Հայաստանի բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները կթեստավորվեն. Պատմում ենք՝ ինչու և ինչպես
Մարտ-ապրիլ ամիսները քաղաքական գործիչներից բացի, թեժ կլինեն նաև մանկաբարձ-գինեկոլոգների համար:
Ինչո՞ւ
Ծննդօգնության որակը բարելավելու և մայրական մահացության ցուցանիշը կրճատելու համար ստացիոնար բուժհաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգները կթեստավորվեն: Նրանք պարտավոր են անցնել տեստ և պատասխանել 40 հարցի` նվազագույնը 36 ճիշտ պատասխանով: Միայն հարցերի 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում մանկաբարձ-գինեկոլոգը կշարունակի աշխատանքը: Տեստը չհանձնելու կամ նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում բժիշկը, ստիպված կլինի նորից անցնել մասնագիտական թեստավորումը 3 ամիս անց:
- Ինչպե՞ս բուժել կոտրվածքը. 4 անգամ արագ
- Հիվանդություններ, որոնց դեմ պետք է պատվաստվել ճամփորդելուց առաջ
Գործընթացն առավել օբյեկտիվ ու թափանցիկ իրականացնելու համար բժիշկների մասնագիտական որակները կստուգվեն էլեկտրոնային եղանակով: Արդեն կազմվել է գիտելիքների գնահատման 200 թեստով էլեկտրոնային բազա և համակարգչային ծրագիր:
Ինչպե՞ս
Թեստավորվող 471 մանկաբարձ-գինեկոլոգները (որից 213-ը` մարզերից) գրավոր պետք է պատասխանեն ծրագրի միջոցով ընտրված պատահական 40 հարցի։ Մասնագիտական թեստավորումը կսկսվի մարտի 15-ից:
Հինգ անդամից կազմված հանձնաժողովը, Վերատադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում առանձնացված և տեխնիկապես հագեցած սենյակում, օրական կթեստավորի 10 մանկաբարձ-գինեկոլոգի: Թեստավորվողը հարցերի պատասխանները կլրացնի գնահատման թերթիկում, որը կվավերացվի իր և հանձնաժողովի անդամների ստորագրություններով: Այնուհետև մասնագիտական թետավորում անցնող բժշկի պատասխանները կհամեմատվեն ճիշտ պատասխանների հետ ու աշխատանքը կգնահատվի: Թեստավորման ամբողջ ընթացքը կտեսանկարահանվի։
Կարդա նաև
Տեղի ունեցավ Աշոտ Հայրունիի «Եվրոպային սպասելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Սերունդներ հարաբերությունների, ծնողների և զավակների կապի ու մանկական տրավմաների մասին՝ լատվիական երեք գրողի գործերում (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է Գուրգեն Պետրոսյանի «Իրավունք առանց պատրանքների» գիրքը (թրեյլեր)
Signature Club․ Newmag-ի գրական համայնքն ազդարարում է նոր գրաշրջանի մեկնարկը (թրեյլեր)