FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[ Արդեն դիտել ենք ] »Հանճարը»` մի խելագարի պատմութ

[ Արդեն դիտել ենք ] »Հանճարը»` մի խելագարի պատմություն. Ջեֆրի Ռաշը Nat.Geo-ի առաջին գեղարվեստական սերիալում

Հանդիսատեսը սովոր է տեսնփլ ավստրալացի դերասան Ջեֆրի Ռաշին էքսցենտրիկ մարգինալ կերպարներում (վերջիններից մեկը քանդակագործ Ջակոմետտին է): Հավանաբար այդ իսկ պատճառով National Geographic-ն իր առաջին գեղարվեստական սերիալի համար որոշեց չդիմել ռիսկի և հրավիրել արդեն փորձված մեկին, նրան, ում հեշտ է պատկերացնել 20-րդ դարի ամենահայտնի ֆիզիկոսի դերում։
Ալբերտ Էյնշտեյնի կենսագրությունը շատ հայտնի չէ, առհասարակ, գիտնականների մասին այդքան հաճախ չեն խոսում, ինչքան արվեստագետների, իսկ գիտական աշխատություններն ու «կենցաղը» մասսաներին մատչելի ձևաչափով մատուցելն այդքան հեշտ չէ։ Սակայն «Հանճարի» շոուռաներ Քենեթ Բիլերին և գլխավոր ռեժիսորներից մեկին՝ Ռոն Հովարդին, օգնության է հասնում գլխավոր հերոսի հմայքն ու «սպիտակ ագռավի» կարգավիճակը։

Երիտասարդ տարիքից Էյնշտեյնը տարբերվում էր հոսանքին դեմ գնալու հատկությամբ, ինչը սերիալի ստեղծողները ցուցադրում են տրորված արահետի ձևաչափով. կոնֆլիկտներ տանը՝ հոր հետ և անվերջ բանավեճեր դպրոցում և համալսարանում՝ դասախոսների ու պրոֆեսորների համար երիտասարդ ուսանողը չափից դուրս բախտագյուտ է և համառ։
http://www.youtube.com/watch?v=SICLBlHizUY
Իհարկե, իրականում ամեն ինչ եղել է այդպես, և Էյշտեյնը խեղդել է համալսարանի գրքասեր հասարակությանն իր ոչ ստանդարտ հարցերով, սակայն սերիալում ամեն ինչ չափից դուրս սև ու սպիտակ է. Էյշտեյնը հարցասեր է և հետաքրքրվող, մյուսները շարժվում են ամբոխի հետ միասին դեպի գորշ ապագա։
Անգամ լավ սթորին և ընտրությունը երկու կնոջ միջև՝ համեմատաբար հեզ գեղեցկուհու և անկախ ու խելացի, համալսարանի միակ կին ուսանողուհու  հարցում ներկայացված է մաքսիմալ նոնկոմպրոմիստական։ Երիտասարդ Ալբերտը՝ հուզառատ, էներգիայով և մտքերով լեցուն չի տեղավորվում գերմանական չոր ու ցամաք քառակուսի մտածելակերպի մեջ, նրա երևակայությունն ու կիրքը նյարդայնացնում են պրոֆեսորիատին և ընդունվում որպես անպատկառություն։

Չնայած սերիալի դրամատուրգիայի դասական և տեղ-տեղ ակնհայտ կանխատեսելի զարգացումներին, պատմությունը հետաքրքրում է, որովհետև սա միայն մի հանճարի կյանք չէ։ Ստեղծողները վերարտադրել են մի ամբողջ ժամանակաշրջան՝ հրաշալի դերասանական կազմով և տպավորիչ դեկորատիվ մթնոլորտով։ Դիտումից հետո անհապաղ առաջանում է եթե ոչ ֆիզիկայի դասագրքի վերհիշումը, ապա  գոնե իսկական Էյնշթեյնի կենսագրությունն ընթերցելու ցանկությունը։

Տարածել