BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ջորջ Քլունի. 10 փաստ խաղասեր կինեմոլի մասին

Ջորջ Քլունի. 10 փաստ խաղասեր կինեմոլի մասին

1. Մինչև օսկարակիր և հաջողակ ապագան, հայտնի հոլիվուդիստը ցանկանում էր խաղալ մեծ բեյսբոլում: Սակայն Cincinatti Reds ակումբի մարզիչը կոտրեց նրա սպորտային սիրտը՝ չընդունելով փոքրիկ Ջորջին իր թիմ: Այսօր դերասանը հաճախ զբաղվում է բասքեթբոլով:
2. Երիտասարդ Քլունին իր մաշկի վրա է զգացել աշխատանքաշուկայական սպեկտորի գրեթե բոլոր ճյուղերը. խոհարարի օգնական, հարազատ մորաքրոջ վարորդ, վագոնների բեռնատար և անգամ առևտրի կենտրոնում հաճախորդներին զվարճացնող:
3. Տարբեր ժամանակներում Քլունին ընդունվել է երկու համալսարան, սակայն այդպես էլ չի ավարտել բարձրագույն ուսումն ու չի ստացել որևէ դիպլոմ: Նա երեք անգամ դուրս է մնացել Հյուսիսային Քենթուքիի Համալսարանից հենց առաջին կուրսում՝ ձախողելով քննությունները և տրվելով երիտասարդ կյանքի խրախճանքներին:
4. Դերասանը շատ է սիրում կենդանիների, այնքան շատ, որ ժամանակին տանը արու խոզ էր պահում՝ Մաքս անունով: Գոճին կշռում էր 126 կգ և երբեմն քնում էր տիրոջ անկողնում: Մինչև դերասանի անկողնում հայտնվելը, խոզը նախատեսված էր որպես նվեր Քլունիի նախկին ընկերուհու՝ դերասանուհի Քելլի Փրեսթոնի համար, սակայն Քելլին չգնահատեց խռխռացնող էակին, և զույգը տարածայնություննրի պատճառով բաժանվեց: Որոշ ժամանակ անց Քելլին դարձավ թվիսթապար Ջոն Թրավոլտայի կինը:



Դիանա Մարտիրոսյանը պատմում է նաև`



5. Հոլիվուդի սիրելին հաճախ է ծաղրում գործընկերներին. երբ Քլունին հրավեր էր ուղարկում Ջուլիա Ռոբերթսին Օուշենի տասնըմեկ ընկերներում նկարահանվելու համար, նամակի մեջ առկա էր նաև քսան դոլարանոց թղթադրամ այ այսպիսի տեքստով՝ Լսել եմ, որ դուք քսան դոլար եք վերցնում մի դերի համար:
6. Մի անգամ Վենետիկյան կինոփառատոնի ժամանակ Քլունին և դերասան Բիլ Մյուրեյը գողացել էին հյուրանոցի լոբբիից հաշմանդամների համար նախատեսված սայլակներն ու գիշերվա ժամը երեքին գլորում էին դրանք՝ վախեցնելով հյուրերին:
7. Քլունիի ամենամեծ բացասական գիծը՝ խաղատների և ազարտային խաղերի նկատմամբ մոլի սերն է: Ցավոք, նա այդքան էլ հաջողակ խաղացող չէ:
8. Կար այդպիսի մի ժամանակաշրջան, երբ Քլունիի մտերիմ ընկեր և դերասան Մեթ Դեյմոնը պահպանում էր շատ խիստ սննդակարգ՝ նիհարելու ակնկալիքով: Ավագ ընկերն որոշել էր հերթական անգամ կատակել՝ թաքուն գողանալով  Դեյմոնի տաբատի իրական գոտին, նա անընդհատ փոխարինում էր այն ավելի ու ավելի փոքր չափսերով: Արդյունքում Դեյմոնին թվում էր, թե նրա փորն օրեցօր աճում է:
9. Նկարահանումների խիտ գրաֆիկի արանքում դերասան-ռեժիսորը սիրում է զբաղվել իր մշտական հոբբիով,… կոշկակարությամբ: Ինչպես և մեկ ուրիշ հայտնի դերասան՝ Դենիել Դեյ Լյուիսը, Քլունին ոչ թե չի թաքցնում այդ փաստն, այլ հակառակը ՝ անգամ պարծենում է: Իր խոսքերով, մինչ անգլիացի գործընկերը մտնում է ապագա հերոսների մաշկի մեջ՝ նա վարժվում է և ուսումնասիրում այդ արհեստի նրբությունները, հետևաբար՝ իր կարած կոշիկներն ավելի որակյալ են:
10. Դերասանի իտալական Կոմո լճի մոտ գտնվող վիլլան տեսել է Բրեդ Փիթ-Ջորդ Քլունի ընկերների էպիկ կոնֆլիկտը: Փիթը դիպմամբ զավեշտալի տեղեկություններ էր հաղորդել ընկերոջ հասցեին, ինչի արդյունքում Քլունին հայտնվեց իտալական մամուլում եսասեր և գոռոզ լույսի ներքո: Թերթերի հերոսն աղմուկ բարձրացրեց՝ սպառնալով մեծ և հզոր կատակ բերել Փիթի գլխին, ինչի արդյուքնում ընկերը սիրով համաձայնվեց սակայն խնդրեց՝ միայն թե երեխաներին ձեռք մի տուր:

Տարածել