JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Եսենինը խմում էր, Բուլգակովը` ներարկվում , իսկ Մայ

Եսենինը խմում էր, Բուլգակովը` ներարկվում , իսկ Մայակովսկին սիրում էր. հանճարներն ու նրանց արատները

Իրենց տաղանդի համար նրանք ստիպված են վճարել շատ թանկ: Հաճախ՝ առողջությամբ, առանձին դեպքերում՝ կյանքով: Երգիչ Վլադիմիր Վիսոցկին խիստ տարվել էր թմրանյութերով, պարող Ռուդոլֆ Նուրիևը ուներ ոչ ավանդական սեռական կողմնորոշում և, մի վարկածի համաձայն՝ այդ ձևով նա վարակվել է ՁԻԱՀ-ով, բանաստեղծ Վյաչեսլավ Իվանովը կնոջ հետ Պետերբուրգում իր հայտնի Աշտարակում 1910-ական թվականներին կազմակերպում էին իսկական խրախճանքներ, Ալեքսանդր Բլոկը, ինչպես ասում են,  քրոնիկ հարբեցող էր:
Ժամանակակիցների հիշողություններով, Վլադիմիր Մայակովսկին ալկոհոլային կախվածություն չուներ, բայց օգտագործում էր կոկաին և տառապում էր բոլոր հնարավոր մոլուցքներով, որոնք հասնում էին խելագարության: Նա հիվանդագին աստիճան բծախնդիր էր և դրա հետ մեկտեղ շատ էր սիրում կենդանիներին.մշտապես տուն էր բերում անտուն կատուների և շների: Վերջիվերջո բնակարանի, որտեղ ապրում էր բանաստեղծը, տանտիրուհին խնդրեց նրան ազատել տարածքը կենդանիներից:  Նրա մոտ ծայրահեղության էր հասնում նաև սերը: Բավական է միայն հիշել Մայակովսկու, նրա ամենամեծ սեր Լիլիա Բրիկի և նրա ամուսին Օսիպ Բրիկի «եռյակ միությունը»: Մայակովսկին ամուսնական զույգի հետ ապրում էր նույն բնակարանում և վճարում նրանց բոլոր վարձերը: Հենց ինքը Լիլիան ասում էր, որ ամուսնու հետ ինտիմ հարաբերություններին վերջ է դրել դեռ այն ժամանակ, երբ հայտնվել է բանաստեղծի անկողնում, և որ Օսյան միայն ընկերական լուսավորում է իր կյանքը:  «Ես սիրել եմ, սիրում եմ և պիտի սիրեմ Օսյային ավելին, քան որպես եղբայր, ավելին, քան ամուսին, ավելին, քան որդի: Այսպիսի սիրո մասին ես չեմ կարդացել և ոչ մի բանաստեղծության մեջ…»,-վստահեցնում էր Լիլիան:  Եվ միևնույն ժամանակ հրահրում էր բանաստեղծին, որ պահի նրան «բանաստեղծական կատաղության» մեջ: «Վոլոդիան այնքան ձանձրալի է, նա նույնիսկ խանդի տեսարաններ է սարքում»,- զարմանում էր նա Մայակովսկու վրա: Այս սիրային փորձությունը հօգուտ Մայակովսկու էր լինում.երբ Լիլիան մի քանի ամսով նրան զրկեց թե՛ տնից և թե՛ իր մարմնից, պահանջելով, որ նա սկզբից ստեղծագործի ու հետո սիրի, տանջված Մայակովսկին գրեց մի ամբողջ գլուխգործոցների շարք:






«Խաբեբա» և «սկանդալիստ» Սերգեյ Եսենինը իր հարբեցողությունից չէր կաշկանդվում.«Կամ քամին է սուլում, դատարկ ու ամայի դաշտում, Կամ, ինչպես պուրակը սեպտեմբերին, հեղեղում է ուղեղը ալկոհոլը»: Անզուսպ հարբեցողության և բազմամարդ սկանդալների պատճառով Եսենինին արդեն անհապաղ խորհուրդ էին տալիս բուժվել հոգեբուժարանում: Իր ընկեր Անատոլի Մարիենգոֆը գրել է. «Բանաստեղծն այնքան է փչացրել իրեն խմելով, որ առավոտյան առաջին իսկ բաժակից, նրա գիտակցությունն արդեն մթագնել էր»:
Միխայիլ Բուլգակովը իր արատի՝ մորֆիով տարվածության մասին գրել է պատմվածք՝ «Մորֆի»: «Միխայիլը մորֆինիստ էր, և երբեմն գիշերը ներարկումից հետո, որն անում էր ինքն իրեն, նա վատ էր զգում իրեն, մահանում էր: Առավոտյան նա վերականգնվում էր, սակայն մինչև գիշեր իրեն վատ էր զգում: Բայց ճաշից հետո նա նորից ընդունում էր իր բաժինը, և կյանքը վերականգնվում էր: Երբեմն գիշերները նրան տանջում էին մղձավանջները: Նա վեր էր թռչում անկողնուց և ընկնում ուրվականների ետևից: Հնարավոր է՝ այստեղից էլ սկսեց իր ստեղծագործություններում խառնել իրական կյանքն ու ֆանտաստիկան»,- իր գրքում պատմում էր Լեոնիդ Կարումը՝ Բուլգակովի քրոջ ամուսինը:
Բուլգակովը տարվել է մորֆիով դեռևս այն ժամանակ, երբ երիտասարդ բժիշկ էր: Նա  կնոջ՝ Տատյանա Լապպայի հետ ուղարկվել էր մարզ որպես բուժաշխատող: «Մորֆինիստն ունի մի երջանկություն, որը ոչ ոք նրանից չի կարող խլել.կյանքն ամբողջական միայնության մեջ անցկացնելու կարողություն: Իսկ միայնությունը կարևոր, նշանակալի մտքեր են, զննում, հանգստություն, իմաստություն…Ես ոչնչի ժամանակ չունեմ, ինձ ոչինչ պետք չէ և ինձ ոչ մի տեղ չի ձգում»,- այսպես էր բանաստեղծն արդարացնում իր արատը:
«Ի՞նչ է քեզ հետ կատարվում, ի՞նչ է պատահել…Քեզ մոտ, ինչպես գիտեմ, կա հրեշային ռուսական սովորություն՝ խմել վշտից, թախիծից, բաժանությունից…»,- դերասանուհի Վալենտինա Սերովային ուղղված նամակում է գրել բանաստեղծ Կոնստանտին Սիմոնովը: Ալկոհոլն ավիրել է Խորհրդային միության ամենագեղեցիկ կանանցից մեկի կյանքը, դրա պատճառով նա կորցրել է ընտանիքը, դստերը (դատարանը զրկել է Սերովային ծնողական իրավունքներից), իսկ շշուկները նրա բարի անվան մասին.նրա մասին արդեն խոսում էին ոչ թե որպես հրաշալի դերասանուհի, այլ որպես անդունդը գլորված կնոջ մասին:
Պյոտր Իլյիչ Չայկովսկու հետաքրքրություններն էին գեղեցիկ պատանիները: Ասում են՝ խորհրդային ժամանակներում նրա որոշ նամակներ խնամքով թաքցվում էին, որ չարատավորեն երգահանի անունը, բայց վերակառուցման շրջանում դրանք գաղտնազերծվեցին: Ահա մի հատված իբր Չայկովսկու նամակից եղբորը՝ Մոդեստին.«Պատկերացնու՞մ ես, ես օրերս  մեկնել եմ գյուղ Բուլատովի մոտ, որի տունը հոմոսեքսուալների հավաքատեղի է»,- գրում է Չայկովսկին եղբորը: «Բավական չէ ես այնտեղ եղել եմ, ես կատվի պես սիրահարվել եմ նրա կառապանին: Դու բոլորովին ճիշտ ես, քո նամակում գրելով, որ զսպվելու հնարավորություն չկա, չնայած որևէ երդումների քո թուլությունների հետ կապված»: Վարկածներից մեկի համաձայն, Չայկովսկին մահացել է ոչ թե խոլերայից, այլ ինքնասպան է եղել տանջվելով իր «անարդար» նախասիրություններից:
Բանաստեղծ Շառլ Բոդլերը հարբեցող էր և ափիոն էր ծխում, մի անգամ Էդգար Ալլան Պոն այնքան էր խմել, որ նրան գտել էին առվում: Բանաստեղծին մինչև հիվանդանոց հասցրել էին տանել, բայց փրկել չի հաջողվել: Գրող Էրիխ Մարիա Ռեմարկը պատերազմի հոգեկան և ֆիզիկական ցավը խեղդում էր ալկոհոլի մեջ, իսկ Օնորե դը Բալզակը տարված էր կոֆեինով.խմում էր օրական 20-30 բաժակ սուրճ, սա բժիշկերը համարում էին հիվանդագին կախվածություն, որը հանգեցրեց մահացու հիվանդության: Շատ կենսագիրների պնդմամբ, Լուիս Քերոլը իր «Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքը գրել է ափիումի ազդեցության տակ:

Փորձագետի կարծիքը


Ալեքսանդր Պոլեև, հոգեթերապևտ.


«Ալկոհոլի, թմրանյութերի չարաշահումը, էմոցիոնալ անկայունությունը շատ բնական է արվեստագետների համար: Որովհետև արվեստի մարդիկ ստեղծում են այն, ինչն առաջ չի եղել: Նույնիսկ ամենաորակավորված արհեստավորը ստեղծում է ինչ-որ սովորական բան: Իսկ նկարիչը ստեղծում է արվեստի գործ, որը պետք է հուզի հազարավոր հանդիսատեսների կամ ընթերցողների: Դա պահանջում է ահռելի հոգեկան լարվածություն, և այդ լարվածությունը խլում է ուժերը: Ինչո՞վ բուժել հոգեկան վնասվածքը.շատերն ընտրում են շիշը…:
Նրանք այրում են իրենց ներսից ալկոհոլով, թմրանյութերով, բայց ամենից առաջ նրանք այրվում են արվեստով: Այո, Եսենինը հաջողության էր հասել, բայց միևնույնն է խմում էր: Եվ այն պատճառով, որ հաջողությունը մեծ դեր չի խաղում: Ի՞նչ է նշանակում հաջողություն արվեստում: Այսօր դու գրել ես լավ բանաստեղծություն, բայց դու համոզվա՞ծ ես, որ վաղը կգրես նույնքան լավը.ոչ մի երաշխիք չկա: Կյանքի անկայունության պատճառով էլ  մարդը սկսում է ընկնել ծայրահեղությունների մեջ»:

Աղբյուրը

Տարածել