ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Բացառիկ հրատարակություն Շառլ Ազնավուրի 100-ամյակի

Բացառիկ հրատարակություն Շառլ Ազնավուրի 100-ամյակի օրը՝ Newmag-ը ներկայացնում է շանսոնյեի պոեզիան և արձակը երկհատորյակով (տեսանյութ)

newmag-y-n

Այսօր մեծ հայի ու լեգենդար շանսոնյեի ծննդյան օրն է։ Շառլ Ազնավուրի հարյուրամյակի օրը newmag հրատարակչությունը ներկակայացնում է բացառիկ հրատարակություն. երկհատորյակ, որտեղ ամփոփված են շանսոնյեի բոլոր ստեղծագործությունները. արձակն ու պոեզիան։ newmag-ը Շառլ

Շառլ Ազնավուրի մեծ հոբելյանին՝ newmag-ն ու Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթը բացառիկ հրատարակությունը ներկայացրեցին Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում։ Դարի երգչի 100-ամյակին նրա պոեզիան ու արձակն ամփոփվել են երկու հատորում։ 2019 թվականից մինչև այժմ newmag-ը հրատարակել է Ազնավուրի 10 գիրք` ներկայացնելով նրա գրական ժառանգության արձակն ու պոեզիան հայերեն։  

Ազնավուրի արձակի ու պոեզիայի հիմնական մասը թարգմանել է Սամվել Գասպարյանը։ Ըստ թարգմանչի, այս գիրքը լավագույն նվերն է շանսոնյեի ծննդյան ու նրա երկրպագուների համար.

«Ինքը շատ կուրախանար, եթե տեսներ այս հրատարակությունը, քանի որ ես անձամբ եմ տեսել, թե ինչպես է գրքերով ուրախացել, նա իր արձանով էլ էր ուրախացել, հրապարակն անվանակոչելով էլ։ Ես ամբողջ կյանքս հրատարակիչ եմ աշխատել ու նման բան չէինք կարող անել այն ժամանակ էլ, հիմա էլ։ Այն գործը, որ կատարել է newmag-ը, հավաստում է, որ հրատարակչությունը հասկանում է, գնահատում է Ազնավուրին, սա նրանց վերաբերմունքն է։

Newmag-ի վերաբերմունքը սերն է, ու այնքան մեծ սեր, որքան ես եմ տածում Ազնավուրի հանդեպ։ Միայն 500 երգ 2 տարում ու չափազանց բարձր որակի հրատարակություն, սա իսկապես բացառիկ է, ու նաև արձակ ժողովածուն։ Գրադարանները պետք է ունենան պարտադիր հոբելյանական երկհատորյակը»։

Սամվել Գասպարյանը գիտի՝ հարյուր տարի առաջ այս օրն արդեն ծնվել էր Ազնավուրը. լուսադեմ է լույս աշխարհ եկել։ Թարգմանիչն ափսոսում է, որ Շառլը չտեսավ հոբելյանական այս ժողովածուն, քանի որ գիրք շատ էր սիրում. «Շատ կուզենայի, որ նա տեսներ։ Նա որոշել էր հարյուր տարի ապրել։ Ազնավուրը չգիտեր, որ ապրում է իր վերջին տարիները, նա համոզված էր, որ ապրելու է 100 տարի։ Հոգու խորքում փայփայում էր այդ հույսը։ Ազնավուրն ամենադժվար պահերին եղավ հայերի կողքին, նույն երկրաշարժին, դրա համար էլ շատ են սիրում ու գնահատում հայերը նրան»։  

Սամվել Գասպարյանն ընդգծում է՝ Ազնավուրը տաղանդավոր էր բոլոր այն ոլորտներում, որտեղ հանդես է եկել. երգիչ, գրող, դերասան, լուսանկարիչ. «Եթե սկզբում չերգեր, լավ վիպասան կդառնար՝ Մոպասանին հավասար։ Իր խոսքը, արտահայտությունները երգերի մեջ այնքան խորն են, այնքան տպավորիչ։ Շատերն են ասում, որ ես նման եմ իրեն։ Եթե քիթը չվիրահատեր, նման չէինք լինի։ Շնորհանդեսներին հաճախ են նկարվում, քանի որ նման ենք։ Միլիտոնյան Էդիկն այս առիթով մի օր ասաց՝ այնքան նման ես, որ կարծես իր թարգմանությունը լինես»։

Թարգմանչի խորհուրդը՝ եթե ցանկանում եք կարդալ Ազնավուր, ապա սկսեք պոեզիայից։ Նրա երգերը համարում է բանաստեղծություններ, ու հենց այդպես էլ թարգմանել է։ Սիրելի գործերից է «Սիրելի Հայաստան» երգը։ Երկհատորյակի խմբագիր Հասմիկ Առաքելյանը հեռուստաշնորհանդեսին ընդգծեց, որ այն արժեքները, որ ունի Ազնավուրը, ու որոնք հանձնել է թղթին, կօգնի՝ լայն աշխարհայացքով դաստիարակել սերնդին.  

«Կարծում եմ, որ նա կատակով չի ասել ու գինեսի ռեկորդների գրքում էր ցանկանում հայտնվել որպես ամենաերկարակյաց երգիչ։ Նույնիսկ իր գործերի վերջում նա վերջակետեր չի օգտագործում, ամփոփելը միշտ ասում էր, որ թողնում է կյանքին։ Սա մի մեծ գունապնկա է, Ազնավուրի ամբողջ գործերը մեկ ժողովածուում է՝ մեկը պոեզիան է, մյուսը՝ արձակը։ newmag-ը, թարգմանել է այն գրական ամբողջ ժառանգությունը, որ թողել է Ազնավուրը։ 

Նրա երգերի բառերը, որ երկլեզու ու չորս հատորը մեկ գրքում մեկտեղեց newmag-ը. կարող եք գնել ու գրքախառնվել Ազնավուրի հետ։ Նրա ստեղծագործական լեզուն ֆրանսերենն էր, բայց երակներում հայկական արյուն էր հոսում։ Ու քանի որ Հայաստանում սրտով են ընդունում Ազնավուրին, պետք է կարդալ նաև, որ հասկանալով էլ ընդունենք նրան։ Շառլը պոեզիա էր պոեզիայի մեջ, արձակ էր արձակի մեջ, երգ էր երգի մեջ և newmag-ի շնորհիվ, պետք է նրան կարողանան նաև լիովին ճանաչել։ Յուրաքանչյուրն իրեն կգտնի այս գործերում, նրա տողերում»։  

Երգչի 100-ամյակին նրա պոեզիան ու արձակը newmag-ը հրատարակել է Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթի հետ գործակցության արդյունքում։ 2019 թվականից մինչև այժմ հրատարակվել է Ազնավուրի 10 գիրք` ներկայացնելով նրա գրական ժառանգության արձակն ու պոեզիան։ Հեռուստաշնորհանդեսին ներկա ընկերության մարկետինգային հաղորդակցությունների պատասխանատու Զարինե Եղիազարյանի խոսքով, նախագիծը իրենց ընկերության համար չափազանց պատասխանատու է եղել.

«Այս տարի նշելու ենք մեր ընկերության գործունեության տասնամյակը, որից վեց տարին համագործակցել ենք newmag-ի հետ։ Հրաշալի մի նախագիծ, որ newmag-ը խոստացավ ու կատարեց։ Մեր ընկերությունը շատ է կարևորում կրթությունն ու մշակույթը, ու լինելով ֆրանս-հայկական ընկերություն, մենք էլ ենք մեզ զգում 100 տոկոսով հայ ու 100 տոկոսով ֆրանսիացի: Չէինք կարող անմասն մնալ այս պրոյեկտից։

Առնվազն պետք է ստանձնեինք պատասխանատվություն, որ հայալեզու ընթերցողին հասանելի դարձնեինք Շառլ Ազնավուրի մշակութային ժառանգությունը։ Շառլ Ազնավուրի ավանդը հայ ազգի, պետականության համար անգնահատելի է։ Ես հիշում եմ, որ ուսանողական տարիներին թարգմանություններն էինք ուզում գտնել, ռուսերեն էին միայն։ Իսկ հիմա նրա բոլոր ստեղծագործությունները կան նաև հայերեն»։  

Երկհատորյակը newmag-ը կներկայացնի Ազնավուրի հոբելյանական շնորհանդեսին, որի գլխավոր հովանավորը «PROFAL GROUP» ընկերությունն է։ Մարկետինգի գծով փոխտնօրեն Սոսի Դեմիրճյանն ընդգծում է հրատարակչության հետ գործակցության կարևորությունը։ Ձմեռային փառատոնից հետո սա երկրորդ կարևոր համագործակցությունն է.  

«Միջոցառումը կանցկացվի O2 Gardens-ում։ O2 Gardens-ը բույսերի, ծառերի բացօթյա ցուցահանդես է։ Շատ գեղեցիկ թթվածնաշատ վայր է։ Շառլը շատ կսիրեր այդ վայրը, որովհետև վերջին տարիներին շատ տարված էր էկոլոգիայով, բնապահպանությամբ, միշտ ասում էր, որ մեզ սպասվում է բետոնապատ ու պլաստիկապատ ապագա, եթե մենք հոգ չտանենք բնության մասին։  

Ես սովորել եմ Ֆրանսիայում ու Անգլիայում։ Զավեշտալին այն է, երբ Անգլիայում էին հարցնում, թե որտեղից եմ ու ասում էի՝ Հայաստան, ասում էի՝ Քիմ Քարդաշյան։ Ֆրանսիայում, միանգամից ասում էին՝ Շառլ Ազնավուր։ Ֆրանսիայում հայը հարգված է, հայ ժողովուրդն ունի արժեք ու դա նաև շանսոնյեի շնորհիվ էր։ Ազնավուրին Ֆրանսիայում շատ են սիրում, շատ ցավ ապրեցին նրա կորստից։ Շառլ Ազնավուրի ստեղծագործություններից ինձ համար «À ma fille» երգն ունի շատ մեծ ու առանձնահատուկ նշանակությունի. այդ երգի ներքո ես հայրիկիս հետ պարել եմ իմ հարսանիքին»։  

Մայիսի 22-ին, 19:00, O2 Gardens-ում հոբելյանական միջոցառմանը կհնչեն նաև այն երգերը, որոնք newmag-ն ու Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթը ներկայացրել են նրա մահից հետո։ Երեկոյի ընթացքում՝ «Խալուլի» գինու հյուրասիրություն։ Հատուկ հրատարակությունը կվաճառվի զեղչով։

Կարդացեք նաև

Տարածել