում․․․», որոնք հրատարակվել են առանձին գրքերով: Այս ստեղծագործությունների մի մասը նրան հաջողություն է բերել, որոշները մեծ աղմուկ են բարձրացրել, որոշներն էլ ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ: Կիրք, սեր, դավաճանություն, նվիրում, բաժանում, ինքնասպանություն, խաբեություն, խաղամոլություն, ապաշխարում, զրույց Աստծո հետ. Ազնավուրի գրչի համար փակ թեմաներ չկան։
Կարդա նաև
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)
«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)
Newmag-ը ներկայացնում է ամերիկացի գիտնական, հոգեբան և բեսթսելլեր հեղինակ Ադամ Գրանտի «Թաքնված ներուժ» գիրքը (թրեյլեր)