JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում պայքարում են հ

Հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում պայքարում են հրդեհը շիջելու համար. ահա, թե ինչպես

 Բարդ ռելիեֆի, ուժեղ քամու և տապի պատճառով կրակի տարածման վտանգն ահագնանում է` սպառնալով նաև բնակավայրերին և հանգստավայրերին: Այրվում է մոտ 20 հա անտառ:
Հրդեհը չի հաջողվում մարել նույնիսկ արտասահմանից եկած օգնությամբ: Բորժոմիում են արդեն 95 արդբեջանցի և 79 հայ հրշեջներ, որոնք հրդեհի բազմաթիվ հատվածներում և կյանքի համար վտանգավոր պայմաններում կրակի դեմ միասին են պայքարում: Հայաստանը Վրաստան է ուղարկել 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական մեքենա, աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ, որոնք գործի են անցել տեղ հասնելուն պես և Վրաստանում կմնան այնքան ժամանակ, որքան պետք լինի հրդեհը մարելու համար: Ադրբեջանը երկու ուղղաթիռ է ուղարկել, որոնք զինված էին ջրի բաքերով: Բելառուսը` Մի 26 ուղղաթիռ, որը հնարավորություն ունի միաժամանակ մեծ ծավալով ջուր տանել դեպի հրդեհի օջախներ: Նույն ուղղաթիռով Վրաստան են ժամանել տասը բելառուս փրկարարներ: Աղետի գոտում աշխատում է նաև թուրքական ուղղաթիռ:
Նախատեսվում է, որ առաջիկա ժամերին կրակի դեմ պայքարի գլխավոր օջախը հրշեջների համար լինելու է Բորժոմի-Խաշուրի-Թբիլիսի ավտոմագիստրալը: Եթե հրդեհը վտանգավոր տարածությամբ մոտենա ճանապարհին, հազարավոր բնակիչներ և զբոսաշրջիկներ լեռնային տեղանքում շրջափակման մեջ կընկնեն: Նրանց հնարավոր կլինի էվակուացնել միայն ուղղաթիռով կամ լեռնային ոլորաններով, ոտքով:
Վրաստանի կառավարությանն իրենց օգնությունն են առաջարկել Միացյալ Նահանգները, Իսրայելը, Գերմանիան, Հունաստանը և Ռումինիան: Նախագահ Մարգվելաշվիլին բնական աղետի դեմ պայքարելու է ուղարկել երկրի զինուժին` հետևակին և ինժեներական վաշտերին: Նա շնորհակալություն է հայտնել հարևան երկրներից օգնության եկած փրկարարներին` նաև հայ հրշեջներին օպերատիվ արձագանքելու համար:
Այս ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշբիլին հաստատել է տեղեկությունը, որ Վրաստանի իշխանությունները չեն բացառում ահաբեկության վարկածը, քանի որ ականատեսները պնդում են` կրակը բռնկվել է Բորժոմիի կիրճի միաժամանակ մի քանի կետերում:

KOMERSANT

Տարածել