ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Հոբելյանական երեկո, բացառիկ ժողովածու և ֆրանսիական

Հոբելյանական երեկո, բացառիկ ժողովածու և ֆրանսիական շնչով հագեցած միջավայր. newmag-ը նշեց Շառլ Ազնավուրի 100-ամյակը (լուսանկարներ)

newmag-y-n

Շառլ Ազնավուրի 100-ամյակի օրը newmag֊ը հոբելյանական երեկոյին ներկայացրեց բացառիկ հրատարակություն՝ «Ազնավուր. երկերի ժողովածուն»։ Շանսոնյեի գրական ամբողջ ժառանգությունը զետեղված է երկհատորյակում։ Հոբելյանական երեկոյին հնչեցին նաև այն երգերը, որը հայաֆիկացր

Ազնավուրյան շունչը, պոեզիան ու մեղեդին տարածվել էր O2 Gardens-ում, որտեղ հավաքվել էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Նրանց միավորում էր սերը Ազնավուրի ու նրա թողած ժառանգության հանդեպ։

 

Հոբելյանական երեկոյին newmag-ը ներկայացրեց «Ազնավուր. երկերի ժողովածուն»։ Այս գործը հինգ տարվա արդյունք է։ 2019 թվականից մինչև այժմ newmag-ը հրատարակել է Ազնավուրի 10 գիրք` ներկայացնելով նրա գրական ժառանգության արձակն ու պոեզիան հայերեն։

 

 

Ըստ հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի, ժողովածուն հարգանքի տուրք է Ազնավուրի այն անմնացորդ նվիրումին, որ նա ուներ հայ ժողովրդի ու Հայաստանի հանդեպ։

  

«Ինչու որոշեցինք թարգմանել Ազնավուր, քանի որ մենք բոլորս սիրում էինք Ազնավուրին, քանի որ նա 88-ին օգնեց Սպիտակի երկրաշարժից տուժածներին, նա առաջինն էր, որի շնորհիվ աշխարհը սկսեց մոտիկից ծանոթանալ Հայաստանին։ Նա առաջինն էր, որ ստեղծեց համաշխարհային հիթ Հայաստանի մասին՝ «Քեզ համար Հայաստանը»։ Այս երգը ռեկորդակիր դարձավ իր դիտումներով ու ճանաչվածությամբ։

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սամվել Գասպարյանին, ով հիանալի հայաֆիկացրեց Ազնավուրի գործերը։ Մեր նպատակն էր նրան ներկայացնել որպես պոետ, որպես դերասան։ Ու առաջին արձագանքները եղան դրական, ինչի պատճառով էլ նախագիծը շարունակեցինք ու եզրափակում ենք այսօր»։  

 

Շառլ Ազնավուրի մահից հետո էր newmag-ը խոստացել թարգմանել ու հրատարակել նրա գրական ամբողջ ժառանգությունը. երգերը, պոեզիան, ինքնակենսագրականներն ու պատմվածքները։ Հոբելյանական երկհատորյակում պոեզիան է ու արձակը՝ առանձին-առանձին։ Հենց Սամվել Գասպարյանն է հիմնական գործերի թարգմանիչը։ Միայն վերջին երկու տարում թարգմանել է 500 բանաստեղծություն.

«Ազնավուրին թարգմանելու համար պետք է շատ լավ իմանալ նրան։ Ինքն իր մասին ասում է, որ ճանաչում է չորս Ազնավուրի՝ մեկը, որ մարդիկ կարծում են, որ այդպիսին եմ, երկրորդ Ազնավուրը, որ ես կարծում եմ՝ այդպիսին եմ, երրորդ Ազնավուրը, որ ես կուզենայի լինեի այդպիսին և չորրորդ Ազնավուրը, որը ես կամ»։  

 

Պոեզիայի այս ժողովածուն ամփոփում է մաեստրոյի պոեզիայի չորս հատորները՝ «Նոր երկիր», «Սեր և պատերազմ», «Քեզ համար, Հայաստան», «Ես չեմ հեռանում․․․», որոնք հրատարակվել են առանձին գրքերով: Այս ստեղծագործությունների մի մասը նրան հաջողություն է բերել, որոշները մեծ աղմուկ են բարձրացրել, որոշներն էլ ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ: 

 

Շառլ Ազնավուրի արձակ ստեղծագործությունների լիակատար հատորը ներառում է նրա 5 ինքնակենսագրական գործերը և պատմվածքների ժողովածուն, որոնք հրատարակել է Newmag-ը (2019-2023): Հոբելյանական երեկոյի ընթացքում հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ընդգծում է այս նախագծի բացառիկությունն ու յուրօրինակությունը.

 

«newmag հրատարակչությունն ու Արտակ Ալեքսանյանը այս վեց տարիների ընթացքում կատարել են մի ամբողջ Մշակույթի նախարարության գործ։ Շառլ Ազնավուրը այնքան բան է մեզ տվել։ Շատ հա֊ճախ կասկածում եմ, կկարողանա՞նք մենք մեր սիրով ու հուշերով, աշխատանքներով Շառլին վերադարձնել այն ամենը, ինչ նա տվել է հայ ժողովրդին։ Կամ Երկիր մոլորակը կկարողանա՞ Շառլին վերադարձնել այն ամենը, ինչ նա տվել է համաշխարհային մշակույթին։ Մենք այսպես ենք փորձում հետ վերադարձնել նրա արածը։

Մենք ավարտել ենք Շառլին նվիրված մեր պարտքի վերադարձը, կարծում եմ, ոչ։  Մենք ավարտեցինք Շառլի ստեղծագործությունների թարգմանության ու հրատարակության առաջին փուլը, հետո կհրատարակենք նրա հարցազրույցները ու Շառլին նվիրված էլի հետաքրիր նախագծեր»։  

5-ամյա նախագծի ընթացքում թարգմանվեցին ոչ միայն գրական գործերը, այլև հայաֆիկացվեց 6 երգ։ Բոլոր նախաձեռնությունների իրագործման ընթացքում newmag-ի կողիքն է Ամունդի Ակբա Ասեթ մենեջմենթ։ Ընկերության մարկետինգային հաղորդակցությունների պատասխանատու Զարինե Եղիազարյանի խոսքով, այս տարի նշում է գործունեության տասամյակը, որից ճիշտ հինգ տարին անցկացրել են newmag-ի հետ.

 

«Ամունդի-Ակբայում որոշվեց newmag-ին աջակցել կյանքի կոչելու այս հրաշալի նախագիծը մի շատ պարզ պատճառով։ Հիրավի, մեր առաքելությունը հասարակության մի ստվար զանգվածի կենսաթոշակային ֆոնդերը կառավարելու մեջ է, բայց մենք ունենք նաև սոցիալական պատասխանատվություն, որի առանցքում են կրթությունն ու մշակույթը։ Եվ որպես ֆրանս-հայկական ընկերություն, և ինչ-որ տեղ մեզ համարելով հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի, ավելի քան պատասխանատու մեզ համարեցինք Շառլ Ազնավուրի մշակութային ժառանգությունը հայաֆիկացնելու գործում։

Այսօր, պարզապես, ցանկանում ենք երախտագիտության խոսքեր ուղղել ներգրավված բելոր կողմերին, հատկապես՝ թարգամիչ Սամվել Գասպարյանին, ում կատարած աշխատանքը զուտ թարգմանություն չէ, այլ արձակն արձակ, իսկ թարգմանված պոեզիան, կարծես, բանագիր ստեղծագործություն լինի, Հասմիկ Առաքելյանին, ով այս նախագծին չվերաբերեց որպես զուտ աշխատանքի, մեր էստրադայի ներկայացուցիչներին, ովքեր հայերեն լեզվով նորովի հնչեցրիցին Ազնավուր և, Իհարկե, newmag-ի ամբողջ անձնակազմին, հատկապես Արտակ Ալեքսյանյանին, ով ոչ միայն պատասխանատու գործընկեր է, այլև Մեծ գործի Մեծ մարդ, ում հաջողվել վեց տարի շարունակ վերապրեցնել Ազնավուրին»։  

 

Հոբելյանական երեկոյի գլխավոր հովանավորը «PROFAL GROUP»-ն է։ Իր ելույթի ընթացքում գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանն ընդգծեց հրատարակչության հետ գործակցության կարևորությունն ու Ազնավուրի 100-ամյակի միջոցառման իրենց ներդրումը.

«Շառլ Ազնավուրի պոեզիայի ու երգերի երկրպագուներ, ուրախ ենք հյուրընկալել ձեզ O2 Gardens-ում` մեծանուն հայի հարյուրամյակին նվիրված գրքի շնորհանդեսն անցկացնելու նպատակով։ Շառլ Ազնավուրը բացառիկ, վառ տաղանդի արտահայտում էր։ Մի հայ, մեծ, մեծ հայի լավագույն օրինակ, որն իր կյանքի բոլոր տարիներին եղավ հայ ազգի ու հայրենիքի կողքին։ Մարդ, ում շնորհիվ Հայաստանը ճանաչեցին բազում երկրներում»։

 

«Ազնավուր. երկերի ժողովածուն» արդեն վաճառքում է։ Այն հրատարակվել է սահմանափակ քանակությամբ։

 

 

Կարդացեք նաև

Տարածել