ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

4 գործոն, որ կարող են աղքատության պատճառ դառնալ

4 գործոն, որ կարող են աղքատության պատճառ դառնալ

Բիզնես-մարզիչ ու բժիշկ Նատալյա Գրեյը գտել է չորս գործոնները, որոնք աղքատության պատճառ կարող են դառնալ: Մասնագետը վստահ է, որ կան գենետիկ աղքատության նշաններ, որոնք ծրագրավորում են իրենք` մարդիկ:
Մտածելակերպ
Աղքատությունը նաև չլվացված գլուխն է ու կեղտոտ մազերը:
Եթե ինչ-որ մեկի տանը տարիներ շարունակ նույն փոշոտ, զսպանակները դուրս եկած բազմոցն է դրված, դա դեռ չի նշանակում, որ տան տերը գումար չունի: Աղքատության հետ կողք կողքի սովորաբար քայլում են նաև կեղտն ու փնթիությունը: Կեղտը ոչ թե անհուսության, այլ մտածելակերպի հետևանք է: Եթե կեղտն ու աղքատությունը հաճախ են միասին հանդիպում, ուրեմն աղքատությունը նույնպես մտածողություն է: Եթե ուշադիր հետևեք շրջապատին, հաստատ, կտեսնեք, որ կան «ոչ աղքատ» աղքատներ, որոնք սիրում են օգտագործել հին, անպետք իրեր:
Քաղաքենիություն
Լավ օրվա համար պահված բաժակները երբեք չեն օգտագործվում:
Քաղքենի հաճախ կոչում ենք նրանց, ովքեր ձևական են ու, հաստատ, ոչ աղքատ: Բայց քաղքենին նա է, ով ջուր խմում է հին, ճաքած կամ կոտրված բաժակով, մինչդեռ նոր բաժակները դարակում են ու հիմնականում չեն օգտագործվում: Կենցաղային այս օրինակը շատ տներում կարելի է տեսնել: Սև օրվա համար պահվում են փողեր, իսկ սպիտակ օրվա համար` նոր սպասք: Բայց սպիտակ օրեր գրեթե չեն գալիս, իսկ սևի են վերածվում գրեթե բոլոր օրերը: Նա, ով ապրում է, սպասելով լավ օրերին ու իրադարձություններին, դրանք երբեք չեն գալիս:
Մոխրոտի բարդույթ
«Ես»-ի համար գումար ծախսելու վախը աղքատության նշան է:
Նույն փողերով կարելի է լինել և աղքատ, և ոչ: Մոխրոտները սովոր են մաշված ներքնազգեստի, ճմրթված շորերի: Իսկ իրենց համար ծախսված ամեն մի դրամը երկարատև մեղքի զգացողության ու դժբախտության պատճառ է դառնում: Երեխաները, որոնք տանը տեսնում են միայն մաշված բազմոցներ ու հին ապրանքներ, մեծանում են ու վախենում են գնել նորը: Նրանք հաճախ իրենց արժանի չեն համարում ունենալ նոր զգեստ կամ նոր իր: Դա կոչվում է գենետիկ աղքատություն:
Ենթագիտակցական ծրագրավորում
Հարստությունն ու աղքատությունը մեր խելքի ու մտքի արտացոլումն են:
Անտոն Չեխովն ասում էր, որ ծեփերը թափված պատերն ու կեղտոտ միջանցքները վատ են ազդում ուսանողների կրթության որակի ու սովորելու ցանկության վրա: Կեղտն ու աղքատությունը ճնշում են մարդուն, սովորական դարձած աղքատիկ ու հին իրերը ծրագրավորում են մարդուն ձախողակ դառնալ: Շատերը վստահ են, որ աղքատության հանդեպ ատելությունը կարող է սովորելու, աշխատելու ու փող ունենալու խթան դառնալ, բայց շատերն ուղղակի կոտրվում են աղքատության բեռի տակ: Պետք է հեռու պահել ոչ միայն դժբախտությունը, այլ նաև աղքատությունը: Հարստությունը խելքի նշան է, աղքատությունը` նույնպես:

Տարածել