FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Նոր սերնդի նոր մարտահրավերը. առանց քաղաքականության

Նոր սերնդի նոր մարտահրավերը. առանց քաղաքականության մեջ ներգրավվելու, փոփոխության հասնել հնարավոր չէ

Երբ հայտնի դարձավ Brexit-ի հանրաքվեի արդյունքը, շատերը տոնում էին, միլիոնավորները`  հուսալքվում: Brexit-ից հիասթափված բրիտանացիները հիմնականում երիտասարդ և լավ կրթված անձիք էին:
Բազում երիտասարդներ հուսալքված էին, ի տարբերություն Brexit-ի կողմնակից տարեց քվեարկողների: Ի վերջո, այդ երիտասարդները պետք է ստեղծեն իրենց կարիերան ավելի նեղ շրջանակում:18-24 տարեկան անձանց 72% միանշանակ կողմ էր, որ Մեծ Բրիտանիան շարունակի մնալ Եվրամիության կազմում: Մի երիտասարդ բրիտանացու գրառումը Twitter-ում ամեն ինչ ասում է. «Այսօր ավագ սերունդն իր ձայնը տվեց հանուն երիտասարդ սերնդի ապագայի ջախջախման: Ես վախեցած եմ»:
Brexit-ի երիտասարդությունը կամ միլենիալները կամ, ինչպես ասում են, Y սերունդը, ովքեր ծնվել են1980-1995 թթ. ընթացքում, լրջորեն մտահոգված են իրենց ապագայի և ամբողջ աշխարհի համար:

Y սերնդին արդեն 2025 թ. բաժին կհասնի աշխարհի աշխատույժի 75%-ը: Հիմա  Google-ի, Alibaba-ի և Tesla-ի աշխատակիցների միջին տարիքը 30-ն է: Նրանցից յուրաքանչյուրն ունի անհատական հետաքրքրություններ, մարտահրավերներ և աննախադեպ նոր հմտություններ, առանձնահատուկ ներաշխարհ  և հաճախ ձեռներեցության հակում:
Օրինակ 31-ամյա բրիտանացի ձեռներեց Ռաջեբ Դեյին Համաշխարհային տնտեսական ֆորումում անվանում են երիտասարդ գլոբալ առաջնորդ: Ռաջեբը ցանկանում է այլ երիտասարդների համար հնարավորությունները բազմազանեցնել և 17 տարեկանում, դեռ դպրոցում դարձել է ձեռնարկատեր: Ռաջեբը , ինչպես բոլոր Y-ները, թվային, ՏՏ, ոլորտի նոր սերնդի առաջին ներկայացուցիչներից է: Նա և նրա նմաններից շատերը ստացել են լավ կրթություն, հաճախ ճանապարհորդել են, ՏՏ ոլորտում գրագետ են, ամբիցիոզ են և անհամբեր իրենց հետաքրքրությունների, նպատակների իրագործման հարցում:
Նրանք նախընտրում են անկանոն աշխատանքային միջավայր, ճկուն գրաֆիկ, օնլայն ուսուցում: Նրանց կարիերայի արժեքները և տեխնոլոգիական հնարավորությունները դառնում են կանխորոշիչ ապագա աշխատանքի հարցում:
Սակայն պետք է նկատել, որ այս ամենը պարզապես տեխնոլոգիական դարի և ուտոպիստական դիտարկումների արդյունք չէ: Մյուս Y-ները վախենում են ապագայից. իսպանացի երիտասարդների կեսը գործազուրկ է: Նրանք ապրում են դժվարին տնտեսական պայմաններում, որտեղ ավտոմատացումը և արհեստական բանականությունը լուրջ սպառնալիք են աշխատաշուկայի ապագայի համար:

Y սերնդի վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ ձևավորվել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Այդ ժամանակ նրանք դեռ ավագ դասարանների աշակերտներ էին, ուսանողներ կամ նոր էին մտնում աշխատաշուկա, սկսում իրենց կարիերան: Եվ մինչև այսօր, ի տարբերություն ավագ սերնդի, նրանցից շատերը արդեն մի քանի անգամ փոխել են իրենց աշխատանքը:
Վերլուծաբանները, համեմատելով նոր սերնդի ակնակլիքները ներկայիս անբարենպաստ պայմանների հետ, պնդում են, որ Y սերունդը պետք է ինքնուրույն կերտի իր սեփական ապագան: Բայց նպատակներին հասնելու համար, այս սերնդին անհրաժեշտ է ավելի ներգրավված լինել քաղաքական գործընթացներում: Դեռ 2012-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեարկողների 46%-ը Y սերնդի ներկայացուցիչներ էին:
Սակայն, եթե 2012 ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ  Y-ի միայն 46% -ն է քվեարկել, ապա 1960-1970-ականներին ծնված X սերնդի ` 61%-ը և 1946-1964թթ. ծնված Baby Boomers -ի 69%-ը: Y-ի ակնկալիքները համապատասխանում են նրանց պատասխանատվության մակարդակին: Նրանք չպետք է դժգոհեն  քաղաքական արդյունքներից, քանի որ նրանք նույնիսկ ներգրավված չեն այդ գործընթացներում:
Քանի-որ տեխնոլոգիաները ներխուժում են նրանց ապագա աշխատանքային կյանք, Y-ները պետք է ապահովեն իրենց կարիքները: Եթե նրանք ցանկանում են  հետևողականորեն ավելացնել իրենց կարիերայի արժեքները նրանք պետք է շարունակեն բարելավել իրենց հմտությունները: Y-ին անհրաժեշտ է աճել տեխնոլոգիապես, քաղաքականապես, հաղթահարել անհանգստացնող սոցիալական մարտահրավերները և ավելի շատ ներգրավվել ապագայի կերտման աշխատանքներում:

Տարածել