JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Վրաստանում ժողովրդականություն վայելող կուսակցությո

Վրաստանում ժողովրդականություն վայելող կուսակցություններ չկան: Ի՞նչ է ասում NDI-ի հետազոտությունը

Վրաստանում քաղաքական կուսակցությունների սատարման մակարդակը նախկինի պես ցածր է, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից երեք ամիս առաջ ընտրողների 62%-ը քաղաքական ֆավորիտ չունի, չի բացառվում, որ իշխանության թեկնածուն կհաղթի Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների առաջին իսկ փուլում:
Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի հետազոտության արդյունքները:

Ֆավորիտ կուսակցություններ


Քաղաքական վարկանիշները հետևյալն են. այն հարցին, թե ում օգտին կքվեարկեիք, եթե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվեին վաղը, հարցվածների 27%-ը պատասխանել է՝ իշխող «Վրացական երազանքի», 8%-ը՝ «Միասնական ազգային շարժման» (Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությունը), 3%-ը՝ «Եվրոպական Վրաստանի» (ՄԱՇ պառակտումից առաջացած կուսակցություն), 35%-ը չի կարողացել պատասխանել հարցին, 15%-ը հրաժարվել է պատասխանել:
Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների դիրքերը, NDI հարցման համաձայն, հետևյալ կերպ են բաշխվել. հարցվածների 37%-ը, որը ենթադրաբար մասնակցելու է ընտրություններին, քվեարկելու է «Վրացական երազանք» կուսակցության առաջադրած թեկնածու Կախա Կալաձեի օգտին: Նրան հետևում է ընդդիմադիր թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին՝ 22%, երրորդ տեղում է Զաալ Ուդումաշվիլին «Միասնական ազգային շարժումից», իսկ չորրորդ տեղը զբաղեցրել է «Եվրոպական Վրաստանի» թեկնածու Էլենե Խոշտարիան:
Հարցվածների 62%-ը չի կողմնորոշվել, թե ում օգտին քվեարկել: 35-ը արդեն գիտի, թե ում է տալու իր ձայնը:
Հարցվածների 7%-ը չի կարողացել նշել այն կուսակցությունը, որի քաղաքական պլատֆորմն ամենից շատն է համապատասխանում իր հայացքներին, 6%-ը հրաժարվել է պատասխանել այդ հարցին: 23%-ն որպես այդ հարցի պատասխան նշել է «Վրացական երազանքը», 9%-ը՝ ՄԱՇ-ը, 4-ական տոկոսը նշել է «Եվրոպական Վրաստանն» ու «Հայրենասերների դաշինքը»:
NDI կողմից հարցվածների 32%-ը համարում է, որ ազատ և արդար ընտրությունների գլխավոր խնդիրն ընտրակաշառքներն են: Իսկ 18%-ը կարծում է, որ խնդիրն ընտրազանգվածի վրա գործադրվող ճնշումն է:

Երկիրը ղեկավարում է Իվանիշվիլին


Հարցվածների 59%-ը համաձայն է այն պնդմանը, որ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որը երեք տարի առաջ լքել է այդ պաշտոնը և ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, նախկինի պես մեծ ազդեցություն ունի իշխանության վրա:
Դրան զուգահեռ, 56%-ը ցանկանում է, որ Բիձինա Իվանիշվիլին չմասնակցի քաղաքական որոշումների կայացման գործընթացին:

Ինչպես են աշխատում ինստիտուցիաները


NDI հարցվածների մեկ երրորդ մասը տարբեր ինստիտուցիաների աշխատանքի գնահատման մասին հարցին պատասխանել է. «Ոչ լավ, ոչ վատ»:
Հարցվածների 51%-ը կարծում է, որ խոսքի ազատության հետ կապված իրավիճակը կամ լավ է, կամ շատ լավ, 18%-ը հակառակ կարծիքն ունի, իսկ 28%-ը իրավիճակը գնահատում է «ոչ լավ, ոչ վատ»:
35%-ը հավատում է, որ Վրաստանում ընտրություններն ազատ ու արդար են: 28%-ը հակառակ կարծիքին է, հարցվածների մեկ երրորդ մասը (29%) կարծում է, որ ընտրությունները միջին մակարդակով են անցնում՝ «ոչ լավ, ոչ վատ»:
Հարցվածների 36%-ի կարծիքով՝ Վրաստանում մարդու իրավունքները պաշտպանված են: 32%-ն այդտեղ մեծ խնդիր է տեսնում: 28%-ը՝ «ոչ լավ, ոչ վատ»:
28%-ը համարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը երկրում հաջող է ընթանում, հարցվածների ևս 28%-ը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունք է, իսկ 30%-ը պնդում է, որ այդ պայքարն ընթանում է «ոչ լավ, ոչ վատ»:

Գենդերային իրավահավասարության քաղաքականություն


NDI հարցման մասնակիցների 49%-ը կարևոր է համարում քաղաքացիական կուսակցություններում նույն թվով կանանց և տղամարդկանց ներկայությունը, իսկ 46%-ն այդ հարցն անկարևոր է համարում:
Հարցվածների կեսից ավելին (58%-ը) կարծում է, որ քաղաքապետի աշխատանքը միևնույն կերպ լավ կկատարի և տղամարդը, և կինը: 29%-ը վստահ է, որ քաղաքապետի պարտականություններն ավելի լավ կկատարի տղամարդը:
Հարցվածների 78%-ի կարծիքով՝ կանայք և տղամարդիկ հավասար հնարավորություններ ունեն խորհրդարանի պատգամավոր աշխատելիս: 77-ն այդ կարծիքին է նաև սակրեբուլոյի (տեղական ինքնակառավարման մարմին) հարցում:

Աֆղան Մուխտարլիի գործը


Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետազոտության մեջ ներառվել է նաև ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիի սկանդալային գործը:
Հարցվածերի 72%-ը տեղյակ էր այդ մասին, 26%-ը՝ ոչ: 82%-ը կարծում է, որ կատարվածի համար պատասխանատվությունն ընկնում է վրացական իշխանությունների վրա, քանի որ նրանք պարտավոր էին մարդու իրավունքների պաշտպանություն ապահովել:
Հարցվածների 56%-ը կարծում է, որ Աֆղան Մուխտարլիի առևանգումը բացասաբար է անդրադարձել Վրաստանի որպես մարդու իրավունքների և ԶԼՄ ազատության ոլորտում տարածաշրջանային առաջատարի վրա: Հարցվածների 2%-ը համարում են, որ լրագրողի առևանգումը կվնասի վրացական պետության հեղինակությանը, իսկ %-ի կարծիքով՝ այդ փաստը ոչ մի կերպ չի անդրադառնա երկրի իմիջի վրա:
(Մուխտարլին անհետացել է Թբիլիսիում 2017թ-ի մայիսի 29-ին: Ավելի ուշ պարզվել է, որ նա ադրբեջանական իրավապահ մարմինների մոտ է: Մուխտարլիի խոսքով՝ Վրաստանում նա առևանգվել է տեղական հատուկ ծառայությունների համազգեստով անձանց կողմից: Ադրբեջանական դատարանը Մուխտարլիին 3 ամսվա նախնական կալանքի է դատապարտել սահմանի ապօրինի հատման համար: Վրաստանում այս գործի հետաքննությունը դեռևս չի ավարտվել):

  • Հետազոտությունն անցկացվել է UK aid ֆինանսական աջակցությամբ: Հարցումներն անցկացվել են հունիսի 18-ից մինչև հուլիսի 9-ը ողջ Վրաստանի տարածքում՝ բացառությամբ օկուպացված տարածքների: Պատահական ընտրանքի համակարգով հարցվել է 2261 մարդ:


JAMnews

Տարածել