Ազնավուր. երկերի ժողովածու

Շառլ Ազնավուր

38800 ֏

Նկարագրություն

ՀԱՏՈՐ 1 / ԱՐՁԱԿ - Շառլ Ազնավուրի արձակ ստեղծագործությունների այս լիակատար հատորը ներառում է նրա 5 ինքնակենսագրական գործերը և պատմվածքների ժողովածուն, որոնք հրատարակել է Newmag-ը (2019-2023): Իր հուշերում Ազնավուրն անկեղծորեն խոսում է ընտանիքի, անցյալի ու կարիերայի դժվարությունների, պատմում կյանքի դասերի ու ճակատագրի հեգնանքի մասին: Պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին։ Ժամանակակից արվեստն ինչո՞ւ է կանխատեսելի, հեռուստատեսությունը՝ մակերեսային, շոու բիզնեսը՝ գռեհիկ․ նա բարձրացնում է ամենաարդիական հարցերը և ուղղորդում երիտասարդ արտիստներին։ Այստեղ են նաև մաեստրոյի 16 նովելները՝ գրված իրեն հատուկ հումորով և երևակայությամբ: Հայաստան, բոհեմ, սերեր, ընկերներ, Հոլիվուդ. ինչի մասին էլ Ազնավուրը պատմի, միշտ անկեղծ է ու շիտակ, համեստ ու հանդուրժող։ 

ՀԱՏՈՐ 2 / ՊՈԵԶԻԱ - Պոեզիայի այս ժողովածուն ամփոփում է մաեստրոյի պոեզիայի չորս հատորները՝ «Նոր երկիր», «Սեր և պատերազմ», «Քեզ համար, Հայաստան», «Ես չեմ հեռանում․․․», որոնք հրատարակվել են առանձին գրքերով: Այս ստեղծագործությունների մի մասը նրան հաջողություն է բերել, որոշները մեծ աղմուկ են բարձրացրել, որոշներն էլ ստիպել են կատարելագործել սեփական ոճն ու մուտք գործել գրական աշխարհ: Կիրք, սեր, դավաճանություն, նվիրում, բաժանում, ինքնասպանություն, խաբեություն, խաղամոլություն, ապաշխարում, զրույց Աստծո հետ. Ազնավուրի գրչի համար փակ թեմաներ չկան։ 

 

Լրացուցիչ տեղեկություն

Օրիգինալ անունը

Ազնավուր. երկերի ժողովածու

ISBN

978-9939-967-40-0

Հրատարակության տարին

2024

Էջերի քանակը

1688

Չափսը

16x24, կոշտ կազմ

Տարածել

Գրքի թրեյլեր

Կարծիքներ (0 Կարծիքներ )

img

Կարծիքներ չկան

Թողնել կարծիք

Տես նաև

Կարդա նաև