Անհետացող սերունդ
Մեր կողքին վաղուց չկան ամռան տապին սափորով սառը ջուր վաճառող ու զնգուն ձայնով երգող պատանիներ, գալիֆե շալվարով ու պլպլան սապոգներով, կեռման բեղ-մորուսով կառապաններ, ամերիկյան «Ունդերվուդ» գրամեքենայի վրա բարալիկ մատիկներով վարժ կտկտացնող մեքենագրուհիներ, խցկված տրամվայի մեջ տիրական ձայնով ու անհողդողդ տեսքով տեղաշարժվող տոմսավաճառներ, հասարակական բաղնիքներում մարդու մարմնի հետ հրաշքներ գործող հաղթանդամ քիսաչիներ… Նրանք անհետացել են իրենց մասնագիտությունների պես ու իրենց մասնագիտությունների հետ: Այժմ հերթը մյուսներինն է:
Ռուբեն Մարտիրոսյան, 41 տարվա ժամագործ
- Ամեն նոր ժամացույց, որ ընկնում է ձեռքիս տակ, միանգամից սկսում եմ կարդալ. մարդու ներքին մշակույթ, ճաշակը, ձևը… Իսկ մասնագիտությունս երևի թե ամենատեսանելին է ու ամենաանկեղծը: Անխափանության համար պատասխանատու եմ միայն ես:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան