[InterPress] Վրացական ժողովրդավարությունը և դրա շերտերը
Վրաստանի ոստիկանության շենքի ճարտարապետությունը ցույց է տալիս 2004 թ-ից երկրում ամենակարևոր քաղաքական թեմաներից մեկը՝ թափանցիկությունը: Երբ Վրաստանի նախագահ ընտրվեց Միխայիլ Սահակաշվիլն, երկիրը մտավ արագ քաղաքական բարեփոխումների ժամանակաշրջան: Դրա կենտրոնում 1990-ականներից տարածված համատարած և համընդհանուր կոռուպցիայի դեմ պայքարն էր: Այս բարեփոխումների դրսևորման ամենանշանավոր ձևերից մեկը երկրում նոր ոստիկանության կայանների զարգացումն էր: Այս շենքերը ապակյա են՝ վերևից ներքև, այսինքն՝ ցանկացած անցորդը կարող է տեսնել, թե ինչ է կատարվում ներսում: Դա արվել է ոստիկանության հին կերպարի դեմ պայքարելու համար, այն ժամանակ, երբ երկրում ամենակոռումպացված և վտանգավոր ինստիտուտներից մեկը ոստիկանությունն էր: Այնուամենայնիվ, վրացիները կատակում են, որ այդ շենքերը դեռ ունեն շերտավարագույրներ, որոնք կարող են փակվել և չի երևա, թե ինչ է կատարվում ներսում: Վստահությունը ոստիկանության նկատմամբ հիմա բարձր է, սակայն շերտավարագույրները հիմա փոխաբերական իմաստով ներկայացնում են այն վտանգները, որոնց առաջ 2019-ից կանգնած է վրացական ժողովրդավարությունը:
Հետաքրքիր է, որ Վրաստանում ժողովրդավարության մասով խնդիրները կենտրոնացած են մեկ այլ ապակյա շենքում՝ Բիձինա Իվանիշվիլիի առանձնատանը: Այն բլրի վրա կառուցված և ամբողջ քաղաքին նայող տեսարան ունի՝ գերիշխող դիրքով: Իվանիշվիլին վրացի միլիարդատեր է և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրն է, նա երկրի քաղաքական և տնտեսական լարերը վերահսկողն է: Չնայած Վրաստանի ժամանակակից պատմության մեջ նա նշանավոր գործիչ էր, սակայն, նկատելի դարձավ միայն 2011-ին, երբ ստեղծեց «Վրացական երազանք» կուսակցություն:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Winterfest / Read The Best. Փետրվարի առաջին շաբաթ օրն այցելեք Գրքի և արվեստի փառատոն (տեսանյութ)