Ջազի միջազգային օրը՝ ջազի լեգենդի ու ջազի ծագող աստղի հետ (թրեյլեր)
Ջազի միջազգային օրը՝ ապրիլի 30–ին, Գարի Քյոսայանն ու իր ջազ քառյակը բոլորին հրավիրում են Արամ Խաչատրյան համերգասրահ։ Ջազային մեծ տոնին ելույթներով հանդես կգան Ալլա Սահակյանը, ինչպես նաև հատուկ հյուր ԱՄՆ-ից՝ վիրտուոզ ջութակահարուհի Լուսինե Ֆյելոնը։ Ծրագրո
Ջազի միջազգային օրվա գաղափարը տվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Նրանց նպատակն էր նաև ջազի միջոցով հանրության միջև հաստատել խաղաղություն, համերաշխություն և երկխոսություն։ Ջազը՝ որպես երաժշտական արվեստի տեսակ անցել Է զարգացման մի քանի փուլ։ 1920-ականներից սկսվել Է ջազի տարածումը Եվրոպայում, այնուհետև Ասիայում:
2012 թվականից ի վեր ջազի միջազգային օրը նշվում է ապրիլի 30-ին։ Այս տարի Գարի Քյոսայանն ու իր ջազ քառյակը բոլորին հրավիրում են Արամ Խաչատրյան համերգասրահ։ Ջազային մեծ տոնին ելույթներով հանդես կգան Ալլա Սահակյանը, ինչպես նաև հատուկ հյուր ԱՄՆ-ից՝ վիրտուոզ ջութակահարուհի Լուսինե Ֆյելոնը։ Ծրագրում կհնչեն Գարի Քյոսայանի արդեն հայտնի ու սիրելի՝ Միլկի Ուեյ, Էնջըլ Դենս, Ազնավուր կատարումները, ջազային նոր ստեղծագործություններ և համաշխարհային հիթեր։
Գարի Քյոսայանն իր ջազային գործունեությունը սկսել է 1973-ից՝ ստեղծելով Հայաստանի առաջին ջազ տրիոն։ 1990 թվականին ստեղծել է «Գարի Քյոսայան ջազ կվարտետ» համույթը։ Գրել է երաժշտություններ, կատարել է գործիքավորումներ, ձայնագրել է ալբոմներ, հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ 1998 թվականին մասնակցել է երևանյան միջազգային առաջին ջազ փառատոնին։
Այս տարի նաև հայկական ջազի 85-ամյակն է։ Ապրիլի 30–ին, 20:00, ջազային ամենատպավորիչ ակորդներով կնշվի Ջազի միջազգային օրը։ Տոմսերը վաճառվում են www.tomsarkgh.am և www.khachaturianhall.am կայքէջերից. արժեքը` 3000-ից 15.000 դրամ։
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)