Համոզելու փոխարեն` փոխել գնորդի նախասիրությունը
Առևտրային շատ ընկերություններ կարծում են, թե հաճախորդի պահանջմունքները փոխելը շատ բարդ է: Մարքեթինգային ու գովազդային գործակալությունները հաճախորդներին գրավելու համար պետք է որդեգրեն հետևյալ ոսկե կանոնները`
- Ինքներդ ձեր ուշադրությունը հրավիրեք ձեր իսկ բիզնեսի վրա:
- Ինֆորմացիա հավաքեք ձեր առաջարկած ապրանքանու մասին:
- Հաճախորդին ներկայացրեք ապրանքի հնարավորությունները կամ պարզապես կապեք հաճելի զգացողությունների հետ:
Այսպիսով` այս կետերին հետևելը մարդուն հակում է գնումներ անել: Սա հնարավորություն է տալիս փոխել պոտեցնիալ գնորդի նախասիրությունն ու պահանջը: Հենց գնորդը համոզվի, որ ապրանքի որակը լավն է, առանց վարանելու կգնի այն: Իսկ մեկ անգամ գնելով` հետագայում էլ կանի նույն գնումը: Այս գործելաոճը կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ վաճառողն իր ապրանքը ներկայացնում է յուրովի: Եվ, իհարկե, այս ամենից առաջ պետք է մտածել սեփական պահվածքի մասին: Հե՞շտ է ինքներդ ձեզ փոխելը:
Ասենք` ժամը մեկ ստուգում եք ձեր էլեկտրոնային փոստը: Հենց նորությունների պատը հուշում է նոր նամակի մասին, առանց վայրկյան կորցնելու բացում եք բրաուզերն ու նորից ստուգում փոստը: Այսպես է անգամ գիրք կարդալիս: Բավական է բռնացնեք ձեզ այն մտքի վրա, որ անընդհատ փոստը ստուգելով ժամանակ եք վատնում, կփոխեք ձեր պահվածքը:
Կարդա նաև
Տեղի ունեցավ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)